o C     14. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Բերման են ենթարկել և ճնշել, որ ցուցմունք տա Արթուր Վանեցյանի դեմ. hayeli.am

17.10.2019 23:18 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Բերման են ենթարկել և ճնշել, որ ցուցմունք տա Արթուր Վանեցյանի դեմ. hayeli.am

hayeli.am-ի տեղեկություններով` նախօրեին գիշերը իրավապահները դիմակավորված մասկի-շոու օպերացիա են իրականացրել ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանի գլխին գործ սարքելու նպատակով: Գիշերը ոստիկանության 6-րդ վարչության դիմակավորված աշխատողները ներխուժել են Հրազդան մարզադաշտի հարևանությամբ գտնվող մեծածախ ծաղկի շուկայի տնօրենի` Կարեն Ղազարյանին տուն և բերման ենթարկել նրան: Վերջինս Արթուր Վանեցյանի սանիկներից մեկի ազգականն է:

ՀՀ նոր իշխանությունը չունի համալիր պատկերացում կրթության և գիտության համակարգում առկա լուրջ խնդիրների վերաբերյալ. Արթուր Ղազինյան

Կարեն Ղազարյանին բռնության և կտտանքների են ենթարկել` պահանջելով, որ նա ցուցմունք տա Վանեցյանի դեմ, մասնավորապես հաղորդում ներկայացնի, որ ծաղկի սրահի իրական տերը ԱԱԾ նախկին ղեկավարն է:

 Կայքի    տեղեկություններով այժմ փաստաբանները գործողություններ են պատրաստվում իրականացնել` Կարեն Ղազարյանի պաշտպանությունը պատշաճ կազմակերպելու նպատակով

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА