o C     21. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ինչու է լռում Երեւանի քաղաքապետարանը եւ «աղմկում» է նախարարը

15.10.2019 16:32 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Ինչու է լռում Երեւանի քաղաքապետարանը եւ «աղմկում» է նախարարը

Այսօր առավոտյան օրը բարի չէր Երեւանի հակատուբերկուլյոզային դիսպանսերի աշխատակիցների եւ հիվանդների համար: Առողջապահության նախարարը որոշել է օպտիմալացում իրականացնել նաեւ այս բուժհաստատությունում ասելով. Մեր երկրին, բարեբախտաբար, հակատուբերկուլոզային բազմաթիվ հիվանդանոցներ պետք չեն, քանի որ տուբերկուլոզը որպես հիվանդություն նահանջում է և մոտակա տարիներին ընդհանրապես վերանալու է։ Մեր երկրին այս շրջափուլում անհրաժեշտ է ընդամենը 1 պրոֆիլային ստացիոնար բժշկական կենտրոն տուբերկուլոզի բուժման համար և ԱԱՊ հաստատություններ, ինչպիսիք են պոլիկլինիկաները»։

Թերի բյուջեի նախագծից մինչեւ գիտական փակուղի. այլընտրանքային լուրեր 20․11․2019

Այն, որ մեր երկրում այդ հիվանդությունը նահանջում է իհարկե ողջունելի է, սակայն վերոնշյալ հիվանդությունը շարունակում է մնալ սպեցիֆիկ հիվանդությունների շարքում, իսկ հետազոտություններ որպես այդպիսին, թե որքանով է նվազել եւ ինչի հաշվինՙ չկան: Ի դեպ նշենք, որ Երեւանի հակատուբերկուլյոզային դիսպանսերը գտնվում է Երեւանի քաղաքապետարանի ենթակայության տակ, իսկ թե ինչու է լռում քաղաքապետարանը եւ այս թեմայով որոշումներ կայացնում նախարարը, քանի որ նա այդպես է ուզում, դեռ հասկանալի չէ: Հարցի շուրջ iravunk.com-ը զրուցեց Երեւանի ԲՀԿ ավագանու ղեկավար, մասնագիտությամբ բժիշկ ՄԻՔԱՅԵԼ ՄԱՆՐԻԿՅԱՆԻ հետ: 

- Պարոն Մանրիկյան կասե՞ք դրական եւ բացասական կողմերը նախարարի այս որոշման:

- Օպտիմալացման առումով մենք այս հարցին դրական ենք վերաբերվում: Հայաստանում կա երկու հակատուբերկուլյոզային դիսպանսեր, բայց այս պահին խոսք է գնում Երեւան քաղաքի մասին, որն ունի մեկ միլիոնից ավել բնակիչ: Նախարարությունը որդեգրել է մի ուղությունՙ փակել դիսպանսերը եւ այցելուներին ուղեգրել պոլիկլինիկաներ, որտեղ վերջիններս կստանան նախնական ախտորոշում, որից հետո միայն, եթե կարիք լինի ստացիոնար բուժման, ապա հիվանդը կգնա Աբովյան քաղաքի դիսպանսեր: Սա որպես մարտավարություն, ինձ  համար, որպես բժշկի, ընդունելի է, սակայն ներկա պահին մեր պոլիկլինիկաները չունեն այդ հնարավորությունները ելնելով այնտեղի վիճակից, տեխնիկական միջոցներից, բժիշկների վերապատրաստումից: Պատկերացրեք տուբերուլյոզով հիվանդը եկել է սոնոգրաֆիայի, որից հետո պետք է զննվի մեկ այլ այցելու: Մենք որպեսզի անենք այս քայլը, իսկ 2020 թվականից նախարարությունն արդեն հանում է վերոնշյալ հիմնարկության վերաֆինանսավորումը, մեր պոլիկլինիկաները դեռ պատրաստ չեն դրան: Մեր խմբակցությունն առաջարկում է այս քայլը հետաձգել մեկ տարով, որպեսզի շատ հարցերի պատասխաններ ստանանք, վերազինվեն պոլիկլինիկաները եւ այլ շատ հարցեր:

- Ենթադրենք պոլիկլինիկաները վերազինվեցին, բայց չէ՞ որ հիվանդությունը բավականին սպեցիֆիկ է եւ նրանց առաջին այցը պոլիկլինիկա որտեղ կան ոչ սպեցիֆիկ հարցերով եւ հիվանդություններով մարդիկ, որքանո՞վ է այն ճիշտ բժշկական տեսանկյունից: 

- Խոսքը գնում է նախնական ախտորոշման մասին, որը տեղի է ունենում հենց պոլիկլինիկաներում: Բայց այս պարագայում պետք է ամեն բան կազմակերպել արդյունավետ: Նշեմ նաեւ, որ Երեւան քաղաքի հակատուբերկուլյոզային դիսպանսերը գտնվում է ոչ բարվոք վիճակում շատ առումներով: 

- Ճի՞շտ եք համարում արդյոք մեկ միլիոնից ավել քաղաքի հակատուբերկուլյոզային դիսպանսերի փակումը, որտեղ կենտրոնացված է գրեթե ամեն ինչ եւ այս պարագայում միգուցե մտածեն Աբովյան քաղաքի՞ դիսպանսերը փակելու մասին:

- Աբովյան քաղաքի դիսպանսերի արդիականացումը ելնում է Հանրապետության ռազմավարությունից, իսկ Երեւան քաղաքում ցանկալի է ունենալ, բայց ցավոք դիսպանսեր են դիմում այն ժամանակ, երբ բանը բանից անցած է լինում ուստի մեզ հարկավոր է նախնական օղակներ, որը կարելի է կատարել միայն պոլիկլինիկաներում: Իսկ մարդիկ սովորաբար դիմում են բժիշկներին արդեն ծայրահեղ վիճակներում: Պոլիկլինիկաներում պետք է այս հիվանդության համար հատուկ տեղեր հատկացվեն հատուկ պայմաններով: 

- Երեւանի հակատուբերկուլյոզային դիսպանսերը պատկանում է Երեւանի քաղաքապետարանին, որը լռում է եւ այսօր հարցի մասին խոսում է նախարարը: Ճի՞շտ եք համարում այս ռազմավարությունը:

- Մոտեցումները անընդունելի են երկու կողմից էլ: Եթե կան հիմնավոր պատճառներ ապա պետք է ցույց տան: Կ՞ա արդյոք մոնիթորինգ, հիմնավորումներ, թե ինչո՞ւ որոշվեց փակել, որքանով է նվազել հիվանդությունը, քանի դեպք կա պոլիկլինիկաներում, քանիսն են ուղեգրվել դիսպանսեր ստացիոնար բուժման, որից հետո միայն կարելի է համոզվել պետք է փակել, թե՞ ոչ: Իսկ հիմա, այս պարագայում հնարավոր չէ միանգամից այդ բեռը դնել պոլիկլինիկաների վրա եւ պետք է որոշումը հետաձգել առնվազն մեկ տարով: Տարօրինակ է, որ Երեւանի քաղաքապետարանը լռում է եւ չի մտնում բանավեճի մեջ, եթե կան տվյալներ պետք է բարձրաձայնեն: 

Ա. ՀԱԿՈԲՅԱՆ

 

 

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА