o C     14. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Փաշինյանն ընդունո՞ւմ է Մինսկի խմբի ծրագիրը

16.10.2019 15:41 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Փաշինյանն ընդունո՞ւմ է Մինսկի խմբի ծրագիրը

Նյու Յորքում սեպտեմբերի 23-ին կայացած Մամեդյարով-Մնացականյան հանդիպումից հազիվ երեք շաբաթ է անցել, բայց ահա Մինսկի խմբի համանախագահները հերթական տարածաշրջանային այցն իրականացիեցին: Իսկ դա մեկ բան է նշանակում, որ արցախյան բանակցային գործընթացն գերակտիվ տեմպերի մեջ է

Նիկոլ Փաշինյանն այցելել է Եղեգնաձոր

«Արցախը Հայաստանն է»-ից անցում «խաղաղության նախապատրաստման»

Նաեւ հիշեցնենք. այն, որ համանախագահների այս այցը չէր ուշանալու, պարզ էր դեռ Նյու Յորքի հանդիպման առթիվ նրանց տարածած պաշտոնական հաղորդագրությունից: Հիշեցնենք, դրանով համանախագահները նախ ֆիքսեցին, որ «բռնության նվազեցմանն ուղղված կողմերի ջանքերը» դրական արդյունքներ են տվել, այսինքն՝ սահմանային իրավիճակը բավարար հանդարտ է: Իսկ դա ազդակ է, որ սահմանային լարվածության մակարդակը նպաստում է հակամարտության բուն կարգավորման բանակցությունները ակտիվացնելուն: Ապա նաեւ համանախագահները եւս մեկ անգամ շեշտեցին, թե ինչ հիմքով կարգավորման մասին է խոսքը՝ հիշեցնելով իրենց մարտի 9-ի հայտարարության մասին: Դա հայտնի 3 սկզբունքների եւ 6 կետերի վրա հիմնված մեխանիզմն է: Վերջապես, հավելյալ անգամ սպառնալից տոնով նախազգուշացնելով՝ «Նվազագույնի հասցնել հռետորաբանության օգտագործումը, որը հրահրիչ է կամ կանխորոշում է բանակցությունների ելքը», համանախագահները նաեւ հայտարարեցին, որ ՙմտադիր են մոտ ժամանակներս այցելել տարածաշրջան՚: Թե ինչի համար, դժվար չէ կռահել. ներկայացված այդ բոլոր հիմքերով բանակցային գործընթացն առաջ տանելու: Ընդ որում, դա «սրբագրեց» նաեւ ՀՀ ԱԳՆ-ն, տեղեկացնելով, որ համանախագահների այդ տարածաշրջանային այցին կհաջորդի «մոտ ժամանակներում ԱԳ նախարարների մակարդակով հերթական հանդիպման անցկացումը»:

Նիկոլ Փաշինյանն այցելել է Վայք

Այս ողջ իրավիճակի հետ կապված, անշուշտ, մեկ հիմնական տրամաբանական բացատրություն կարող է լինել: Նյու Յորքի հանդիպումից հետո այս միջանկյալ ժամանակը պետք էր պետությունների ղեկավարների (այդ թվում՝ Պուտինի) մակարդակով ինչ-ինչ հարցեր ճշգրտել-հստակեցնելու համար, եւ դրան հաջորդած համանախագահների այցն այդ ճշգրտումներով հանդերձ, բանակցային գործընթացը վերադարձնում է պաշտոնական հուն: Համենայնդեպս, նաեւ այդ մտքին կարելի է հանգել՝ համանախագահների հետ Փաշինյանի երեկվա հանդիպման առնչությամբ տարածված պաշտոնական հաղորդագրությունից: Նկատենք, այդ հաղորդագրությունն առավել քան աղքատիկ է, ասված է միայն սա. «Վարչապետը եւ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացին վերաբերող հարցեր: Կողմերի միջեւ վստահության ամրապնդման համատեքստում ընդգծվել է հրադադարի ռեժիմի ամրապնդման ուղղությամբ քայլերի ձեռնարկման կարեւորությունը: Անդրադարձ է եղել ժողովուրդներին խաղաղության նախապատրաստման անհրաժեշտությանը եւ դրան ուղղված քայլերին»:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Գորիս և ծանոթանում է քաղաքում իրականացվող ծրագրերին

Սակայն այսքանի տակ էլ շատ բան կարելի է կարդալ: Նախ հիշեցնենք, ժամանակին ամեն պատեհ-անպատեհ առիթով Փաշինյանը հայտարարում էր, թե պետք է «ժողովուրդներին խաղաղության նախապատրաստել»: Ու այդ ուղղությամբ տանում էր ծավալուն քարոզչական գործընթաց, այդ թվում՝ իր իսկ կնոջ ներգրավմամբ. հիշեցնենք տիկին Աննայի «փամփուշտներից զարդեր ձուլելու» «ցնցող» գաղափարը: Բայց ահա վերջին ժամանակներս Փաշինյանի մոտ նկատվեց կտրուկ շրջադարձ, արդեն առաջնայինը այս թեզերն էին՝ «Արցախը Հայաստանն է», «թող Ալիեւն էլ հրապարակավ հայտարարի, թե հակամարտության կարգավորումը պետք է ընդունելի լինի Հայաստանի, Ղարաբաղի եւ Ադրբեջանի ժողովուրդների համար» եւ այլն: Ընդ որում, այս մոտեցումները նրա մոտ նկատվում էին նաեւ Նյու Յորքի հանդիպումից հետո՝ ՄԱԿ-ում նրա ելույթում: Բայց ահա համանախագահ երկրների կողմից, ի դեմս Լավրովի, եղավ վերջնագրի նմանվող հարված, գնաց, Աշխաբադում «կրթված» Ալիեւի հետ մի երկու ժամ խոսեց, ու հիմա արդեն «ժողովուրդներին խաղաղության նախապատրաստումը» նորից դարձավ «անհրաժեշտություն»:

Նիկոլ Փաշինյանն այլեւս քաղաքական օլիգարխ է. Արմեն Աշոտյան

Մնում է «թուլանալ եւ հաճույք ստանալ»

Ուրեմն, այս երեք շաբաթում այդ ի՞նչ եղավ, որ «Արցախը Հայաստանն է»-ից Փաշինյանն անցում կատարեց «ժողովուրդներին խաղաղության նախապատրաստման անհրաժեշտությանը»: Այսհարցիպատասխանը, իհարկե, աչքիառաջ է. Փաշինյանն ինքն իրեն տարավ այնպիսի ճնշումների տակ, որ այլ տարբերակ պարզապեսչուներ: Սակայն պաշտոնապես նշված հարցի պատասխանը չկա: Ավելին, Նյու Յորքից հետո պաշտոնապես ոչինչ չի ասվել բանակցային գործընթացի զարգացումների, անգամ՝ դրանց լինել-չլինելու մասին: Եվ ահա համանախագահներից հետո ԱԳ նախարար Մնացականյանի հանդիպումից հետո ներկայացված տեղեկատվության մեջ կարելի է որոշ բացված փակագծեր գտնել: ՀՀ ԱԳՆ-ն տեղեկացրեց. «Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց այս տարվա սեպտեմբերին Նյու Յորքում Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների միջեւ կայացած քննարկումներին եւ այդ հանդիպումից հետո արձանագրված զարգացումներին...»: Նախ հասկանանք այսքանը: Այսպիսով, մեր ԱԳՆ-ն եւս փաստում է, որ Նյու Յորքի հանդիպումից հետո «արձանագրվել են զարգացումներ», եւ հենց դրանք էլ, ըստ էության, բերել են իրավիճակի այնպիսի փոփոխության, որը «Արցախը Հայաստանն է»-ն վերածվեց «ժողովուրդներին խաղաղության նախապատրաստման անհրաժեշտության»:

Նիկոլ Փաշինյանն ապօրինի ձևով տեղափոխվել է կառավարական նոր առանձնատուն. Antifake.am

Կամ հաջորդ փաստը. պատահակա՞ն էր, որ համանախագահներից շատ չանցած, Փաշինյանը հանդիպեց նաեւ Երեւան շտապած Բակո Սահակյանի հետ (թեեւ նա, ըստ նախապես ծրագրվածի, Ստեփանակերտում պետք է ընդուներ համանախագահներին): Այն, որ Բակոն շտապես Երեւան, արդենիսկ հուշում է, որ համանախագահների հետ Փաշինյանի հանդիպման ժամանակ ծանր թեմա է քննարկվել: Ընդ որում,դաէ ցույց տալիս նաեւ հանդիպման պաշտոնական մասը. Փաշինյանն այս միտքը հնչեցրեց. «Այսօրվա քննարկումն էլ կարեւոր է վերջին՝ շրջանում տեղի ունեցած մի շարք հանդիպումների, քննարկումների արդյունքները եւ տպավորությունները Ձեզ հետ կիսվելու առումով»: Սահակյանն էլ արձագանքեց. «Տեղի են ունեցել մի շարք նշանավոր իրադարձություններ եւ այդ ամենի մասին ես Ձեզ տեղեկություններ կհաղորդեմ»:

Նիկոլ Փաշինյանն ընտանիքով տեղափոխվել է Սերժ Սարգսյանի առանձնատուն

Իհարկե, սա առանց այս պաշտոնական հուշումների էլ հասկանալի է, թե ինչ է կատարվում, ինչին քանիցս անդրադառնալու առիթ ունեցել ենք: Պարզապես այս ամենի վրա կենտրոնացան՝ միայն ֆիքսելու համար, որ եղել են նման լրջագույն բանակցային զարգացումներ, իսկ ահա մեր պաշտոնական ատյանները բառ անգամ այդ մասին չեն հայտնել: Ինչ է դա հուշում, որ չնայած Փաշինյանի այն հայտնի խոստումներին, բանակցային գործընթացը վեր են ածել յոթ փակի տակ պահվող գաղտնիքի: Չնայած, իմաստն էլ դժվար չէ. «Արցախը Հայաստանն է»-ից անցումը «ժողովուրդներին խաղաղության նախապատրաստման անհրաժեշտության» նշանակում է Փաշինյանի կողմից դիրքերի էական զիջում: Իսկ եթե դիրքերն այդքան վատ են, այդ ո՞վ դա կբարձրաձայնի:

Ինչու՞ է Սիփան Փաշինյանն այսքան ոգևորված Իջևանի քաղաքապետի ԺՊ՝ Հայկ Ղալումյանի համար

Համենայնդեպս, ԱԳՆ-ի հաղորդագրության երկրորդ հատվածը նաեւ այդ թույլ դիրքերի մասին է ակնարկ պարունակում: «...ՀՀ ԱԳ նախարարը եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն անդրադարձան խաղաղ կարգավորման գործընթացում կողմերի դիրքորոշումներին, եւ այս համատեքստում նախարար Մնացականյանն ընդգծեց խաղաղ գործընթացում պարտավորությունների համաչափության ապահովման անհրաժեշտությունը»: Մինչ այս նույն Մնացականյանը բանակցային գործընթացի մասին խոսելիս համոզում էր, թե որեւէ լուրջ բան չկա, սեղանին ոչ մի փաստաթուղթ էլ դրված չէ: Կարճ ասած, հանդիպում են, ինչ-որ բաներ քննարկում, մենք մերն ենք ասում, Բաքուն՝ իրենը, փորձում ենք ինչ-որ ընդհանուր եզրեր գտնել, եւ վերջ: Բայց ահա այս անգամ նույն ՀՀ ԱԳՆ-ն օգտագործում է ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ տերմինը, ու դեռ մի բան էլ հորդորում՝ դրանք «համաչափությամբ» բաշխել: Եվ հետաքրքիր է, այդ ի՞նչ պարտավորություններ են մեր իշխանությունները «խաղաղ գործընթացի» հետ կապված ստանձնել: Նաեւ չմոռանանք. եթե կան պարտավորություններ, նշանակում է՝ ինչ-որ ուժեր դրանք պարտավորեցրել են, պարտադրել:

Փաշինյանն այցելել է Գյումրի՝ ծանոթանալու ավտոմաքսատան շինաշխատանքների ընթացքին. (տեսանյութ)

Իսկայսողջ իրավիճակից բխող միակ տրամաբանական բացատրությունը սակարող էլինել: Այն, որ օրակարգումէ ՄԽ-ի 3 սկզբունքների եւ 6 կետերի վրա հիմնված մեխանիզմը, հայտնի փաստ է: Ինչպեսնաու,որ համանախագահ երկրներն արդեն բավականին ժամանակ համառորեն Փաշինյանից այդհարցովդրական պատասխանի են ձգտում հասնել: Իսկ այն, որ դա ստացել է պարտադրանքային-ճնշումային տեսք, պարզ ցույց տվեց Լավրովի հայտնի հայտարարությունը...Ու արդեն զգացվում է, որ Փաշինյանն այլեւս դիմադրելու տարբերակ չունի, եւ մնացել է միայն «թուլանալ եւ հաճույք ստանալ»:

«Փաշինյանն իր պատասխանով փորձեց դիլետանտի մակարդակով բացատրել, թե ինչ ասել է Նժդեհ.Հայկ Նահապետյան

Բայց տեսնես ինչպե՞ս է առաջ տանելու «խաղաղության նախապատրաստումը», եթե ՄԽ-ի այդ մեխանիզմը ներհայաստանյան հարթակում լուրջ հակազդեցության է բախվել եւ դեռ կբախվի: Մինչդեռ ժամանակը եւս Փաշինյանի օգտին չէ: Գործընթացը գերակտիվ փուլում է, պետք է որ համանախագահների այս այցին արագորեն հաջորդի ԱԳ նախարարների հերթական հանդիպումը, ու, թերեւս, երկրների ղեկավարների պաշտոնական հանդիպում կազմակերպելու ծրագրով:

Փաշինյանն ու Ալիևը պայմանավորվել են, որ Արցախը չվերադառնա բանակցային գործընթացներին. Վիտալի Բալասանյան

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА