o C     13. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Բուժական մերսումը» լավ է, «մնացածը»՝ վատ. պատգամավորը փորձել է սահմանել «թույլատրելի» մերսումը

15.10.2019 15:50 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ
«Բուժական մերսումը» լավ է, «մնացածը»՝ վատ. պատգամավորը փորձել է սահմանել «թույլատրելի» մերսումը

Հայաստանի մերսման սրահներում ծառայությունները պետք է մատուցվեն միայն հաճախորդների բուժման նպատակներով։ Տնտեսական հարցերի խորհրդարանական հանձնաժողովի նիստում, «Առեւտրի եւ սպասարկումների մասին» օրենքում փոփոխություններ մտցնելու օրինագծի քննարկման ժամանակ, հոկտեմբերի 15-ին ասաց նրա հեղինակ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը։

Սրանից կոպիտ ի՞նչ պետք է ասեին, հո չէի՞ն հայհոյելու. Պատգամավորը՝ Բուքիքիոյի հայտարարության մասին

Նրա խոսքով՝ հաշվի առնելով խորհրդարանականներից Ազգային ժողովի վերջերս տեղի ունեցած նիստում ստացված առաջարկությունները, օրինագծի հեղինակը որոշել է լրացումներ կատարել։ Բագրատյանն ասել է, որ մերսման ծառայությունները Հայաստանում պետք է մատուցվեն միայն բժշկական նպատակներով։ «Բուժական մերսումը կատարվում է բացառապես արտոնված մասնագետների կողմից  եւ հատուկ հաստատություններում, ինչն արդեն ենթադրում է որոշակի վերահսկողություն»,- ընդգծել է Բագրատյանը։

Բացի այդ,  պատգամավորն առաջարկում է բացառել մերսման սրահների գործունեությունը բազմահարկ տներում, կրթական հաստատությունների շենքերում եւ պատմամշակութային օբյեկտներում, ինչպես նաեւ քաղաքային իշխանության մարմինների շենքերում։

Խորհրդարանականներին ներկայացնելով մերսման սահմանումը, տարբերությունը բուժական մերսման եւ դրա մատուցման «անընդունելի» ձեւի միջեւ՝ Սերգեյ Բագրատյանն ակամա, հերթական անգամ, առաջ բերեց գործընկերների ծիծաղն ու քրքիջը։ Ինքը՝ զեկուցողը, նույնպես դժվարությամբ էր զսպում իրեն, որ չմիանա գործընկերներին։

Հիշեցնենք, որ ավելի վաղ ԲՀԿ պատգամավոր Սերգեյ Բագրատյանն ասել էր, թե Երեւանում եւ Հայաստանի մյուս խոշոր քաղաքներում գործող մերսման սրահների մեծ մասը չի ծառայում իր ուղղակի նպատակին, այլ «թրաֆիքինգի եւ սեռական շահագործման սերմանող» է հանդիսանում։

Նշենք, որ օրինագիծը նորից ստացավ խորհրդարանական հանձնաժողովի դրական եզրակացությունը։

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА