o C     21. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Նիկոլ Փաշինյանը հանդիպել է զոհված զինծառայողների մայրերի հետ (տեսանյութ)

17.10.2019 12:15 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է զոհված զինծառայողների մայրերի հետ (տեսանյութ)

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 17-ին հանդիպել է զոհված զինծառայողների մայրերի հետ: Հանդիպմանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ պատրաստ է քննարկել բոլոր հարցերը:

«Մեր նախորդ հանդիպման ժամանակ ես խոսում էի այն մասին, որ զինծառայողների ապահովագրության հիմնադրամի շահառուների շրջանակը շատ արագ տեմպերով ընդլայնվում է: Կայացրած որոշմամբ,  հիմնադրամը սկսել է վճարումներ կատարել 1998 թվականի հունվարի 1-ը ներառյալ և դրանից հետո զոհված զինծառայողների ընտանիքների անդամներին, ինչպես նաև առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամություն ստացած զինվորներին: Մենք մեկ ու կես տարվա ընթացքում 19 տարի հետ ենք գնացել, 19 տարվա շահառուների խնդիր լուծել ենք, մեր նպատակն այն է, որ հասնենք ամենասկիզբ, բայց դա որոշակի ժամանակ ու աշխատանք է պահանջում, ինչը մենք կկատարենք»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:

Ես ծանոթ եմ 96 թվականի մասին Նիկոլ Փաշինյանի մոտեցումներին․ խոսնակը՝ Փաշինյանի երեկվա խոսքերի մասին

Հանդիպմանը ներկա զոհված զինծառայողների մայրերը բարձրացրեցին իրենց մտահոգող մի շարք հարցեր, մասնավորապես, այն, որ իրենք դուրս են մնացել շահառուների ցանկից: Նրանք ակնկալում են վարչապետի ուշադրությունը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ բոլորի հարցերն էլ իրենց ուշադրության կենտրոնում են, կառավարությունը խնդիրները մի անգամից լուծել չի կարող, հետևաբար առաջ են շարժվում փուլ առ փուլ լուծելու տրամաբանությամբ:

«Մենք անելու ենք դա, և ժամկետների առումով գնալու ենք ամենասկիզբը, սակայն այդ դեպքում էլ չենք կարող համարել, որ բոլոր խնդիրները լուծված են: Կան կատեգորիաներ, ըստ որոնց, ծառայության ընթացքում զոհված զինվորները դեռ հիմնադրամի շահառու չեն համարվում: Հիմա մենք առաջին փուլով անդրադառնում ենք նրան, որ շահառու դառնան մարտական հերթապահության ժամանակ զոհված, բայց ոչ մարտական գործողությունների բռնված զինվորների ընտանիքները: Օրինակ, մարտի չի բռնվել, սակայն հակառակորդի կրակոցից զոհվել է: Հաջորդ փուլով կանդրադառնանք դժբախտ պատահարներին և այսպես շարունակ»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:

ՀՀ վարչապետը վստահեցրեց, որ կառավարությունը ոչ պատշաճ վերաբերմունք չի ունենա զինծառայության ընթացքում որևէ պայմանում զոհված զինվորների ընտանիքների, կամ, ընդհանրապես, որևէ քաղաքացու նկատմամբ:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА