o C     17. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԱՐԱՄ ԳԱՍՊԱՐԻ ՍԱՐԳՍՅԱՆԸ 70 ՏԱՐԵԿԱՆ Է

15.10.2019 13:35 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
ԱՐԱՄ ԳԱՍՊԱՐԻ ՍԱՐԳՍՅԱՆԸ 70 ՏԱՐԵԿԱՆ Է

Ս/թ հոկտեմբերի 14-ին լրացավ  Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ ԱՐԱՄ ԳԱՍՊԱՐԻ ՍԱՐԳՍՅԱՆԻ 70-ամյակը: Սրտանց շնորհավորում ենք մեր ընկերոջ և կուսակցական առաջնորդի հոբելյանը: Մաղթում ենք նրան քաջ առողջություն և երկար կյանք, բեղմնավոր գործունեություն ի շահ ազգի և պետության:

Արմեն Սարգսյանը շնորհավորել է Ռոբերտ Ամիրխանյանին՝ ծննդյան 80-ամյակի առթիվ

Վստահ ենք, որ դեռ երկար ճանապարհ ունենք անցնելու նրա ղեկավարությամբ: Միասին մենք դեռ բազում անելիքներ ունենք:

ՀԴԿ Հանրապետական խորհուրդ

 

 

Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ ԱՐԱՄ ԳԱՍՊԱՐԻ ՍԱՐԳՍՅԱՆԻ անցած ուղին

 

Ծնվել է 1949 թվականին, Երևանում։

1966թ. միջնակարգն ավարտելուց հետո աշխատել է որպես բանվոր։

1972թ. ավարտել է Վ.Բրյուսովի անվան ռուսաց և օտար լեզուների ինստիտուտը։ Ուսմանը զուգահեռ աշխատել է Երևանի ավտոդողերի գործարանի բազմատիրաժ թերթի թղթակից, կոմերիտական կազմակերպության քարտուղար։

1971 ֊1972թ.թ. հանրապետական «Կոմսոմոլե» թերթի թղթակից։

1972-1974թ.թ. գործուղվել է Մոսկվա սովորելու, որտեղ ստացել է նաև լրագրողի բարձրագույն կրթություն։

1974֊1976թ.թ. աշխատել է Մոսկվայում, որպես «Կոմսոմոլսկայա պրավղա» միութենական թերթի թղթակից։

1976թ. աշխատանքի է հրավիրվել որպես ՀԼԿԵՄ Կենտկոմի պրոպագանդայի բաժնի վարիչ, իսկ 1978թ. նշանակվել է ՀԿԿ Կենտկոմի կուսակցական-կազմակերպական բաժնի հրահանգիչ։

«Կոմսոմոլսկայա պրավղա» թերթի խմբագրության հրավերով 1979թ. վերադարձել է մասնագիտական աշխատանքի, շուրջ 10 տարի աշխատելով որպես Հայաստանում այդ թերթի, իսկ 1989թ. «Պրավղայի» սեփական թղթակից։

1990թ. ընտրվել է ՀԿԿ Կենտկոմի գաղափարախոսակաև հարցերով քարտուղար։

1991թ. ընտրվել է Հայաստանի Կոմկուսի Կենտկոմի առաջին քարտուղար։

1991թ. սեպտեմբերին հիմնադրվեց Հայաստանի Դեմոկրատական կուսակցությունը, որը որպես գաղափարախոսություն որղեգրեց դեմոկրատական սոցիալիզմի տեսությունը։ ՀԴԿ համագումարը Արամ Սարգսյանին ընտրեց կուսակցության նախագահի պաշտոնում, որը նա վարում է առ այսօր։

1992֊1995թ.թ. խմբագրել է կուսակցության «Ազդարար» պաշտոնաթերթը։

1996թ. Արամ Սարգսյանը ընդդիմադիր մի շարք կուսակցությունների ղեկավարների հետ մեկտեղ ձևավորել է «Ազգային համաձայնություն» դաշինքը, գրանցվել է որպես ՀՀ նախագահի թեկնածու և առաջին փուլում պաշտպանել է դաշինքի միասնական թեկնածուին։

Արցախի հիմնահարցը դիտարկելով որպես ազգային-ազատագրական պայքար, 1996թ. Արամ Սարգսյանը գլխավորել է ՀԴԿ կողմից նախաձեռնած շուրջ 25 քաղաքական-հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներից ձևավորված «Ի ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ ԼՂՀ» կազմկոմիտեն։ Դարտմունտյան կոնֆերանսի շրջանակներում 2001-2007թ.թ. մասնակցել է ԼՂՀ հիմնահարցին նվիրված Աղրբեջանի, Հայաստանի և ԼՂՀ հասարակայնությաև ներկայացուցիչների երկխոսությունների պարբերական հանդիպումներին։

Սերժ Սարգսյանը մասնակցում է Ալեքսան Կիրակոսյանի գրքի շնորհանդեսին

2005թ. «Քաղաքակրթությունների երկխոսություն» Ազգային կենտրոն հ/կ խորհրդի նախագահն է և ընտրվել է «Քաղաքակրթությունների երկխոսություն» Համաշխարհային հասարակական ֆորումի միջազգային համակարգող կոմիտեի անդամ։

1998-1999թ.թ. աշխատել է որպես ՀՀ նախագւսհի արտաքին քաղաքականության հարցերով խորհրդական:

1999թ. հունիսին հրաժարական է ներկայացրել, ազատվելով պաշտոնից։

2003թ. Հայաստանի Դեմոկրատական կուսակցությունը մաս է կազմել ընդդիմադիր «Արդարություն» դաշինքի, իսկ Արամ Սարգսյանն ընտրվել է ՀՀ ԱԺ պատգամավոր, Աժ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի

անդամ։

2007թ. հոկտեմբերից Համաշխարհային հայկական կոնգրեսի աոաջին փոխնախագահն է:

Տիրապետում է ոուսերեն ն անգլերեն լեզուներին։

Ամուսնացած է, ունի երեք զավակ և վեց թոռ։

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА