o C     14. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Հայոց լեզուն, գրականությունը ազգը փրկող, պահող գործոններ են, հիմա վերցնել ու հարվածել այդ գործոններին. լեզվաբան

16.10.2019 14:59 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
 Հայոց լեզուն, գրականությունը ազգը փրկող, պահող գործոններ են, հիմա վերցնել ու հարվածել այդ գործոններին. լեզվաբան

ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի եւ սփյուռքի նախարարությունը փոփոխություն է նախատեսում «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքում և որոշվել է, որ այլևս բուհերում հայոց լեզու, հայ գրականություն և հայոց պատմություն առարկաները չեն լինելու պարտադիր ուսուցման առարկաներ: Այս ամենն իհարկե զարմանք հարուցեց թե՛ բուհական միջավայրում, հայագիտական կենտրոններում և թե՛ ուսանողների շրջանակում եւ թե հանրության շրջանակում։ Մի երկիր, որի պետական լեզուն հայերենն է հանկարծ սուպեր նախարարը որոշում է, որ դա այդքան էլ կարեւոր չէ: Հարցի շուրջ Iravunk.com-ը զրուցեց լեզվաբան, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԵՊՀ հայոց լեզվի ամբիոնի վարիչ ՅՈՒՐԻ ԱՎԵՏԻՍՅԱՆԻ հետ։

«Զգո՛ն լինենք». ինչպես են իրականում վերաբերվում Հայոց եկեղեցուն ՀՀ կառավարությունում

- Պարոն Ավետիսյան, ինչպե՞ս կմեկնաբանեք նախարարի այն տեսակետը, որ «Հայոց լեզուն» այլևս պարտադիր առարկա  կարող է չլինել բուհերում։

- ԵՊՀ գիտխորհուրդն ինչպես նաև հայ բանասիրության ֆակուլտետը նախարարությանն առաջարկել է կազմակերպել քննարկումներ և առավել լուրջ վերաբերվել լեզվի հետ կապված խնդիրներին և ոչ միայն: Ես կարծում եմ, որ քննարկումները պետք է շարունակվեն և խոհեմության շրջանակներում ուշադրություն դարձնեն մեր առաջարկություններին։ Բոլորին է հարտնի, որ 1997թ-ին լեզվի մասին օրենք ընդունվեց, որը մինչև այսօր ուժի մեջ է: Իհարկե մասնակի փոփոխություններ կատարվել են, իսկ այն կետը, որ վերաբերում է բուհերում «Հայոց լեզվին» և «Հայոց պատմությանը»ՙ մնացել է անփոփոխ։ Օրենքում հստակ նշված է ՝«պարտադիր ուսուցում» բոլոր ֆակուլտետներում։

- Օրինակ, հումանիտար այլ ֆակուլտետներում, անցնում են մաթեմատիկա-կենսաբանություն առարկաները կամընտրական ձևաչափով, ինչու՞ սրա վրա ուշադրություն չի դարձվում, ինչու՞ հենց հայագիտությունը։

- Գիտեք, ես չեմ ուզում, որ դա արվի այլ առարկաների հաշվին։ Խնդիրը նրանում է, որ «Հայոց լեզու և գրականություն» ձևակերպումը մի փոքր սխալ է, որովհետև որպես միացյալ առարկա այդպիսին գոյություն չունի։ Կա ՝«Հայոց լեզու և խոսքի մշակույթ» և «Հայ գրականություն» «Գրականության պատմություն» և այլն։ Նախրարությունը կարծես օրինակ է վերցնում միջազգային փորձից։ Հայոց լեզուն մեր ազգի նկարագիրը պահող կարևորագույն գործոնն է։ Հայոց լեզուն, հայ գրականությունը, հայոց պատմությունը հայի համար ազգը փրկող, ազգը պահող գործոններ են, հիմա վերցնել ու հարվածել այդ գործոններին ինչի՞ համար։ Այս ամենն արվում է կամ հայագիտությունը չսիրելու արդյունքում, կամ այլ բանի...  Ունենք մեկ պատճառաբանություն, ասում են՝ դպրոցն է ցածր որակ տալիս, թող դպրոցն էլ ուղղի այդ հարցը, բայց բուհը ոչ թե դպրոցի բացը պետք է լրացնի, այլ պետք է շարունակի աշխատանքը տալով մասնագիտական կրթություն ։Օրինակ,  բուհերում չեն սովորեցնում հնչյուններ, տառեր, դրանց բարդությունները և այլն։ Ենթադրվում է, որ բուհը պետք է այլ բան տա, օրինակ՝ լեզվամտածողություն, խոսքի մշակույթ և այլն։ Նախարարությունն ասում է ՝ «դե դպրոցում անցնում են, ի՞նչ իմաստ ունի համալսարանում ևս»։ Չեմ հասկանում անկեղծ, սա ինչի՞ արդյունք է։ Լեզուն շատ կարևոր է, լեզուն հայրենասիրություն է, դաստեարակություն է։

- Ի՞նչ եք կարծումՙքննարկումներից հետո, այս որոշումն ուժի մեջ կմտնի, թե՞ ոչ։

- Ես մեծ մտավախություն ունեմ, որ այո, ուժի մեջ կմտնի, թունդ են տրամադրված: Ամեն դեպքում հոսամ կլինեն ԱԺ-ում նախանձախնդիր մարդիկ, ովքեր կգիտակցեն լեզվի դերը։ Այսօր կարծես պակասում է ազգային մտածողությունը, այս որոշումն անպայման խթան կհանդիսանա ևս: 

ՀԱՅԿ ԳԵՎՈՐԳՅԱՆ

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА