o C     15. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Ծնելիությունը Հայաստանում երկու անգամ պակասել է». Գեւորգ Պողոսյան (Տեսանյութ)

16.10.2019 21:20 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԹԵՄԱ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
«Ծնելիությունը Հայաստանում երկու անգամ պակասել է». Գեւորգ Պողոսյան (Տեսանյութ)

Նախկինում հայկական ընտանիքներում ծնվում էր միջինում երեք, չորս, հինգ երեխա, այսօր` մեկ կամ երկու: Ընտանիքում այսպիսի փոփոխությունը բնորոշ է ոչ միայն Հայաստանին, այլեւ բոլոր երկրներին, սակայն ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, ս.գ.դ., պրոֆեսոր ԳԵՎՈՐԳ ՊՈՂՈՍՅԱՆԻ կարծիքով` բազմամիլիոնանոց բնակչություն ունեցող երկրների համար սա խնդիր չէ, մինչդեռ մեր երկրի համար ռազմավարական վտանգ է ներկայացնում:

Ովքեր են ուշացած, կաշկանդված եւ դուխով պատգամավորները. առավոտն ԱԺ-ի դիմաց (Տեսանյութ)

«ՍԱ ԼՈՒՐՋ ՍՊԱՌՆԱԼԻՔ Է ՆԱԵՎ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ ՊԱՀԵԼՈՒ ՀԱՄԱՐ»

Սոցիոլոգի գնահատմամբ` խնդիրը Հայաստանի համար պարզապես այն է, որ դեռ 90-ական  թվականներից ի վեր` ԽՍՀՄ փլուզումից հետո, ունեցել ենք շատ մեծ արտագաղթ. «Պատկերացրեք, որ համաշխարհային տվյալներով` երկրներում միջին էմիգրանտների քանակը 3 տոկոս է կազմում ամբողջ աշխարհում, իսկ Հայաստանի պարագայում` 32 տոկոս, այսինքն` 10 անգամ ավելի շատ էմիգրանտներ ունենք դրսում: Եթե հիշում եք, հատկապես 90-ական թվականներից սկսած` արտագաղթը մոտավոր հաշվարկներով հասել էր 1մլն 200 հազարի: Հայերը մեկնում էին հատկապես Ռուսաստան, Եվրոպա, Միացյալ Նահանգներ: Դրա հետեւանքով բնակչության թիվը նվազեց: Եթե համեմատենք Սովետական Հայաստանի հետ, այսօր ծնելիությունը Հայաստանում երկու անգամ պակասել է: Նախկինում տարեկան ունենում էինք` մոտավորապես 70-75 հազար նորածին, ապա հիմա 35-36 հազարի են հասնում: Իհարկե, հիմնական պատճառն արտագաղթն է, իսկ երկրորդ կարեւորագույն պատճառը համաշխարհային երեւույթն է, որ ընտանիքում երկու-երեք երեխա են ունենում: Այն երկրները, որոնք բազմամիլոնանոց բնակչություն ունեն, միգուցե, իրենց համար այս երեւույթն այդքան էլ մեծ սպառնալիք չէ, բայց Հայաստանում սա ցավոտ խնդիր է: Բնական է, որ այս պայմաններում ընտանիքի վիճակը, դերակատարումը, ամրությունը չափազանց լուրջ խնդիր է դարձել պետության հաամար: Այս վիճակից դուրս գալու համար չենք կարող սպասել, որ մեկ տարում արտագաղթածները վերադառնալու են: Դրա համար պլանավորում են, որ մինչեւ 30-50-ական թվականները 4-5 մլն բնակչություն պետք է ունենանք: Սա լավ ցանկություն է, բայց դրա տակ չկան դրված լուրջ ծրագրեր»:

Հայտնիներից ովքեր են միացել «Ո՛չ Ստամբուլյան կոնվենցիային» ստորագրահավաքին (Մաս 16-րդ)

Գ. Պողոսյանը նաեւ նշեց, թե միջազգային փորձը ցույց է տալիս, որ հայրենադարձությունը տարեկան կարող է մոտավորապես 5-6 տոկոս կազմել, բայց ոչ 30-40 տոկոս. «Հետեւաբար, պետք է հաշվի առնենք, որ բնակչության աճը ապահովելը ռազմավարական նշանակություն ունի Հայաստանի համար, եւ այն լուրջ սպառնալիք է նաեւ սահմանները պահելու համար»:

«ՀՈՄՈՍԵՔՍՈՒԱԼԻԶՄԻՆ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՃՆՇՈՂ ՄԵԾԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆԸ ԴԵՄ Է ԱՐՏԱՀԱՅՏՎՈՒՄ»

ԳԻՇԵՐՕԹԻԿԸ, ՈՐՏԵՂ ԲՆԱԿՎՈՒՄ Է 82 ԵՐԵԽԱ, ԿԱՆԳՆԱԾ Է ՓԱԿՄԱՆ ՎՏԱՆԳԻ ԱՌԱՋ

Անդրադառնալով ընտանիքի հիմքերը խարխլող հնարավոր օրենսդրական նախաձեռնություններին` Ստամբուլյան կոնվենցիային, յուվենալ արդարադատությանը եւ այլն, սոցիոլոգը ներկայացրեց իրենց ուսումնասիրության արդյունքները:

«Մեր խորքային ուսումնասիրությունները վկայում են, որ բնակչությունը դրանց նկատմամբ` կա՛մ անտարբեր է, կա՛մ խիստ դեմ է: Երբ մի երեւույթի մասին սոցցանցերում շատ են խոսում, այնպիսի տպավորություն է ստեղծվում, թե այն համընդհանուր է, տարածված է, բայց իրականում այդպես չէ: Մեր ուսումնասիրությունը վկայում է, որ բնակչության ճնշող մեծամասնությունը նախ միանշանակ կողմ են ավանդական ընտանիքին այն տեսքով, որը քրիստոնյա հայ ընտանիքում ընդունված է եղել: Եվ երկրորդերբ հարցնում ենք իրենց վերաբերմունքը հոմոսեքսուալիզի մասին, միանշանակ ճնշող մեծամասնությունը դեմ է արտահայտվում: Այս առումով բնակչության մեջ կա առողջ մոտեցում: Առողջ ասելով` նկատի ունեմ այն, որ մարդիկ շատ ճիշտ ձեւով են վերաբերվում «ընտանիք» հասկացողությանը, դերակատարությանը, դաստիարակությանը: Հայկական ընտանիքն այնքան երկար պատմական ճանապարհ է անցել, որ ամենակայուն սոցիալական ինստիտուտներից մեկն է համարվում, եւ իհարկե, շատ լավ պետք է հասկանալ, որ չափազանց կարեւոր է այդ ձեւաչափը պահելը, որովհետեւ այն փոխել  կնշանակի վնասել ողջ ազգային ինքնությունը»,- ասաց Գ. Պողոսյանը:

«Անընդունելի են բոլոր այդ «սեռական» օրակարգերը». Արման Աբովյան

«ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՏ ԱՆԵԼԻՔՆԵՐ ՈՒՆԻ»

Պրոֆեսորի դիտարկմամբ` ընտանիքը, եկեղեցին եւ լեզուն այն երեք սյուներն են, որ եթե դրանցից որեւէ մեկը խափանվի, խափանվելու է մեր ինքնությունը, խափանվելու է հայի պատկերացումը հայի մասին. «Ընտանիքը հիմքն է ֆիզիկապես գոյության: Լեզուն ձեւավորում է հայոց մտածողություն եւ վերջապես մեր հավատը` Հայ քրիստոնյա Առաքելական եկեղեցին մեծ արժեքային համակարգ է: Հայաստանն ամբողջ աշխարհում համարվում է առաջին քրիստոնյա երկիրը: Հետեւաբար այս երեք արժեքների պահպանումը, այդ թվում` նախեւառաջ ընտանիքի, հիմնական խնդիր է: Այս առումով պետությունը շատ անելիքներ ունի, որը չի անում, բայց եկեք ընդունենք, որ մեր հանրությունն այստեղ եւս անելիք ունի: Մեր ուսումնասիրությունների արդյունքում կարող ենք արձանագրել, որ հին ազգերը` հայերը, պարսիկները, չինացիները, հրեաները ընտանեկան արժեքներին շատ լուրջ են վերաբերվում, պահպանում են այն` ի տարբերություն երիտասարդ ազգերի, օրինակ, եվրոպական, որոնք փնտրտուքների մեջ են, նորամուծություններ են մտցնում, փորձարկումներ են անում ընտանեկան ինստիտուտի նկատմամբ: Բոլոր դեպքերում, քամիները կգան ու կանցնեն, բայց մենք պետք է որպես ազգ պահպանենք մեր ավանդական արժեքները, չշեղվենք այդ ճանապարհից: Ուստի` կոչ եմ անում հանրությանը, եկեղեցուն, պետությանը, որ չշեղվենք այն պատմական ուղուց, որն ապահովել է մեր հարատեւումը հայ ազգի, եւ այս արժեքների նկատմամբ ցուցաբերել զգոնություն»:

«Վենետիկի հանձնաժողովը տրված որոշ հարցերի պատասխաններ չի կարողացել հիմնավորել»

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հ.Գ.- Առավել մանրամասն դիտեք տեսանյութում.

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА