o C     12. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԸ` ՍՈՐՈՍԻ ԴԵՄ» ԴԱՏԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է

16.10.2019 20:30 ՔԱՂԱՔԱԿԱՆ
«ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԸ` ՍՈՐՈՍԻ ԴԵՄ» ԴԱՏԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է

Երեկ տեղի ունեցավ հերթական դատական նիստը: Ըստ Հայկ Բաբուխանյանի հայցի՝ Սորոսի դեմ, այն դեպքից հետո, երբ Լարիսա Մինասյանը փորձեց իր ասուլիսում ասել, թե Հայկ Բաբուխանյանը «սորոսական է»` մեջբերելով 20 տարվա վաղեմության մի գործուղում, հայտարարել է, թե Սորոսի հիմնադրամն է ֆինանսավորել այդ գործուղումը: Հայկ Բաբուխանյանը այդ ամենը համարել է վիրավորանք եւ զրպարտանք:

«Հրապարակ». Սորոսականներն անցնում են գրոհի

 

Երեկ դատարանում պարզվեց, որ վերոհիշյալ 20 տարվա վաղեմության, դեպի Բուդապեշտ գործուղմանը Հայկ Բաբուխանյանը գնացել է որպես ԱԺ պատգամավոր, իսկ հրավերը ստացել է ոչ թե Սորոսի հիմնադրամից, այլ մեկ այլ կազմակերպությունից՝ «Սահմանադրական եւ քաղաքական իրավունքի» ինստիտուտից, որը որեւէ կապ չունի Սորոսի հիմնադրամի հետ: Պարզվեց նաեւ, որ հրավերում սեւով` սպիտակի վրա գրված է, որ հենց այդ ինստիտուտն է իր վրա վերցրել գործուղման հետ կապված բոլոր ծախսերը: Այսքանից հետո Լարիսա Մինասյանի ներկայացուցիչը դատարանում սկսեց խոսել ոչ թե ամբողջ գործուղման մասին, այլ ընդամենը ավիատոմսի ծախսերը հոգալու, որը կազմում էր ընդամենը 440 դոլար: Այդ կապակցությամբ Բաբուխանյանը դատարանում նշեց, թե վերոհիշյալ ինստիտուտի կողմից հրավերը եկել էր Ազգային ժողով, ԱԺ աշխատակազմն էր զբաղվում գործուղման կազմակերպման հարցերով, այդ առնչությամբ պատգամավորը շփվել է միայն ԱԺ աշխատակազմի ու վերոհիշյալ ինստիտուտի ներկայացուցիչների հետ եւ ոչ մի Սորոս չի տեսել: Դատավորի այն հարցին, թե արդյոք Հայկ Բաբուխանյանը միտո՞ւմ է տեսնում Լարիսա Մինասյանի կողմից իրեն վիրավորելու նպատակով, պատասխանեց, որ ակնհայտ է, որ միտում կա. «Տասնյակ միլիոնավոր դոլարների մեջ, որոնք ծախսվել են այս 20 տարիների ընթացքում՝ յուրաքանչյուր տարի, Լարիսա Մինասյանը մանրադիտակով պեղել է ինչ-որ 440 դոլար, որը, այնուամենայնիվ, ինձ ֆինանսավորելու հետ կապ չունի, եւ հայտարարում է, թե ես, իբրեւ թե օգտվել եմ Սորոսից, կամ էլ թե չէ սորոսական եմ: Ակնհայտ է, որ առանց միտումի Մինասյանը չէր քչփորի 20 տարվա վաղեմության թղթերը»:

​​​​​​​Հայկ Բաբուխանյանը պարգեւատրվեց ՌԴ ԱԳՆ Ռոսսոտրուդնիչեստվոյի պատվո շքանշանով (Տեսանյութ)

Ավելին, երեկ դատարանում պարզվեց, ինչպես հայտարարեց Հայկ Բաբուխանյանի ներկայացուցիչ, «Լեվ Գրուպ» փաստաբանական ընկերության ղեկավար, հայտնի փաստաբան Լեւոն Բաղդասարյանը, որ սորոսականների կողմից կեղծվել են որոշ փաստաթղթեր՝ կապված այդ գործուղման հետ: Մասնավորապես՝ Հայկ Բաբուխանյանի անունից գրվել է ինչ-որ հաշվետվություն՝ վերոնշյալ գործուղման վերաբերյալ եւ կեղծվել է նրա ստորագրությունը: Լեւոն Բաղդասարյանը դատարանում միջնորդեց, որպեսզի այդ փաստաթուղթն ուղարկվի ձեռագրաբանական փորձաքննության, եւ չի բացառվում, որ այդ հարցով հարուցվի քրեական գործ: Դատավորի այն հարցին, թե ո՞րն էր Լարիսա Մինասյանի նպատակը, Հ. Բաբուխանյանն ասաց. «Լարիսա Մինասյանը շատ լավ գիտակցում է, որ ես Սորոսի դեմ ամենաակտիվ պայքարողներից մեկն եմ: Ազգային ժողովի ամբիոնից, ինչպես նաեւ այլ հարթակներից հնչեցրել եմ, որ Սորոսը չարիք է հայոց պետության եւ հայ ժողովրդի համար: Եվ նա, ինձ անվանելով սորոսական, փորձել է վարկաբեկել, վիրավորել եւ զրպարտել: Սակայն այստեղ կարեւորը ոչ թե իմ անձն է, այլ դրված է ավելի մեծ, լայնածավալ մի ծրագիր՝ Հայաստանում կոտրել այն դիմադրությունը, որը կա Սորոսի դեմ, վարկաբեկելով Սորոսի դեմ պայքարը տանող քաղաքական եւ հասարակական գործիչներին ու ճանապարհ բացել սորոսականների առջեւ»:

Սորոսականները Նիկոլին սպառնում են «դիմակը պատռել»

Դատական նիստը կշարունակվի դեկտեմբերին:

Ա. ՀԱԿՈԲՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА