o C     14. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Կուբացի «գաստրոլյորները» Հայաստանում են. Միգրացիոն ծառայությունը հաստատում է

16.10.2019 16:10 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Կուբացի «գաստրոլյորները» Հայաստանում են. Միգրացիոն ծառայությունը հաստատում է

Այս տարի Կուբայից Հայաստանի միգրացիոն ծառայություն ապաստանի խնդրանքով դիմել է 19 քաղաքացի: Այս մասին Analitik.am-ին տեղեկացրել է Միգրացիոն ծառայության ղեկավարի մամուլի պատասխանատու Նելլի Դավթյանը: Նա նաև նշելէ, որ տարբեր հոսքեր են Հայաստան գալիս: Միգրացիոն ծառայության իրավասությունների շրջանակներում են ապաստան հայցողները, մնացած հոսքերը վերապահված է ոստիկանության անձնագրային վարչությանը. «Այս տարվա 6 ամիսների կտրվածքով 19 անձանց վերաբերյալ ապաստանի հայց ենք ստացել: 5-ը մերժվել է, դրական որոշում չի կայացվել, Կուբայի որևէ քաղաքացու չի շնորհվել փախստականի կարգավիճակ. 14-ը դիմումը ընթացքի մեջ է»,- ասաց նա:

Մեկ տարվա կտրվածքով Հայաստանում հիպոթեքային վարկերի թիվն աճել է 23,3 %-ով. Նիկոլ Փաշինյան

Ըստ ծառայությաններկայացուցչի, ապաստան հայցողներն ունեն տեղաշարժի իրավունք, իսկ ինչ վերաբերում է աշխատանքի թույլտվությանն, ապա ըստ նրա, աշխատանքի թույլտվության կարիք չկա, դա ապաստան հայցողների իրավունքն է, որից կարող են օգտվել:

Հարցին, թե արդյոք Կուբայի քաղաքացիները ՄԻԱՎ վարակակիր են,Նելլի Դավթյանը պատասխանել է, որ եթե նույնիսկ ստուգվում է, որ օտարեկրյա քաղաքացիները ՄԻԱՎ վարակակիր են, թե ոչ, ապա այդ մարմինը Միգրացիոն ծառայությունը չի: Չի կարծում, որ երկրում որևէ մարմին լիազորված է լրատվամիջոցներին հաղորդելու անձի համանման կարգավիճակի մասին տեղեկություն: «Ապաստան հայցողների պատմությունը գաղտնի է, խորհրդատվական բնույթ ունի և միգրացիոն ծառայության պարտավորությունն է ԶԼՄ-ներին չփոխանցել նման ինֆորմացիա»,- ասել է նա՝ հավելելով, որ Կուբայից 14 հոգու վերաբերյալ դեռևս որոշում չկա. որոշում կայացնելու համար տրվում է 3 ամիս, ևս 3 ամիս երկարձագելու հնարավորություն, իսկ մերժվելուց հետո ապաստան հայցողը կարող է դիմել դատարան և մինչև դատարանի որոշումը, նա օրինական կարող է մնալ երկրում:

Նշենք նաև, որ Կուբայի 19 քաղաքացուց 14-ը Հայաստանում են, իսկ 5-ի գտնվելու վայրի մասին տեղեկություն Միգրացիոն ծառայությանը չունի: Նշեցին, որ ամենայն հավանականությամբ, Հայաստանում են:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՎԵՏՕ հասարակական-քաղաքական շարժման ղեկավար Նարեկ Մալյանն իր ՖԲ էջում հրապարակում էր կատարել՝ նշելով, որ Կուբայից ժամանել են թվով 14 տրանսգենդերներ, որոնք ՁԻԱՀ վարակակիրներ են:

Խնդրի հետ կապված Iravunk.com-ն էլ իր հերթին էր տեղեկացրել (https://iravunk.com/news/95964), որ Կուբայից  եկած տրանսվիստները մեր երկրում ոչ միայն իրենց շատ լավ են զգում, այլ նաեւ արդեն իսկ հասցրել են անցնել իրենց «մասնագիտական ծառայությունների մատուցմանը», ընդորում, որպես «էկզոտիկ ապրանք», ունեն պահանջարկ: Նաեւ, որ այդ, «իմպրտնի» գոմիկների «ծառայությունները» տեղականներից էժան են` 5000 դրամ, եւ դրանք  տեղական  գոմիկներից կլիենտ են փախցնում, ինչով խսիտ ջղայնացնում են տեղականներին: Վերջերս  կուբացիները փորձեցին  Հայաստանից տեղափոխվել Մոսկվա, սակայն  Մոսկվայի օդանավակայանից նրանց թույլ չտվեցին  երկիր ներթափանցել եւ հետ ուղարկեցին Երեւան: Ի դեպ,  նույնկերպ վարվեց նաեւ Վրաստանը: Ընդ որում, Մոսկվայից վռնդվելուց հետո օտարերկրյա գոմիկները ակտիվացել են եւ արդեն ոչ միայն ինտերնետով են կլինետ «կպցնում», այլ հենց  կենտրոնական փողոցներում եւ  հրապարակներում, ոստիկանության քթի տակ: Սակայն վերջիններս, փոխանակ վռնդեն այլասերված վարակակիրներին, կարծես թե ունեն այլ հանձնարարություն` ամեն կերպ նրանց պաշտպանել:

«Իհարկե, այստեղ լուրջ բախում է սպասվում տեղական եւ դրսից եկած գոմիկների միջեւ: Եվ հարց է ծագում` ո՞ւմ շահերը կպաշտպանի Նիկոլը` տեղականների՞ ի վերջո, դուրս վռնդելով դրսի էժան ապրանքը, թե՞ դրսինների, նրանց հնարավորություն տալով ազատորեն ֆռֆռալ եւ «ծառայություններ» մատուցել Հայաստանում»,- գրում է կայքը:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА