o C     14. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Նոր խայտառակ օրինագիծ, որով միասեռականներին հավասարեցնում են ընտանիքին

18.10.2019 19:30 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
Նոր խայտառակ օրինագիծ, որով միասեռականներին հավասարեցնում են ընտանիքին

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում երեկ շրջանառության մեջ է դրվել «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության եւ ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության հեղինակած օրենքի նախագիծը: «Լույս» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի ղեկավար ՀԱՅԿ ԱՅՎԱԶՅԱՆԻ փոխանցմամբ` նախագծում մտցվում է «զուգընկերներ» հասկացությունը:

Ֆրանսիայի ՀՅԴ ԵՄ անդամները Արայիկ Հարությունյանին են փոխանցել իրենց ընկերների պահանջը

Ըստ նախագծի` ընտանիքում բռնություն համարվելու է նաեւ զուգընկերների միջեւ ֆիզիկական, սեռական, հոգեբանական կամ տնտեսական բնույթի բռնի արարքը: Զուգընկերը սահմանվում է որպես միեւնույն անձի հետ մտերիմ (այդ թվում` ինտիմ) հարաբերությունների մեջ գտնվող անձ` չնշելով սեռը, այսինքն` նաեւ միասեռական զույգերը: Փաստորեն, միասեռական զույգերի միջեւ բռնությունը համարվելու է բռնություն ընտանիքում: 2017 թվականին թեժ պայքար տարվեց, որպեսզի օրենքում սահմանվի կետ, որի համաձայն` երեխան առանց ծնողներից որեւէ մեկի, ապաստարանում գտնվել չի կարող: Այդ կետը այս նոր նախագծից հանվել է: Այսինքն` օրենքը համապատասխանեցվում է արեւմտյան չափանիշներին, երբ երեխային կարող են ընտանիքում բռնության ենթարկվելու ենթադրությամբ օտարել ընտանիքներից:

«Շատ կուզենայի չհավատալ, որ Հայաստանում այլեւս ազգային ֆիլմն արգելվելու է, բայց, փաստերն արդեն շատ են». Հ. Գալստյան (տեսանյութ)

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА