o C     16. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՐՁԿԱՆԻ ՆՇԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՏԱԿ

18.10.2019 19:00 ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՐՁԿԱՆԻ ՆՇԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՏԱԿ

Թավշիստների համար շարունակում է թերեւս թիվ մեկ գլխացավանք մնալ գեներալ Վիտալի Բալասանյանը: Նրա ստեփանակերտյան ասուլիսը համացանցում ունեցել է առավել քան մեկ միլիոն դիտում, այսինքն` նույնքան, որքան ունենում էր Նիկոլը 2018-ի հակասահմանադրական հեղաշրջման օրերին: Ընդ որում, համացանցային արձագանքների 75 տոկոսից ավելին դրական են: Իսկ դա առնվազն նշանակում է դաժան պարտություն տեղեկատվական դաշտում:

«ՍԱՏԱՆԱ ՔՇՈՂ» ՎԱՐՉԱՊԵՏԻ ԳԼԽԻ «ՏԱՌԱԿԱՆՆԵՐԸ»

 

ՔԱՐՈԶՉԱԿԱՆ ԳԵՐԼԱՐՈՒՄ ԸՆԴԴԵՄ ԲԱԼԱՍԱՆՅԱՆԻ

Ստացվել է այնպես, որ համացանցում վարչախմբին պաշտպանող «բազմոցային զորքերը» ակնհայտ քչություն են անում, եւ ոչ մի կերպ նիկոլական քարոզչամեքենան չի կարողանում չեզոքացնել Վիտալի Բալասանյանի ասուլիսի տպավորությունը: Այդ պատճառով հիմա մոբիլիզացնում են բոլորին` ստիպում են քայլո պատգամավորներին եւ չինովնիկներին հանդես գալ գեներալի դեմ ցեխարձակումներով, հսկայական միջոցներ են ծախսում համացանցում նոր ֆեյքեր աշխատեցնելու համար, իսկ իշխանահաճո ԶԼՄ-ներին որոշվել է հատկացնել շուրջ կես միլիոն դոլար: Բայց առայժմ դրանով չեն հասցնում անգամ չեզոքացնել գեներալի կողմից Նիկոլին տված բանաձեւը` «Ցռան Վերգո»: Ու չնայած թավշոների ճամբարի կողմից չկա գեներալի դեմ ֆիզիկական հաշվեհարդարի սպառնալիքների պակաս, պետականաքանդության օտարերկրյա պատվերն իրականացնող (ինչպես դա շեշտել է ինքը` Վիտալի Բալասանյանը) քայլոները ոչինչ չեն կարող անել գեներալի դեմ: Ոչինչ չեն կարող նաեւ ուժային կառույցները, գեներալը եւ արցախյան ռազմաքաղաքական էլիտան ժամանակին հոգ են տարել այդ հարցերի ապահովման մասին: Խոշոր հաշվով, բայց ի՞նչ էր արել Վիտալի Բալասանյանը: Նա ընդամենը առանց պաթոսի, հանդարտ եւ սառնասիրտ հրապարակել էր ճշմարտությունը` այն ճշմարտությունը, որի առավել քան 90 տոկոսը հայտնի է բոլորին: Եվ հավելել էր դրան այն, որ հենց հայտնի տխրահռչակ վերելակում պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ Փաշինյանը շարունակելու է Տեր-Պետրոսյանի գիծը: Բայց կարեւոր է նաեւ ոչ միայն, թե ինչ է ասվել, այլեւ, թե ով է ասել: Ի դեպ, մոտավորապես նույնն էր արել 1998-ի սկզբին Վազգեն Սարգսյանը` իր հռչակավոր ասուլիսում հրապարակել էր ճշմարտությունը: Եվ դրան հետեւել էր տերպետրոսյանական հակահայ ռեժիմի «քայլով մարշը»: Վիտալի Բալասանյանի պարագայում կա եւ այն հանգամանքը, որ նրա վարկանիշը շատ բարձր է: Նրա հերոսական կենսագրությունը ժխտելու փորձերի առնչությամբ խորապես վրդովվում են անգամ այն քաղաքացիները, ովքեր բացասական վերաբերմունք ունեն Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի հանդեպ: Եվ ի դեմս Վիտալի Բալասանյանի, արդեն իրեն լրիվ արեւելյան սուլթանի դերում երեւակայող Նիկոլ Փաշինյանը տեսնում է ահավոր սպառնալիք: Դե, իսկ սուլթանական հակումները ակնհայտ են, եւ, ինչպես ճիշտ նկատեց Հրանտ Բագրատյանը, բյուջեի այդպիսի թալան երբեւէ չէր եղել: Դեռ մի կողմ չափազանց թանկ ամերիկյան չարթերային չվերթը, որն արվել էր հանուն  դատարկ ելույթների լոսանջելեսյան, ըստ էության, տապալված հանրահավաքի եւ Թրամփների մոմե արձանների հետ լուսանկարվելու համար: Դրան հավելվում է մոտ երկու միլիոն դոլարի ծախսը վարչապետի ծառայողական ապարանքի վերանորոգման համար` երեւի թե, Սերժ Սարգսյանը բացարձակ չէր հասկանում, թե ինչպիսին պետք է լինի առաջին դեմքի առանձնատունը... Մեկ միլիոն էլ գնում է  Նիկոլի եւ նրա ընտանիքի անդամների նոր ավտոմեքենաները գնելու վրա: Էլ չենք խոսում նախարարներին, փոխնախարարներին, վարչության պետերին տրվող հսկայական պարգեւավճարների մասին, դա արվում է առանց աչք թարթելու: Նույն «սուլթանական կայֆերից» է նաեւ 100 հազար դոլարի ծախսը Նիկոլի ձեռագրով գրված տափակ կարգախոսը հսկայական վահանակների վրա հանրապետությունով մեկ տարածելը, ու այդ հակագեղագիտական վահանակներից անգամ Ստեփանակերտում են հայտնվել` հարուցելով արցախցիների վրդովմունքը: Դե, այնպիսի մանրուքի մասին, ինչպիսին է չգիտես ինչ «կառավարական տեխնիկական վերազինման» համար հատկացվող 19 միլիոն դրամը, էլ չենք էլ խոսում: Երեւի թե, շտապում են մինչեւ «քայլով մարշ» լինելը ագահաբար վայելել:

ՔԱՅԼՈՆԵՐԸ ՎԱԽԵՆՈ՞ՒՄ ԵՆ «ԳՈՄԻԿԻ ԲԱԶԱՐԻ» ՏԱԿ ՄՆԱԼ

ԻՐԱՎԱՊԱՀՆԵՐԻ ՓՈԽԱՐԵՆ` ԳԵՍՏԱՊՈ/ՆԿՎԴ

Ի դեպ, Նիկոլի «լիֆտընկերության» կասկածելի հանգամանքների հետ են կապում նաեւ ԱԱԾ պետական պահպանության վարչության ղեկավար Գրիգորի Հայրապետովի պաշտոնանկությունը: Նա ներկա էր Փաշինյան-Ալիեւ վերելակային պայմանավորվածություններին, եւ վարկածներից մեկն այն է, որ 1991-ից ՀՀ բոլոր ղեկավարների անվտանգությունն ապահոված գեներալին պաշտոնանկ են արել, քանզի Նիկոլը կասկածում է, որ հենց նա է Բալասանյանին փոխանցել այդ դավադիր պայմանավորվածության քստմնելի մանրամասները: Բայց պաշտոնապես` Նիկոլի խոսնակի մակարդակով տրվում է անհեթեթ կիսաբացատրություն, իբր Հայրապետովը չէր համապատասխանում «քայլո» թիմի չափանիշներին, ինչը ծիծաղելի է: Ախր, հենց Նիկոլը Հայրապետովին վարչության պետի տեղակալից դարձրեց պետ, հենց նա գեներալական կոչում շնորհեց այդ հին պրոֆեսոնալին, մի՞թե այդքան ժամանակ «քայլարածական» չափանիշներին այդ սպան համապատասխանում էր, իսկ հետո հանկարծ չհամապատասխանեց: Եվ քանի որ հոդաբաշխ բացատրություն չի տրվում, ապա կյանքի իրավունք են ստանում ամենատարբեր վարկածները` «ժողվարչապետի» շիզոֆրենիկ կասկածամտությունով սկսած, ինչ-ինչ «խորապես անձնական», բայց պիկանտ պատճառներով վերջացրած...

«ՀԱՐՍՆԱՑՈՒՆ» ՀՅՈՒՍԻՍԻ՞Ց Է, ԱՐԵՎՄՈՒՏՔԻ՞Ց, ԱՐԵՎԵԼՔԻ՞Ց...

Թե այսուհետ ով պետք է ապահովի Նիկոլի անվտանգությունը, մենք, մեղմ ասած, չենք էլ հետաքրքրվում: Առավել հետաքրքիր է այն, որ ուժային կառույցներին աստիճանաբար վերածում են քաղաքական պատժիչ ջոկատների` թքած ունենալով պրոֆեսիոնալիզմի հրամայականի վրա: Իսկ, օրինակ, ի՞նչն է պատճառը, որ երկու այլանդակ անչափահաս եղբայրներ սպանել են մեկ ոստիկանի եւ դաժանաբար ծեծել մյուսին: Պատճառն այն է, որ քիչ է` անպատիժ են մնացել ոստիկան սպանած «Սասնա ծռերը», դրան գումարվել է ԼԳԲՏ-ների կողմից ոստիկան ծեծելն ու ծաղրելը, կոնկրետ հանցագործի վնասազերծած ոստիկաններին քրեական պատասխանատվության ենթարկելը, ըստ էության` ոստիկանությանը հետեւողականորեն չուլ սարքելը: Բայց ոստիկանությանը «ասլան» են դարձնում ցուցարարներ ծեծելու եւ ռեժիմի քաղաքական հակառակորդներին հալածելու հարցում: Հիմա, ըստ էության, ուժային կառույցները դադարել են լինել իրավապահ եւ դարձել են քաղաքական ոստիկանություն` գեստապո/ՆԿՎԴ: Դրա վառ վկայությունն է թեկուզեւ մամուլի հետեւյալ հաղորդագրությունը. «hayeli.am-ի տեղեկություններով` նախօրեին գիշերը իրավապահները դիմակավորված մասկի-շոու օպերացիա են իրականացրել ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանի գլխին գործ սարքելու նպատակով: Գիշերը ոստիկանության 6-րդ վարչության դիմակավորված աշխատողները ներխուժել են Հրազդան մարզադաշտի հարեւանությամբ գտնվող մեծածախ ծաղկի շուկայի տնօրենի` Կարեն Ղազարյանին տուն եւ բերման ենթարկել նրան: Վերջինս Արթուր Վանեցյանի սանիկներից մեկի ազգականն է: Կարեն Ղազարյանին բռնության եւ կտտանքների են ենթարկել` պահանջելով, որ նա ցուցմունք տա Վանեցյանի դեմ, մասնավորապես հաղորդում ներկայացնի, որ ծաղկի սրահի իրական տերը ԱԱԾ նախկին ղեկավարն է»:

ՍԱՏԱՆԻԶՄՆ ՈՒ ՍԱՏԱՆԱՆ ԷԼ ԴԺՎԱՐ ԹԵ ԿԱՐՈՂԱՆԱՆ ՕԳՆԵԼ ՆԻԿՈԼԻՆ

Դե, իսկ ԱԱԾ-ականներին Հրայր Թովմասյանի հայրական տուն ուղարկելը, նրա 75-ամյա հորը եւ դուստրերին ԱԱԾ կանչելը, այն էլ այնպիսի հարցով, ինչպիսին է այդ տան տանիքի վերանորոգումը, արդեն լրիվ տեղավորվում է 1937 թվականի ոճի մեջ: Եվ իզուր չէր, որ Թովմասյանենց օջախ եկած ԱԱԾ-ականները լրագրողներից դեմքերը փորձում էին թաքցնել, երեւի թե, դեռ գիտակցում են իրենց ստացած հանձնարարության ողջ ստորությունը: Բայց ընդամենը ժամանակի խնդիր է, դեռ կվարժվեն դահճի մասնագիտությանը...

ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ` ՆԻԿՈԼԻ ՎԱԽԵՐԻ ՊԱՏԱՆԴ

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА