o C     12. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԵՐԻՏԱՍԱՐԴ ԸՄԲԻՇՆԵՐԸ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԵՆ ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆԸ

16.10.2019 22:40 ՍՊՈՐՏ
ԵՐԻՏԱՍԱՐԴ ԸՄԲԻՇՆԵՐԸ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԵՆ ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆԸ

Հայաստանի մինչեւ 23 տարեկան լավագույն ըմբիշները նախապատրաստվում են հոկտեմբերի 28-ից նոյեմբերի 3-ը Բուդապեշտում կայանալիք այս տարիքային խմբի աշխարհի առաջնությանը: Հունահռոմեական ոճում Հայաստանի հավաքական ընդգրկվել են 55 կգ քաշային Նորայր Հախոյանը, 60 կգ՝ Արմեն Մելիքյանը, 63 կգ՝ Սլավիկ Գալստյանը, 67 կգ՝ Հայկ Մելիքյանը, 72 կգ՝ Հրանտ Կալաչյանը, 77 կգ՝ Վահե Պողոսյանը, 82 կգ՝ Արման Վարդանյանը, 87 կգ՝ Ալբերտ Եղիկյանը եւ գերծանր 130 կգ քաշային Դավիթ Օվասապյանը: Թիմը Հունգարիա մեկնելու է Էդուարդ Սահակյանի գլխավորությամբ, երկրորդ մարզիչը Սամվել Գեւորգյանն է: Ազատ ոճում աշխարհի առաջնությունում հանդես կգան 57 կգ՝ Ռազմիկ Միսակյանը, 61 կգ՝ Արսեն Հարությունյանը, 65 կգ՝ Վազգեն Թեւանյանը, 70 կգ՝ Արման Անդրեասյանը, 74 կգ՝ Խաչատուր Պապիկյանը, 79 կգ՝ Արման Ավագյանը, 86 կգ՝ Հովհաննես Մխիթարյանը, 92 կգ՝ Սարգիս Հովսեփյանը եւ 125 կգ՝ Հովհաննես Մաղաքյանը: Աշխարհի մեծահասակների առաջնությանը մասնակցեցին վերոհիշյալ ազատ ոճային ըմբիշներից մի քանիսը, որոնք, ըստ թիմի գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանի, պատրաստ էին մեդալի համար կռիվ տալ: Բայց արդյունքները ցույց տվեցին, որ փորձի պակասը, պատասխանատու պահերին անփույթ գործելը եւ մի շարք այլ գործոններ անմրցունակ դարձրին մեր երիտասարդ կադրերին՝ մեծահասակների պայքարում: Ազատ ոճային ըմբիշների Հայաստանի թիմը միջազգային հարթակում պարբերաբար ունենում է այդ ձախողումները, եթե անգամ ավելի վաղ մրցաշարի էին մեկնում փորձառու կազմով: Սակայն մարզիչը պնդում է, որ թիմն ունի սերնդափոխության կարիք, ուստի այս պարտություններն ու մեդալների բացակայությունը դեռ տեւական ժամանակ կարող են շարունակվել: Ինչ վերաբերում է Արսեն Հարությունյանին, Վազգեն Թեւանյանին եւ այլ ըմբիշներին, ովքեր երիտասարդների թիմի առաջամարտիկներն են, ապա երիտասարդների աշխարհի առաջնությունում նրանք հնարավորություն ունեն լիարժեքորեն հավասար պայմաններում պայքարելու լավագույնը լինելու համար: Եվ եթե մեծահասակների թիմում սերնդափոխության կարիք կա, ապա հենց երիտասարդների հավաքականն է, որ առավել ուշադրության ու մարզական խնամքի կարիք ունի: Կազմերը բավականին հուսադրող են, մեդալներ ամեն դեպքում կլինեն, մնում է հասկանալ, թե ինչ կարգի:

ՀԱՅ ԸՄԲԻՇՆԵՐԸ ՁԱԽՈՂԵՑԻՆ ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆԸ

ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА