o C     12. 12. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Մանվել Գրիգորյանին գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդությունը կրկին մերժվեց

15.10.2019 14:59 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԻՐԱՎՈՒՆՔ
Մանվել Գրիգորյանին գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդությունը կրկին մերժվեց

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ քիչ առաջ հերթական անգամ որոշում կայացրեց մերժել ԵԿՄ վարչության նախկին նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանին գրավի դիմաց ազատ արձակելու պաշտպանների միջնորդությունը։

Ադրբեջանական կողմի կրակոցից Արցախում վիրավորված սպան կրկին կվիրահատվի

Նշենք, որ Գրիգորյանի խափանման միջոց կալանավորումը փոխելու հերթական միջնորդության համար հիմք էր հանդիսացել  հոկտեմբերի 10–ին «Նաիրի» ԲԿ–ում հրավիրված բժշկական կոնսիլիումը, որով ըստ պաշտպանի հիմնավորվել է, որ Գրիգորյանի մոտ 4-5 նոր հիվանդություններ են հայտնաբերվել։

Նշենք, որ 5 ամիս տեւած դատաքննության ընթացքում դատարանը ավելի քան 8 անգամ մերժել է Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը փոխելու  նրա պաշտպանների ներկայացրած միջնորդությունները։ Գրիգորյանը մեղադրվում է 6 հոդվածով` ապօրինի զենք-զինամթերք պահելու, ավելի քան 101 միլիոն դրամի գույք յուրացնելու, ավելի քան 1 միլիարդ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից ավելի քան 1 միլիարդ դրամ վատնելու եւ շորթմամբ 37 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու մեջ: 

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА