o C     21. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Մեր երկրին հակատուբերկուլոզային բազմաթիվ հիվանդանոցներ պետք չեն». Արսեն Թորոսյան

15.10.2019 16:11 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ
«Մեր երկրին հակատուբերկուլոզային բազմաթիվ հիվանդանոցներ պետք չեն». Արսեն Թորոսյան

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ի հավելումն Առողջապահության նախարարության պաշտոնական պարզաբանման` տեղեկացնեմ, որ Երևանի հակատուբերկուլոզային դիսպանսերի ֆինանսավորման հարցը բազմիցս խորն ու համապարփակ քննարկվել է քաղաքային, ազգային ու միջազգային մակարդակներում։

Նիկոլ Փաշինյանն իշխանություն դառնալու ճանապարահին կուտակել է բազմաթիվ քաղաքական պարտքեր. Նարեկ Մալյան

Մեր երկրին, բարեբախտաբար, հակատուբերկուլոզային բազմաթիվ հիվանդանոցներ պետք չեն, քանի որ տուբերկուլոզը որպես հիվանդություն նահանջում է և մոտակա տարիներին ընդհանրապես վերանալու է։ Մեր երկրին այս շրջափուլում անհրաժեշտ է ընդամենը 1 պրոֆիլային ստացիոնար բժշկական կենտրոն տուբերկուլոզի բուժման համար և ԱԱՊ հաստատություններ, ինչպիսիք են պոլիկլինիկաները։

Մինչ իմ պաշտոնավարումն էլ Երևանի տուբդիսպանսերը չի դադարել ֆինանսավորվել պետական բյուջեից միայն նեղ անձնական շահերի շնորհիվ՝ դիսպանսերի ղեկավարության և քաղաքապետարանի բուժվարչության միջև, որոնք մինչ օրս էլ ուժի մեջ են։

Իմ պաշտոնավարման հենց սկզբից հակատուբերկուլոզային ծառայությունների օպտիմալացման գործընթացը մտել է նոր փուլ և շարունակվելու է։ Ի դեպ, սկիզբը եղել է Դիլիջանի հակատուբերկուլոզային դիսպանսերի տարեկան 300մլն դրամ ֆինանսավորման դադարեցումը, որը չուներ որևէ հիմք ապացուցողական բժշկության տեսանկյունից։

Երևանի քաղաքային իշխանությունները պետք է մտածեն իրենց ենթակա հաստատությունների հետագա պրոֆիլի մասին՝ հաշվի առնելով ազգային մակարդակով մշակվող առողջապահության քաղաքականությունը»:

 

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА