o C     19. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Իրաքը հայտնել է Սիրիայից փախչող «Իսլամական պետության» ահաբեկիչների ձերբակալման մասին

17.10.2019 18:09 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Իրաքը հայտնել է Սիրիայից փախչող «Իսլամական պետության» ահաբեկիչների ձերբակալման մասին

Իրաքի պաշտպանության նախարարը հայտնել է, որ իրենք ձերբակալել են «Իսլամական պետության» մի քանի ահաբեկիչների, որոնք Սիրիայից փախել են Իրաք: Այս մասին տեղեկացնում է РИА Новости-ն: 

Իսրայելի ռազմաօդային ուժերը Գազայի հատվածում գրոհել են «Իսլամական ջիհադի» դիրքերի վրա

«Սիրիայից փախած «Իսլամական պետության» մի քանի զինյալներ ձերբակալվել են Իրաքի տարածքում»,-հայտարարել է նախարար Նաջահ Աշ-Շամրիի մամուլի ծառայությունը:

Ձերբակալության մանրամասներն իրաքյան կողմը չի հայտնում:

Չորեքշաբթի նախարարը ծանոթացել է Սիրիայի և Իրաքի սահմանին տիրող իրավիճակին և ընդգծել, որ սահմանն ապօրինաբար հատողները շարունակելու են հետապնդվել, իսկ նման դեպքերի կասեցման համար սահմանի հսկողությունն ուժեղացվել է:

Ավելի վաղ Սիրիայի քրդական ինքնավարությունը հայտնել էր, որ 785 արտասահմանցիներ, որոնք կապված են «Իսլամական պետության» հետ, Թուրքիայի գործողությունների արդյունքում փախել են բանտից: Թուրքիան էլ քրդերին է մեղադրում նրանց միտումնավոր բաց թողնելու համար:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА