o C     19. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Թումանյանի շաուրման անորակ սնո՞ւնդ է տրամադրում

16.10.2019 15:19 ՍՊԱՌՈՂԻ ԱՆԿՅՈՒՆ
Թումանյանի շաուրման անորակ սնո՞ւնդ է տրամադրում

Տարիներ շարունակ Երևան քաղաքում գործող ՝ Թումանյան Շաուրման կարելի ասել քաղաքում ամենահամեղՙ արագ սննդի կետերից մեկն էր համարվում, բայց այսօր շատերը բողոքում են անորակ սննդից, ինչպես նաև խոսում թունավորման, շաուրման ճաշակելուց հետո վատ զգալու դեպքերի մասին։ Ըստ քաղաքում շրջանառվող լուրերի` Թումանյան շաուրմայի նախկին սեփականատերերը, ովքեր արագ սննդի ցանցը վաճառաել են, ցանկանում են հետ վերցել իրենց, բայց ինչ-ինչ պատճառներով չեն կարողանում և ներքին կարգով որոշել են, ինչ-ինչ ճանապարհներով, անորակ սննդի միջոցով, այսպես ասած հակագովազդ իրականացնել, որից հետո նորից կարողանան հետ գնել։ Սա հերթական վատ քայլն է սպառողի հանդեպ, եթե կա նման բան: Իսկ որտե՞ղ է սննդի անվտանգության պետական ծառայությունը, ինչի՞ն է սպասում, պարտադիր հնչեղ դեպքերի՞: 

ՀԱՅԿ ԳԵՎՈՐԳՅԱՆ

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА