o C     21. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԶԱՐՄԱՆՔ

16.10.2019 20:45 ԶԱՐՄԱՆՔ
ԶԱՐՄԱՆՔ

Մեր հարազատ, շատ սիրելի եւ հարգելի ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆԸ որոշել է ամփոփել, թե 5 ամսվա ընթացքում ինչ արդյունքի է հասել, այսպես կոչված, «գործ տվողների» կայքի միջոցով, որը պաշտոնապես կոչվում է. «Ազդարարման միասնական էլեկտրոնային հարթակը, որի միջոցով, անձինք կարող են անանուն եղանակով տեղեկություններ հաղորդել իրենց հայտնի կոռուպցիոն դեպքերի, փաստերի մասին: Հարթակի գործարկման նախորդ 5 ամիսների ընթացքում ստացվել է դրա միջոցով 146 ազդարարում: ՀՀ գլխավոր դատախազությունում իրականացված ազդարարման վարույթներով պարզվել է, որ դրանց 26 տոկոսի դեպքում առկա են առերևույթ կոռուպցիոն հանցագործության հատկանիշներ պարունակող հանգամանքներ: Ըստ այդմ` դրանք ուղարկվել են օպերատիվ-հետախուզական գործողություններով ստուգելու: Հոկտեմբերի 14-ի դրությամբ արդեն իսկ ստուգված ազդարարումների 27.7%-ի, կամ քանակական արտահայտությամբ 5-ի դեպքում հարուցվել են քրեական գործեր»: Դե ինչ, արձանագրենք, որ ոտուգլխով հայտնաբերվել է յուրացումների դեպքեր 3 համայնքապետարաններում, մեկ ուսումնական հաստատությունում ու Մատենադարանում: Զարմանալիորեն համեստ արդյունք է, սակայն թեեւ զարմանալի, բայց ինչ-որ տեղ դրական իրողություն է, որ այդպես էլ մեր քաղաքացիներին չեն կարողանում դարձնել «ազդարարող», կամ ավելի պարզ լեզվով ասած` «ստուկաչ»: Այդքան գովազդից, այդպիսի քանակով հսկայական, «գործ տալու» կոչ անող վահանակներից ընդամենը 146 «ազդարարում», որոնց մեծ մասը ռեալ հանցանք հայտնաբերելու տեսակետից բանի պիտանի չէ: Հենց այդ իրողությունից ելնելով սկսում ես հասկանալ մեր պապերի պատմածը, որ բազում լեռնային գյուղերում դժնդակ 1930-ականներին չեկիստներն այդպես էլ չէին կարողանում գոնե մեկ «ստուկաչ» հավաքագրել...

ԶԱՐՄԱՆՔ

Իր գույքի շուրջ քարոզչական հարձակումները մեկնաբանելով` մի զարմանալի դիտարկում էլ արեց ՍԴ նախագահ ՀՐԱՅՐ ԹՈՎՄԱՍՅԱՆԸ. «Երբ օրեր, ամիսներ առաջ գրում էին, որ շուտով հերթը հասնելու է իմ դպրոցական տարիներին, ծիծաղում էի, հիմա` արդեն ոչ: Երեկ կարդացի ինչ-որ վերլուծություն իմ գույքի վերաբերյալ, որն ինչ-որ լրատվամիջոցներ փորձեցին թիվ մեկ լուրը դարձնել... Առաջին հարցը, որ գալիս է. ինչո՞ւ, ի՞նչ եք անում, ինչո՞ւ եք այդչափ փոքրոգի, ինչո՞ւ եք այդքան ճղճիմ, ինչո՞ւ եք բոլորին չափում ձեր արշինով: Հասկացե՛ք, ձեզանից տարբերվող մարդիկ կան այս աշխարհում ու շատ»: Այո, իրոք, սրանցից տարբերվող մարդիկ շատ կան, բայց զարմանալի հակում դրսեւորելով քայլոները իրենց թիմ ներգրավում են, չգիտես ինչու, հիմնականում սրիկաների:

ԶԱՐՄԱՆՔ

Անշուշտ, քայլոներից էապես տարբերվող կերպար է լեգենդար ՎԻՏԱԼԻ ԲԱԼԱՍԱՆՅԱՆԸ, ում հանդարտ խոսքը եւ հատու ձեւակերպումները, ինչպես հայտնի հարցազրույցում, այնպես էլ վերջին ասուլիսում, կներեք զարմանալի բառախաղի համար, իսկական բալասան են դարձել բազում սթափ, նորմալ, մտածող մարդկանց համար: Դե տեսնենք, թե ինչու գեներալը չի վստահում թավշյա իրավապահներին. «Գլխավոր դատախազը եւ ՀՔԾ պետը քրեորեն հետապնդելի արարք են կատարել: Մենք հայտնի գաղտնալսումները լսեցինք, հանձնարարությունները լսեցինք, եթե գլխավոր դատախազը գործ չի հարուցել Նիկոլ Փաշինյանի, Արթուր Վանեցյանի եւ Սասուն Խաչատրյանի դեմ, ապա այդ դրվագով գլխավոր դատախազը պետք է քրեական հետապնդման ենթարկվի: Եթե նա ինձ համար հանցագործ է, ապա ինչպես կարող եմ ներկայանալ, ցուցմունք տալ»: Դե ինչ, ասված է զարմանալիորեն հակիրճ եւ դիպուկ:

ԶԱՐՄԱՆՔ

Զարմացած է
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА