o C     19. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ֆրանսիայում ձերբակալել են 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչությամբ «ոգեշնչված» և նմանատիպ ահաբեկչություն ծրագրող անձի

18.10.2019 12:57 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Ֆրանսիայում ձերբակալել են 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչությամբ «ոգեշնչված» և նմանատիպ ահաբեկչություն ծրագրող անձի

Ֆրանսիայի իրավապահները ձերբակալել են Նյու Յորքում 2001 թվականի սեպտեմբերի 11-ին Համաշխարհային առևտրային կենտրոնի վրա իրականացված հարձակման ոճով ահաբեկչություն նախապատրաստող անձի, հայտնում է France Info ռադիոկայանը՝  Ֆրանսիայի ՆԳ նախարար Քրիստոֆ Կաստաներին հղումով:

Բաքվի ոստիկանները ձերբակալել են մեքենայում Սպիտակցի Հայկոյի և Սուպեր Սաքոյի «Մի գնա»-ն լսող վարորդին

Նախարարի խոսքով՝ կասկածյալը, որը «ոգեշնչվել էր սեպտեմբերի 11-ով» և մտադիր էր օդանավ առևանգել, ձերբակալվել է նախորդ ամիս: Կաստաներն ընդգծել է, որ այս ձերբակալությունը 60-րդ կանխված ահաբեկչությունն է Ֆրանսիայում՝ սկսած 2013 թվականից: 

Ոստիկանության աղբյուրները հայտնել են, որ խոսքը Ֆրանսիայի 30-ամյա քաղաքացու մասին է, որը բնակվում է Օ դը Սեն մայրաքաղաքային դեպարտամենտում:

Հիշեցնենք, որ 2001 թվականի սեպտեմբերի 11-ին ահաբեկիչներն առևանգել էին երկու ուղևորատար ինքնաթիռ և բախվել Նյու Յորքում Համաշխարհային առևտրային կենտրոնի երկվորյակ աշտարակներին: Եվս մի առևանգված օդանավ բախվել էր Վաշինգտոնում ռազմական գերատեսչության շենքի արևմտյան թևին, իսկ 4-րդ առևանգված օդանավն ընկել ու կործանվել էր Փիթսբուրգ քաղաքի մոտ:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА