o C     17. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Կամքը» մեկ տարեկան է

18.10.2019 01:55 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
«Կամքը» մեկ տարեկան է

Այսօր լրացավ հայկական արժեքների պաշտպանության «Կամք» հասարակական նախաձեռնության հիմնադրման մեկամյակը: Այս ընթացքում «Կամքը» շատ մեծ ձեռքբերումներ չի հասցրել ունենալ, սակայն, այն ձեռքբերումներն, ինչ ունեցել է, փոքր չեն: Եվ այսպես՝ թվարկենք «Կամքի» մի քանի ձեռքբերում.

​​​​​​​«Ոչ մի կերպ չեն «բարիշում» ազգայինի, ավանդականի հետ, պինդ խռով են». Շարմազանով (Տեսանյութ)

1. «Կամքի» անմիջական մասնակցությամբ կանխվել է Հայ Առաքելական Եկեղեցու դեմ կազմակերպված հետհեղափոխական հարձակումները,

2. «Կամքի» անմիջական մասնակցությամբ կանխվել է անցած նոյեմբերին տեղի ունենալիք ԼԳՏԲ համայնքի շքերթը,

3. «Կամքի» անմիջական մասնակցությամբ կանխվել է Քարահունջի վերջնական պղծումը,

4. «Կամքի» անմիջական մասնակցությամբ վերջ է տրվել Արցախի հարցում եղած հետհեղափոխական անորոշությանը (հանրահավաքի միջոցով, (որը նաեւ մենք էինք կազմակերպել), ստիպելով հստակեցնել նոր իշխանությունների դիրքորոշումը, որը մինչ այդ հանրահավաքն անորոշ էր),

5. «Կամքի» անմիջական մասնակցությամբ կանխվել է այլասերության քարոզի մուտքը մանկապարտեզներ եւ դպրոցներ,

6. «Կամքի» անմիջական մասնակցությամբ կանխվել է տրանսգենդերների հաղթարշավն Ազգային Ժողովում ու կառավարությունում,

եւ վերջապես`

7. «Կամքի» անմիջական մասնակցությամբ կանխվել է (գոնե այս տարի) չարաբաստիկ Ստամբուլյան կոնվենցիայի վավերացումը, որ ոչ միայն Նիկոլ Փաշինյանի իշխանության, այլեւ մեր պետականության վերջը կլիներ, այսինքն` ամեն ինչ արել ենք, որ նոր իշխանությունները չսխալվեն եւ ոչ իրենց, ոչ մեր երկրի, պետականության գլխից մազ անգամ չպակասի...

«Կամքը» նաև փորձում է համերաշխություն եւ համախմբածություն ձեւավորել պառակտված, սեւերի ու սպիտակների բաժանված հասարակության մեջ, հանուն Հայաստանի Հանրապետության, հանուն հայ ազգի եւ ազգային արժեքների պաշտպանության...

Հայկական արժեքների պաշտպանության

«Կամք» հասարակական նախաձեռնության

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА