o C     17. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Պոմպեոն հեռախոսազրույցի ժամանակ Չավուշօղլուին կոչ է արել վերադառնալ բանակցային սեղանի շուրջ

17.10.2019 18:40 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Պոմպեոն հեռախոսազրույցի ժամանակ Չավուշօղլուին կոչ է արել վերադառնալ բանակցային սեղանի շուրջ

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն տեղեկացրել է, որ երեքշաբթի տեղի ունեցած հեռախոսազրույցի ժամանակ կոչ է արել Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուին վերադառնալ Սիրիայի հարցով բանակցային սեղանի շուրջ:

Երեխայի հետ զբոսնելու ժամանակ առեւանգել են «Ուկրեկսիմբանկի» ղեկավարին

«Երեկ ես խոսել եմ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հետ և կոչ եմ արել Թուրքիային դադարեցնել ռազմական գործողությունը և վերադառնալ Սիրիայի հյուսիս-արևելքում անվտանգության վերաբերյալ ԱՄՆ-ի հետ բանակցություններին»,- գրել է Պոմպեոն Twitter-ում:

Այս զրույցն առաջին կապն է եղել Անկարայի և Վաշինգտոնի միջև այն բանից հետո, երբ ԱՄՆ-ն պատժամիջոցների ցուցակում է ներառել Թուրքիայի պաշտպանության, էներգետիկայի և բնական պաշարների նախարարություններն ու նրանց նախարարներին՝ Հուլուսի Աքարին, Ֆաթիհ Դյոնմեզին, ինչպես նաև ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուին:

Պոմպեոն նաև ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսի գլխավորած պատվիրակության անդամ է, որը մեկնում է Անկարա՝ թուրքական իշխանությունների հետ բանակցությունների համար:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 9-ին Թուրքիան հայտարարել է Սիրիայում ռազմական գործողության մեկնարկի մասին, որի արդյունքում երկիրն արդեն հարվածներ է հասցրել սիրիական Թել Աբյադ, Ռաս էլ Այն քաղաքներին ու այլ բնակավայրերի: Նպատակը տարածքը «ՔԱԿ-ի ահաբեկիչներից մաքրելն է», այնտեղ անվտանգության գոտի ստեղծելն ու 3-4 միլիոն սիրիացի փախստականներին այնտեղ բնակեցնելը:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА