o C     12. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Ժողովուրդ». Ինչպե՞ս է ԱԺ-ն թույլ տվել նման ապօրինություն. Արա Բաբլոյանն արձագանքել է Հրայր Թովմասյանի ընտրությանը

18.10.2019 10:39 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
«Ժողովուրդ». Ինչպե՞ս է ԱԺ-ն թույլ տվել նման ապօրինություն. Արա Բաբլոյանն արձագանքել է Հրայր Թովմասյանի ընտրությանը

 «Երեկ հայտնի դարձավ, որ ՀՀ ՀՔԾ-ում որոշում է կայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին մասով քրեական գործ հարուցել (իշխանություն յուրացնելը): Այս գործով, ըստ ամենայնի, մեղադրանք կառաջադրվի ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի նկատմամբ, քանի որ պատգամավոր Արման Բաբաջանյանը դիմում էր ներկայացրել դատախազին՝ հայտնելով, որ Թովմասյանը խախտել է Սահմանադրության 95-րդ հոդվածը եւ պատգամավորական մանդատի հետ անհամատեղելի գործունեություն ծավալել:

Թույլ չենք տալու խաղեր խաղաք մեր պետության գլխին.Մարինա Խաչատրյան

ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը Սահմանադրական դատարանի (ՍԴ) անդամի թափուր պաշտոնում նշանակելու համար Հրայր Թովմասյանի թեկնածությունն առաջադրել է փետրվարի 16-ին։ Ու թեեւ նույն օրը Թովմասյանը ներկայացրել է ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից հրաժարականի դիմում, սակայն պատգամավորական մանդատից չի հրաժարվել: 

Ինչպե՞ս է ԱԺ-ն թույլ տվել նման ապօրինություն: «Ժողովուրդ» օրաթերթի այս հարցին ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանը կարճ պատասխանեց. «Ես ամեն ինչ արել եմ օրենքի սահմաններում, այնպես որ, այս պահին ես զբաղված եմ ու չեմ կարող խորանալ Ձեր հարցի մեջ»:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА