o C     13. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Չիմացությո՞ւն, թե՞ … /Փաշինյանի «կոշտ» պատասխանը Ալիևին/

17.10.2019 13:26 ԹԵՄԱ
Չիմացությո՞ւն, թե՞ …  /Փաշինյանի «կոշտ» պատասխանը Ալիևին/

Հոկտեմբերի 11-ին և դրան հաջորդող օրերին հայկական մամուլը հեղեղվեց «Փաշինյանի կոշտ պատասխանը Ալիևին» վերնագրով հրապարակումներով։ Նույնիսկ նախորդ իշխանության որոշ քաղաքական գործիչներ գովասանքի խոսքեր հնչեցրեցին Փաշինյանի հասցեին։

Շիրակի համալսարանի պատասխանը՝ Արայիկ Հարությունյանին

Խոսքը վերաբերվում է Աշխաբադում ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նեղ կազմով նիստի ժանանակ Փաշինյանի հնչեցրած պատասխանին՝ ուղղված Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, որը Գարեգին Նժդեհին անվանել էր ֆաշիստ, նշելով, որ Հայաստանում իբր հերոսացվում է ֆաշիզմը։

Հարություն ձյա, կարդացի ձեր պատասխանը. Նարեկ Մանթաշյանը՝ Գևորգ Պապոյանի հորը

Պետք է նշել, որ Փաշինյանը Ալիևին պատասխանեց այնքան, որքան որ թույլ տվեցին իր գիտելիքները։ Արդյունքում ստացվեց այն, ինչ ստացվեց։ Փաշինյանը ստիպված եղավ ստանձնել արդարացողի դերը, իսկ արդարանալը, հայտնի է, պարտության նշան է։

Բաբայանի պատասխանըՙ Հարությունյանին

Բանն այն է, որ Ադրբեջանին նացիստների հետ կապող շատ փաստեր կան ոչ միայն անցյալում, այլ նաև ժամանակակից Ադրբեջանում։

Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ նացիստական Գերմանիայի կողմից կռվել է 100 հազարից ավելի մարդ ունեցող ադրբեջանական լեգեոնը։ Նացիստների կողմն անցած ադրբեջանական լեգեոնը եղել է թվաքանակով երրորդը ռուսական և ուկրաինական լեգեոններից հետո:

Մարզպետարանի պատասխանը լավատեսական է, բայց իրականությունը` հուսալքող

Ադրբեջանական լեգեոնների կազմավորման ակտիվ մասնակիցներից մեկն էր Ադրբեջանի Հանրապետության հիմնադիրներից՝ Մամեդ Էմին Ռասուլզադեն։

Պետական մակարդակով Հեյդար Ալիևը նշեց Մամեդ Ռասուլզադեի ծննդյան 130-ամյակը, 1000 մանաթ թղթադրամի վրա պատկերված է նրա դիմանկարը, շրջանառության մեջ են Ռասուլզադեի դիմանկարով դրոշմանիշներ:

Ադրբեջանցի ամենահայտնի նացիստներից է սովետական բանակի մայոր Աբդուրահման Ֆաթալիբեյը, ով հայտնվելով գերության մեջ՝ իր համաձայնությունն է տվել ծառայել նացիստներին: Նա հրամանատարությամբ գործող ադրբեջանակն լեգեոնը մասնակից է եղել հազարավոր խաղաղ բնակիչների սպանությունների: Ֆաթալիբեյը այսօր համարվում է Ադրբեջանի ամենահայտնի հերոսներից մեկը: Ֆաթալիբեյի անունով Ադրբեջանում կան դպրոցներ, իսկ բազմաթիվ գրքերում նա ներկայացվում է որպես Ադրբեջանի հերոս։

Ադրբեջանական լեգեոնը ակտիվորեն մասնակցել է նաև պատժիչ գործողությունների։ Մասնավորապես, Լեհաստանում լեգեոնի զոհ են դարձել տասնյակ հազարավոր մարդիկ, այդ թվում՝ լեհեր և հրեաներ։

Եթե Փաշինյանը իմանար վերոնշյալ փաստերի մասին կամ նրան հուշած լինեին, ապա իր խոսքը կվերածվեր Ալիևի դեմ տակտիկական-քարոզչական հաղթանակի։ Այդ ելույթով նաև կարելի էր փոքր քարոզչական ապտակ հասցնել Իսրաելին և Լեհաստանին, որոնք բարեկամական հարաբերություններ են կառուցում իրենց ժողովուրդներին կոտորած և ադրբեջանական նացիստներին հերոսացնող այսօրվա Ադրբեջանի հետ։

Փաշինյանը կարող էր նշել, օրինակ, Ստալինին ուղղված Նժդեհի նամակի մասին, որտեղ վերջինս հույս էր հայտնել, որ Ստալինը չի թերագնահատի և կօգտագործի իր փորձն ու կարողությունները Թուրքիայի դեմ հնարավոր պատերազմում։

Փոխարենը Փաշինյանը չգիտես ինչու հիշեց Գուլագում եղած Սոլժենիցինին, որի անունը գնալով ավելի ու ավելի բացասական համբավ է ձեռք բերում Ռուսաստանում և հաճախ ռուսերենով իր ազգանունը գրում են որպես «СоЛЖЕницин», այսինքն ասոցացնում են ստի և կեղծիքի հետ։

Ի՞նչ գնահատական տալ այս ամենին. չիմացությո՞ւն, խորհրդականների և պատասխանատու օղակների անգրագիտությո՞ւն, թե՞

 

Վահե Հայկունի

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА