o C     21. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Պետք չէ խոնարհվեն մեր առաջ, բայց գոնե մի քիչ հարգանք ունենան»

18.10.2019 20:40 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԹԵՄԱ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
«Պետք չէ խոնարհվեն մեր առաջ, բայց գոնե մի քիչ հարգանք ունենան»

Ապրիլյան պատերազմի հերոսներից էր ՆՈՐԱՅՐ ԳԱՍՊԱՐՅԱՆԸ, որի ընտանիքն ապրում էր Ռուսաստանում, սակայն նա պնդել էր, որ վերադառնան Հայրենիք, եւ կրթությունը շարունակեր Հայաստանում: Նորայրը փայլուն պարող էր, եւ նրա ուսուցիչների կարծիքով` ապագայում պարի աստղ էր դառնալու: Բայց ճակատագիրն այլ սցենար էր նախատեսել` պարի աստղը պիտի դառնար ազգի հերոս... 2016 թվականի ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը Ադրբեջանի լայնամասշտաբ հարձակման հետեւանքի զոհը դարձավ նաեւ Ն. Գասպարյանն, ում հետմահու պարգեւատրեցին Արցախի Հանրապետության «Մարտական ծառայություն» պետական մեդալով: 

«ԿԳՄՍ նախարարությունը սկսել է փոփոխություններ անել սխալ տեղից». Արման Ղուկասյան

«ԲԱ ԵԹԵ ԻՆՁ ՉԵՔ ՏԱԼԻՍ, Ո՞ՒՄ ՊԵՏՔ Է ԹՈՇԱԿ ՏԱՔ»

Անդառնալի կորստի ցավը Նորայրի մոր` ՆՈՒՆԵ ԱԹԱՋԱՆՅԱՆԻ համար ոչ միայն չսպիացող վերք դարձավ հոգում, որ ամեն անգամ պետք է զսպելով վիշտը` հառաչեր` «Նորո՜ս», այլ նաեւ ծանր ազդեցություն ունեցավ առողջության վրա: 2016-ի սեւ ապրիլից հետո տիկին Նունեն երեք անգամ վիրահատվել է, այնուհետեւ` ճառագայթում ստացել, բժիշկները չարորակ գոյացության մասին էին գուժում... Դրան էլ ավելացել են ճնշման եւ շաքարի հետ կապված խնդիրները, ապա նաեւ սրտի արատը: Իսկ այսօր պարզվում է, որ այսքան հիվանդություններով հանդերձ` արդեն 4 ամիս է կտրել են նրա հիվանդության թոշակը, ինչի մասին «Իրավունքը» մանրամասներ պարզեց հենց նրանից:

«Մեկ տարի թոշակ եմ ստացել: Բայց հիմա թոշակս կտրել են: Ասացին` տիկին ջան, համապատասխան փաստաթղթեր բերեք, որ Ձեր թոշակը վերականգնենք: Փաստաթղթերը տարա բժշկասոցիալական փորձաքննության գործակալություն: Հետո պահանջեցին ոտքիս դուպլեքս հետազոտության արդյունքները: Դրանք էլ տարա: Սակայն պարզվեց, որ բժշկասոցիալական փորձաքննության գործակալությունը փոխվել է: Եվ այդպես երեք անգամ: Ամեն անգամ գալիս եմ Երեւան, նոր թուղթ եմ բերում: Նորոյիս համար` 31 հազար դրամ էի ստանում եւ 25 հազար դրամ` հիվանդության թոշակ, ընդհանուր` 56 հազար դրամ թոշակ էի ստանում, սակայն 4 ամիս է չեմ ստացել: Ամեն անգամ բժշկասոցիալական փորձաքննության գործակալությունից ասում են, թե` տիկին ջան, Ձեզ շատ խնդիրներ ունեք, բայց չեք կարող թոշակ ստանալ: Բա եթե ինձ չեք տալիս, ո՞ւմ պետք է թոշակ տաք, երկու վիրահատություն եմ տարել, ոտքի խնդիր ունեմ, շաքար, ճնշում...»,- վրդդովված ասաց տիկին Նունեն:

«ՈՎՔԵՐ ԿՏՐԵԼ ԵՆ ԹՈՇԱԿՍ, ՀԻՄԱ ՆՈՐԻՑ ՊԵՏՔ Է ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ ԱՆՑԿԱՑՆԵԻՆ»

Ն. Աթաջանյանը հիվանդության թղթերով գալիս է Կապանից Երեւան եւ դիմում ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն: Բայց այստեղ հերոսի մորն արձագանքում են, մեղմ ասած, ոչ կոռեկտ: Երբ նա պատմում է, որ հերոսի մայր է եւ եկել է հետեւյալ խնդրով, պատասխանում են, թե իրենց սա չի վերաբերում, ինչը խիստ վիրավորում է տիկին Աթաջանյանին: Նա զանգում է պատգամավորներից մեկին, միջնորդում են, որպեսզի կրկին բժշկասոցիալական փորձաքննություն անցնի` այս անգամ Երեւանում:

«Գնում եմ բժշակասոցիալական փորձաքննության, եւ այնտեղ մեկը դուրս է գալիս ու ասում` տիկին Նունե, բարեւ Ձեզ: Պտտվեցի, տեսա, որ բժշկասոցիալական փորձաքննության այն նույն անձն է, որը կտրել էր թոշակս: Փաստորեն, նույն մարդիկ, ովքեր կտրել են թոշակս, հիմա նորից պետք է հոկտեմբերի 16-ին փորձաքննություն անցկացնեին: Ու առանց ամաչելու ինձ ասում է` տիկին Նունե ջան, բա գիտեք` Ձեր կրծքի ուռուցքը պետք է ճյուղավորված լիներ, որ Ձեզ թոշակ տայինք: Հուսամ` հասկանում եք, թե ինչ է դա նշանակում... Բայց ոչ մեկի մտքով չի անցնում իմ դուռը թակի ու ասի` Նունե ջան, այսօր սովա՞ծ ես, թե` կուշտ: Իմ երեխու 31 հազար դրամն էլ չեն տալիս»,- պատմեց հերոսի մայրը:

«ԱՅՍՏԵՂ ԽՆԴԻՐՆ ԱՅԴՔԱՆ ԳՈՒՄԱՐԸ ՉԷ, ՈՐՔԱՆ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔԸ»

Մեր ճշտող հարցին, թե ինչպես է ստացվում, որ զոհված որդու համար ծնողին տրվող գումարն էլ չի ստանում, տիկին Նունեն մանրամասնեց, որ երկու շաբաթ է դրա համար քաշքշուկների մեջ է, զանգել է թեժ գծեր, դիմել է ՀՀ վարչապետի տիկնոջ` Աննա Հակոբյանի օգնականին:

Արայիկ Հարությունյանը դասախոսների հետ կրկին սպառնալիքի լեզվով է խոսել

«Թող ես հիվանդ չլինեի, առողջ լինեի, ոչ էլ այդ գումարին մնայի: Ինձ ասում են, թե մինչեւ ոտքից գլուխ չզննենք, չենք կարող թոշակ տալ, մի տարի էլ փորձնական ենք տվել: Ի՞նչ է, իրենց համար փորձադա՞շտ եմ: Իմ դարդն ու ցավը քիչ է, մի հատ էլ պետք է ճյուղավորված ուռուցք ունենայի՞: Հավատացեք, այստեղ խնդիրն այդքան գումարը չէ, որքան վերաբերմունքը: Պետք չէ խոնարհվեն մեր առաջ, բայց գոնե մի քիչ հարգանք ունենան: Չէ՞ որ մեր երեխաներն իրենց կյանքը նաեւ նրանց համար են տվել: Ես ո՛չ ողորմություն եմ խնդրում, ո՛չ էլ ուզում էի հերոսի մայր լինեի: Թող իմ երեխան ողջ լիներ, նա ամիսը 150-170 հազար դրամ գումար էր վաստակում 17 տարեկանում, ինքն էլ ինձ այսօր կպահեր»,- շեշտեց Ն. Աթաջանյանը:

Տիկին Նունեի խոսքերից պարզ դարձավ, որ Զինծառայողների ապահովագրության հիմնադրամից, որի գումարները ձեւավորվում են Հայաստանի քաղաքացիների ամսական վճարումների հաշվին (գրանցված աշխատողներից յուրաքանչյուրն ամեն ամիս վճարում է 1000 դրամ) եւ ամսական 100-200 հազար դրամ պետք է փոխանցվի զոհված զինվորների ընտանիքներին, իրենց տրամադրվող գումարն անգամ չի կազմում 100 հազար դրամը: Թիվը լրացնում են` հիվանդության թոշակին կցելով: Թե ինչ կապ ունի հիվանդության թոշակը, որը միացնում են զոհված զինվորի ընտանիքին փոխանցվող 200 հազար դրամի հետ, առնվազն անտրամաբանական է եւ մի շարք հարցեր է առաջացնում:

ՀԵՐՈՍԻ ՄՈՐ ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆԸ ՄՆԱՑԵԼ Է ԴԵՌ ԱՆԿԱՏԱՐ

Ի դեպ, տիկին Նունեն իր հարցազրույցներից մեկում ասել էր, որ մի ցանկություն ունի` Կապանի մշակույթի պալատը Նորայրի անունով կոչելու, ինչի վերաբերյալ արդեն իսկ զրուցել է մարզպետի հետ: Նա հույս էր հայտնել, որ մարզպետը կզբաղվի այդ հարցով: Հետաքրքրվեցինք նրանից, թե ինչ փուլում է այդ գործընթացը. «Մեր քաղաքում` Կապանում, մի օրվա մեջ ստորագրահավաք ենք իրականացրել, ուզում ենք անվանակոչել Մշակույթի պալատը Նորոյիս անունով: Նախկին քաղաքապետն ասում էր, թե պետք է արդեն մեծ պատիվ համարեք, որ Նորոն թաղված է եղբայրական գերեզմանոցում: Իսկ մարզպետն ասում էր, թե ինչքան գիտեմ 5 տարին պետք է լրանա, որ կարողանանք անվանափոխել: Բայց այսօր ապրիլյանի հերոսներից շատերի անունով դպրոցներ, դասարաններ, փողոցներ են անվանակոչվում: Դեռ այն ժամանակ դիմել էինք ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանին: Ասել էր` իհարկե, կլինի: Բայց հետո` ամեն ինչ փոխվեց, անվանափոխության հարցն էլ մնաց: Իմ ցանկությունն է ընդամենը երեխուս անուն-ազգանունը տեսնեմ: Ախր, սա մենք չպետք է խնդրենք, մեր հերոսները բոլորիս երեխեքն են...»:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА