o C     13. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Քաղաքապետարանը վարչական լծակներ է կիրառում իր ենթակայության տակ գտնվող կառույցների վրա

17.10.2019 13:34 ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ
Քաղաքապետարանը վարչական լծակներ է կիրառում իր ենթակայության տակ գտնվող կառույցների վրա

Այսօր MedMedia-ն զանգահարել է Երևանի քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի բաժնի պետի տեղակալ Տարոն Գևորգյանին: Լրագրողը հետաքրքրվել է, թե ինչու՞ չի թույլատրվում նկարահանել թիվ 19 պոլիկնինիկայի միջանցքները և հարցազրույց վերցնել բժշկից: Տարոն Գևորգյանը հեռախոսազրույցի ընթացքում հայտնել է, որ բժիշկը պետք է կիսի քաղաքապետարանի տեսակետը, սեփական կարծիք հայտնելու իրավունք չունի, քանի որ աշխատում է քաղաքապետարարնի ենթակայության ներքո, իսկ նման դեպքում պարտավոր է ներկայացնել միայն կառույցի տեսակետը: Լրագրողը հարցեր է տվել, փորձել է հասկանալ,արդյո՞ք այլ տեսակետ ունեցող բուժաշխատողը պետք է լռի, իսկ Տարոն Գևորգյանը պատասպանել է, որ այո: Լրագրողը կապ է հաստատել նաև քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանի հետ, ով ասել է, որ բժշկին չեն ասում լռի, թող դուրս գա պոլիկնինիկական հաստատությունից և խոսի ու ում հետ ցանկանում է: Քիչ անց լրագրողին է զանգահարել Տարոն Գևորգյանը, ով լրագրողին ասել է, թե ինչու է իր հետ խոսսելուց հետո ≪մեջ գցել≫ Հակոբին, եթե ինքը արդեն պատասխանել էր: Տեղեկացրել է նաև, որ պատասխանատու անձը` Բաբինյանը,  մի քանի ժամ է ինչ խորհրդակցության է և չի կարող թույլատրել նկարահանել: Ասել է, նաև որ տեղյակ են խնդրից, զբաղվում են հարցով և քննարկումների մեջ են Առողջապահության նախարորության հետ, բայց առայժմ կարող են օգտագործել միայն պաշտոնեական դիրքորոշումը: Լրագրողի հարցին, արդյոք, պետք է նյութը միակողմանի լինի, Տարոն Գևորգյանը պատասխանել է, որ առայժմ այո:

Ծնողներից շատերը դեռեւս կիրառում են երեխաների մրսածության կանխարգելման հակագիտական մեթոդներ. հետազոտություն

Մանրամասները սկզբնաբյուր կայքում

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА