o C     17. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Այսպես շարունակվելու դեպքում հակառակորդը կարող է օգտվել այդ «նվերից». Շարմազանով

18.10.2019 02:11 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
«Այսպես շարունակվելու դեպքում հակառակորդը կարող է օգտվել այդ «նվերից». Շարմազանով

«Տարիներ շարունակ նշել եմ, որ երկու հայկական պետությունների համար գլխավոր սպառնալիքը պանթուրքիզմն է: Ո՛չ Թուրքիան եւ ո՛չ էլ Ադրբեջանը վերջին 1,5 տարվա ընթացքում ոչ միայն չեն հրաժարվել հակահայկական քաղաքականությունից, այլ նույնիսկ ավելի են այն ուժեղացրել՝ կազմակերպելով համատեղ զորավարժություններ եւ ռազմական շքերթներ: Այդ նույն ժամանակաշրջանում Հայաստանի նոր իշխանության ղեկավարը ոչ միայն չի արձագանքել պանթուրքիստական վտանգին, այլ ընդհակառակը՝Ալիեւին կիրթ եւ նորմալ է անվանել եւ փոխարենը վարկաբեկել Արցախի հաղթանակը կերտած բազմաթիվ առաջնորդների: Բայց սա էլ դեռ վերջը չէ», - այս մասին գրում է ԱԺ վեցերորդ գումարման փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ եւ ԳՄ անդամ ԷԴՈՒԱՐԴ ՇԱՐՄԱԶԱՆՈՎԸ եւ մանրամասնում. «Ալիեւը թուրքալեզու պետությունների գագաթնաժողովին ուղիղ ոտնձգություն է կատարում Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության նկատմամբ, իսկ քայլողների առաջնորդը լռում է: Պանթուրքիզմի եւ ռազմական ագրեսիայի վտանգը թողած, Փաշինյանի ռեժիմը ներքին թշնամիներ է փնտրում՝ ի դեմ ՍԴ նախագահի: Հերիք է երկրի ներսում թշնամու կերպար ստեղծեք: Թշնամին սահմանի այն կողմում է ու եթե այսպես շարունակեք, օգտվելու են ձեր կողմից իրենց ընձեռված «նվերից»:

Երկրում մոլեգնում է ֆինանսական տեռորը. Փաշինյանը որոշել է վերացնել կանխիկ դրամի շրջանառությունը

Որպես հետգրություն՝ Շարմազանովն ընդգծել է. «Եվ վերջապես հասկացեք, Հայաստանի անվտանգության սպառնալիքը Թուրքիան եւ Ադրբեջանն են եւ ոչ թե Հրայր Թովմասյանի 75-ամյա թոշակառու հայրը»:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА