o C     19. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Նշվել են ամենաօգտակար չրերը

18.10.2019 12:51 ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ
Նշվել են ամենաօգտակար չրերը

Չրերն օրգանիզմին կարող են օգուտ տալ գրագետ գործածման դեպքում: Բժիշկ-դիետոլոգ Ելենա Սոլոմատինան հայտնել է, թե ինչպես պետք է ընտրել այս մթերքը, փոխանցում է «Վեչերնյայա Մոսկվան»: Չրերի մեջ ավելի շատ են պարունակվում վիտամիններ, միկրո- եւ մակրոտարրեր, քան թարմ մրգերի: Խոսքն, օրինակ, վերաբերում է կալիումին, որն օգտակար է սիրտ-անոթային համակարգի համար, եւ մագնիումին, որը կարգավորում է ճնշումը եւ նյարդային համակարգի աշխատանքը: Սակայն ֆրուկտոզայի եւ սախարոզի մեծ պարունակության պատճառով այս մթերքը համարվում է շատ կալորիական: Իսկ չրերի մեջ պարունակվող սննդային մանրաթելերը կարող են առաջացնել մեծ մետեորիզմ:

Բժիշկները թվարկել են ամենաօգտակար ամառային հատապտուղները

Բժիշկ-դիետոլոգն առավել օգտակար է համարում սեւ սալորաչիրը եւ սեւ չամիչը:

«Դրանք մեծ քանակությամբ հակաօքսիդանտներ են պարունակում, հարուստ են անտոցիաններով, պոլիֆենոլներով, արգելակում են ծերացումը եւ կազդուրում են սիրտ-անոթային համակարգը, բարերար են ազդում աչքերի վրա: Բայց պետք է հիշել, որ չամիչը շաքար ավելի շատ է պարունակում, քան մնացյալ չրերը: Չորացրած սեւ սալորը թուլացնող արդյունք ունի, ծիրանաչիրը՝ միզամուղ: Խնձորաչիրը շատ կալիում է պարունակում: Թուզը կայունացնում է ալկալիական ուղղվածության բիոպրոցեսները»,- ասում է նա:

Իսկ, օրինակ, մանգոն, որը պարունակում է բետա-կարոտին, բարերար է ազդում մաշկի եւ լորձաթաղանթների վրա: Մանգոն նաեւ հակաբորբոքային ազդեցություն ունի եւ բարելավում է տեսողությունը: Իսկ ահա «բանջարեղենային չիփսերը», Ելենա Սոլոմատինայի կարծիքով, ավելին չեն, քան մարքեթինգային քայլ: Ավելի էժան է բանջարեղենը գնելն ու ինքնուրույն չորացնելը:

Ելենա Սոլոմատինան խորհուրդ է տալիս սննդի մեջ գործածելուց առաջ չրերը լվանալ, այնուհետեւ ավելացնել շիլայի կամ կաթնաշոռի մեջ: Կարելի է դրանց վրա ջուր լցնել փափկեցնելու համար, բայց ոչ տաք: Եռացրած ջուրը քայքայում է չրերի մեջ պարունակվող վիտամինները:

«Մի՛ գնեք «գեղեցիկ» ծիրանաչրեր, արմավ եւ սեւ սալորաչիր: Հագեցած վառ գույնն ու փայլը վկայում են այն մասին, որ դրանք պահպանման ժամկետի մեծացման եւ «ապրանքի տեսք» հաղորդելու համար ավելի շուտ ծծմբային գազով, պարաֆինով կամ յուղով են մշակվել: Ավելի լավ է ձեռք բերել եւ ուտել գունատ եւ «չորացած», այլ ոչ թե «հյութեղ» չրեր: Սակայն դրանց վրա բորբոս չպետք է լինի»,- նախազգուշացնում է փորձագետը:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА