o C     14. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Նկարչի ժառանգը նախարարությունից պահանջում է վերադարձնել պարտքը, նախարարությունը` լռում է. (տեսանյութ)

17.10.2019 18:10 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Նկարչի ժառանգը նախարարությունից պահանջում է վերադարձնել պարտքը, նախարարությունը` լռում է. (տեսանյութ)

2018 թվականի մարտի 20-ին լրացավ հայ արվեստի դասական գեղանկարիչ Հրանտ Ստեփանյանի 100-ամյակը: Նկարչի որդին` Արշակ Ստեփանյանը, դեռեւս 2016 թվականի վերջին ՀՀ Մշակույթի Նախարարի Արմեն Ամիրյանի հետ քննարկել ու եկել են համաձայնության, որպեսզի նախարարությունը ձեռք բերի մի քանի գեղանկար` ՀՀ ազգային պատկերասրահի ֆոնդը համալրելու, ինչպես նաեւ կմիջնորդի հոբելյանի հետ կապված հիշատակը հավերժացնելու նպատակով թողարկելու նամականիշ: 

ՀՅԴ երիտթեւի տված «ժետոնը» հասավ Զոլյանի՞ն

Սակայն, ինչպես ասում են` երկրում իրավիճակ փոխվեց ու մինչեւ այսօր ո՛չ նկարչի հոբելյանը նշանավորվեց, ո՛չ նամականիշը թողարկվեց, ոչ էլ` առավելեւս  Հրանտ Ստեփանյանի որդին նախարարությունից իր 5 մլն դրամ պարտքը վերադարձրեց: Քանի որ նախարարության որոշմամբ Հրանտ Ստեփանյանի 3 գեղանկար հանձնաժողովի գնահատումից հետո տրվել է Ազգային պատկերասրահին: Ինչպես «Իրավունքի» հետ զրույցում ասաց ԱՐՇԱԿ ՍՏԵՓԱՆՅԱՆԸ. «Բոլոր 4 նախարարներին էլ դիմել եմ, մինչեւ այսօր ստացել եմ խուսափողական պատասխան` 2017 թվականի բյուջեն սպառվել է, դիմեք հաջորդ տարի, 2018-ի բյուջեն սպառվել է, դիմեք 2019-ին, 2019-ի բյուջեն սպառվել է...»:

Ինչեւէ, բոլոր հնարավոր եւ անհնար տարբերակներին ու անձանց դիմելուց հետո, այժմ Ա, Ստեփանյանը դիմել է ՀՀ վարչապետին ու նրանից պատասխան չստանալու դեպքում, կդիմի դատարան:
Մանրամասները դիտե՛ք տեսանյութում.

ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА