o C     12. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Իրավունք». «Իմ քայլի» որոշ պատգամավորները «ձեռքերը լվացել են». ի՞նչ են քչփչում խմբակցությունում

18.10.2019 09:36 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
«Իրավունք». «Իմ քայլի» որոշ պատգամավորները «ձեռքերը լվացել են». ի՞նչ են քչփչում խմբակցությունում

«Իրավունք» թերթը գրում է.

«Իրավունքի» ունեցած տեղեկությունների համաձայն՝ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության որոշ պատգամավորներ լիովին դուրս են մնացել խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի վերահսկողությունից: Երբեմն նույնիսկ կոնտակտի դուրս չեն գալիս նրա կամ նրա հրահանգով իրականացվող միջնորդավորված զանգերի դեպքում: Իսկ պատճառաբանությունն ավելի քան մանկամիտ է հնչում՝ մեկ հեռախոսի հետ կապված խնդիր են առաջ քաշում, մեկ զանգը չլսելու եւ այլն:

ԱԺ պատգամավորները «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» կխաղան

Մինչդեռ իրականում «Իմ քայլից» մի քանիսը մտահոգված են առաջիկա հնարավոր վատ սցենարներից եւ դրանց պատասխանատվությունից: Ավելին՝ որոշ գործընթացներից նրանք ցանկանում են ձեռնպահ մնալ՝ զուտ խուսափելով թաթախվել այս ամենի մեջ:

Իսկ խմբակցությունում քչփչում են, թե մեկի կամ մյուսի «սանձերն» ինչու չի քաշում անձամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որոնք, օրինակ, իրենց պարտքը չեն համարում այս օրերին «ցեխ նետել» Հրայր Թովմասյանի վրա»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА