o C     13. 12. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«ՄԵՐ ԵՐԿԻՐԸ, ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ՆԵՐՔԱՇՎԱԾ Է ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՄԵՋ»

16.10.2019 21:40 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
«ՄԵՐ ԵՐԿԻՐԸ, ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ՆԵՐՔԱՇՎԱԾ Է ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՄԵՋ»

ՀՀ-ում առկա անհանդուրժողականության, թշնամանքի, ատելության մթնոլորտի, դրա հետեւանքների, բարոյական ճգնաժամի եւ այլ ուշագրավ հարցերի շուրջ «Իրավունք TV»-ի տաղավարում զրուցել ենք հոգեբան ԿԱՐԻՆԵ ՆԱԼՉԱՋՅԱՆԻ հետ:

«ԱՐԵՎՄՏՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ԵՐԿՐՆԵՐ ԱՅՍՕՐ ԷԼ ԱՋԱԿՑՈՒՄ ԵՆ «ԼԻԴԻԱՆԻՆ»»

 

«ՆՈՒՅՆ ԱՅՍ ԹՇՆԱՄԱՆՔԻ ՄԹՆՈԼՈՐՏԸ ՆԿԱՏԵԼ ԵՄ ՆԱԵՎ 2008Թ.-ԻՆ»

- Տիկին Նալչաջյան, այսօր  երկրում ստեղծվել է մի իրավիճակ, երբ տարբեր շերտեր միմյանց նկատմամբ ծայրահեղ վատ են տրամադրված, ատելությունը կարծես խիզախության դրսեւորում է դարձել: Ինչո՞ւ:

- Ցավոք, ես պետք է համաձայնեմ Ձեր հնչեցրած մտքի հետ: Այո՛, այսօր մեզանում ատելության մթնոլորտը այնքան ակնհայտ է, որ չնկատել ուղղակի անհնար է: Եվ դա կապված է այն զարգացումների հետ, որի մասնակիցն ենք վերջին 1.5 տարվա ընթացքում: Որպեսզի կարողանանք հասկանալ, թե ինչ է կատարվում տարբեր ասպարեզներում, մենք պետք է ելնենք մի կանխադրույթից, որ այսօր մենք, մեր երկիրը, ժողովուրդը ներքաշված է հոգեբանական պատերազմի մեջ: Իսկ հոգեբանական պատերազմը իր օրենքներն ունի, եւ այդ օրինաչափությունները գործում են այսօր: Գիտեք, «գունավոր հեղափության» օրերին, երբ տարբեր ասպարեզների մարդիկ ներգրավված էին այդ գործընթացների մեջ, այդ ամենը միանգամից ոգեւորեց, ոգեշնչեց նրանց: Հրապարակում հավաքվածները եղբայրության, հոգեկան հարազատության զգացողություն էին ապրում: Այդ մարդիկ, անգամ այսօր մտովի վերադառնալով այդ օրերի հուշերին, շատ թանկ եւ հոգեպարար ապրումներ են ունենում: Եվ թերեւս սա է պատճառներից մեկը, որ հուզական, վերելքի դրական ապրումները, որ ունեցել են այդ պահին, թույլ չեն տալիս ճշգրիտ գնահատել այն իրողությունները, որոնք այսօր ուղղակի աչքի առաջ են: Մարդկային հույզերը ունեն իներցիա, դրական, հուզական հիշողությունները մեզ պահում են իրենց մեջ, մարդ արարածը հաճույքի սկզբունքով ապրող արարած է: Այդ հաճելի, վերելքի զգացողություններին մարդիկ չեն ուզում հրաժեշտ տալ, նույնիսկ եթե բախվում են ակնհայտ փաստերի: Եթե «գունավոր հեղափոխության» օրերին մենք տեսնում էինք սոցիալական շոյանքները, ապա երբ հնարավոր եղավ վերցնել իշխանությունը, միանգամից ականատես եղանք սոցիալական ապտակի կամ սոցիալական աքացիի: Եվ ահա մարդիկ հայտնվեցին այս երկու սոցիալական բնորոշումների կիզակետում. հիմա մեզ սիրո՞ւմ են , թե՝ ոչ: Նույն այս թշնամանքի, սեւ ու սպիտակի մթնոլորտը, նման երեւույթներ ես նկատել եմ նաեւ 2008 թվականին: Սա արդեն խոսում է այն մասին, որ ինչ-որ մի բան այն չէ, ուրեմն՝ ինչ-որ մի բան կատարվել է մեր հոգեկան հավասարակշռության հետ: Այս թշնամանքի, սեւ ու սպիտակի մթնոլորտում մտածում ենք՝ այն մարդը, ով խոսում էր սիրո, հանդուրժողականության մասին, կմտնի եւ ուղիղ եթերով կասի` ժողովուրդ սխալ է, չի կարելի սեւ ու սպիտակի բաժանել: Բայց չէ, տեսնում ենք, որ ամրապնդվում է դա: Նաեւ չմոռանանք, որ երբ ասում են՝ բոլորը, ամբողջ ժողովուրդը, ապա պետք է գիտակցել, որ իրականում այդ գործընթացներին ոչ բոլորն են ներգրավված եղել: Եղել է հասարակության մի շատ մեծ շերտ, որը վտանգներ, կասկածներ է տեսել: Եվ այդ շերտը հիմա իրավիճակին շատ ավելի սթափ է նայում:

ՀԱՄԱՍԵՌԱՄՈԼՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԹԻՐԱԽԸ ՊԱՏԱՆԻՆԵՐՆ ՈՒ ԴԵՌԱՀԱՍՆԵՐՆ ԵՆ». ՀՈԳԵԲԱՆ

 

ԲԱՑԱՍԱԿԱՆ ԱԶԴԱԿՆԵՐԸ ԳԱԼԻՍ ԵՆ ՎԵՐԵՎՆԵՐԻՑ

- Արդյոք ատելության, թշնամանքի բարձրացմանը չի՞ նպաստում նաեւ այն, որ «սիրո ու հանդուրժողականության» ճամբարից հնչում են ատելության խոսքեր, մարդկանց ասֆալտին փռել, պատերին ծեփել եւ այլն:

- Նախ սկսենք նրանից, որ այսօրվա իշխող վերնախավից գալիս են վարքի, խոսքի միավորներ, որոնք իսկապես իրավիճակ են փոխում: Հաղորդակցման կուլտուրայի մթնոլորտն է փոխված: Մարդկային հաղորդակցման կուլտուրան այսօր շատ է իջել, եւ սա բարոյական անկում է: Այժմ ես պետք է խոսեմ մի հետաքրքիր, թվում է՝ թեմայի հետ կապ չունեցող հասկացության մասին՝ «Հիտլերի բեղերի»: Նկատի ունեմ հետեւյալը: Տեսեք, լիդերի, ղեկավարի կերպարը, վարվելակերպը, նիստուկացը, նույնիսկ՝ արտաքին տեսքը մեծ նշանակություն եւ ազդեցություն ունի  հասարակական հերարխիրայի ավելի ստորին աստիճանների վրա կանգնածների վրա: Հոգեբանության մեջ գոյություն ունի այսպիսի մի երեւույթ՝ հոգեբանական նույնացում լիդերի հետ: Այն ենթադրում է ոչ միայն կարծիքների, մոտեցումների, արժեքների նույնացում, այլեւ այնպիսի բաղադրիչների ¥արտաքին տեսքը եւ այլն¤, որոնք թվում է, թե երկրորդական են: Օրինակ, եթե լիդերը, ղեկավարը այսինչ գույնի փողկապ է կապել, ուրեմն բոլորը պետք է նույն փողկապից կրեն: Գալիս եմ նրան, թե ինչ ասել է «Հիտլերի բեղեր»: Այդ ժամանակաշրջանում շատերն էին այդ յուրահատուկ բեղերից պահում: Հետո, իհարկե, անցավ այդ հիտլերյան ներազդման ազդակները, եւ դա դուրս եկավ: Այսինքն, լիդերի պահվածքը ընդօրինակման ենթակա պահվածք է, եւ երբ վերեւներից տեսնում ենք, լսում արտահայտություններ, շատ արագ ընդօրինակում ենք: Որովհետեւ, մարդու մեջ կան թաքնված դեստրուկտիվ ուժեր` հակաբարոյական, հականորմատիվ արարքներ կատարելու պոտենցիալով: Քաղաքակրթությունը գնացել է այն ճանապարհով, որ մարդու մեջ տարբեր ձեւերով կանգնեցնում է այդ ոչ բարոյականը, անընդունելի խոսքը, վարքը: Օրենքներն ինչո՞ւ են ստեղծվել. մարդու ներքին մղումներին սահմաններ դնելու համար: Թե չէ, եթե մարդուն թողնենք՝ իր ներքին մղումներն ազատորեն արտահայտել, հասարակությունը ընդհանրապես խառնաշփոթի կվերածվի: Հիմա, երբ հասարակությունը ամենավերեւից տեսնում է, որ կամաց-կամաց վերանում է այդ արգելապատնեշը, ինքնըստինքյան իր մոտ էլ է դուրս հորդում այդ վատ կողմերը: Առհասարակ մենք վկան ենք մարդկային հարաբերությունների ակնհայտ գռեհիկացման:

«ՀՈԳԵԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐՈՂ Է ԱՆՆԿԱՏԵԼԻՈՐԵՆ ՔԱՅՔԱՅՎԵԼ»

 

«ՄԵՆՔ ԱՐԴԵՆ ԻՍԿ ՆԵՐՔԱՇՎԱԾ ԵՆՔ ԲԱՐՈՅԱԿԱՆ ՃԳՆԱԺԱՄԻ ՄԵՋ»

- Տիկին Նալչաջյան, դեռեւս 15-20 տարի առաջ շատ լուրջ գիտնականներ, հոգեբաններ կանխատեսում էին, որ 21-րդ դարի կեսերին ունենալու ենք քաղաքակրթական շատ լուրջ ճգնաժամ: Արդյոք մենք թեւակոխե՞լ ենք այդ ճգնաժամի նախնական փուլը:

Իսկապես, դրա հետ կապված կան շատ հետաքրքիր հետազոտություններ, ընդ որում դրանք միջբնագավառային բնույթի են. այդ հետազոտությունում ներգրավված են ե՛ւ ֆիզիկոսներ, ե՛ւ կենսաբաններ, ե՛ւ հոգեբաններ, ե՛ւ մարդաբաններ, ե՛ւ մշակութաբաններ, ե՛ւ փիլիսոփաներ: Գիտական միտքը ուսումնասիրում է մարդկային քաղաքակրթության զարգացման հետագիծը` ինչից է սկսվել, ինչ փուլերով է անցել եւ ուր է գնում: Մարդկությունը կդադարեր գոյություն ունենալ, եթե քաղաքակրթության զարգացման կարեւորագույն` բարոյական վեկտորն իր գործը չաներ: Եթե բարոյականության այդ վեկտորը չլիներ, մարդիկ իրար ուղղակի ոչնչացրած կլինեին, եւ հայտնված չէինք լինի 21-րդ դարում: Բայց, այսօր, ցավոք, հետազոտությունները, նույնիսկ պարզ դիտարկումները ցույց են տալիս, որ բարոյականությունը մեր օրերում նահանջ է ապրում: Պարզ օրինակ. ընտանիքներում բոլորը երեխաներին սովորեցնում են, որ հայհոյել չի կարելի, անիծել չի կարելի, բայց մյուս կողմից տեսնում ենք լրիվ այլ բան: Սա նշանակում է, որ մենք արդեն իսկ ներքաշված ենք բարոյական ճգնաժամի մեջ:

ԿԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆ. «ՍԵՎԱՆԻ ՎԻՃԱԿԸ ՕՐՀԱՍԱԿԱՆ Է»

Զրույցը` ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԻ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА