o C     21. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԱՐՈՆՅԱՆԸ ՊԱՅՔԱՐՈՒՄ Է ՀԱՎԱԿՆՈՐԴՆԵՐԻ ՄՐՑԱՇԱՐԻ ՈՒՂԵԳՐԻ ՀԱՄԱՐ

15.10.2019 22:00 ՍՊՈՐՏ
ԱՐՈՆՅԱՆԸ ՊԱՅՔԱՐՈՒՄ Է ՀԱՎԱԿՆՈՐԴՆԵՐԻ ՄՐՑԱՇԱՐԻ ՈՒՂԵԳՐԻ ՀԱՄԱՐ

Հայաստանցի 8 շախմատիստներ մասնակցում են Մեն կղզում անցկացվող FIDE Chess.com Grand Swiss շախմատի միջազգային մրցաշարին, որը շատ ուժեղ կազմ է հավաքել: Հաղթողն իրավունք կստանա մասնակցելու հաջորդ տարի կայանալիք աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարին:

Հայաստանի կանանց հավաքականը պարտվեց Ադրբեջանի ընտրանուն և դուրս մնաց մեդալների համար պայքարից. Շախմատի թիմային ԵԱ

154 մասնակիցների ցանկը գլխավորում է աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կառլսենը, որին հաջորդում են Ֆաբիանո Կարուանան, Ուեսլի Սոն եւ Վիշվանաթան Անանդը: Լեւոն Արոնյանն իր վարկանիշով (2758) այդ ցանկում 8-րդ տեղում է: Մրցաշարին հայ շախմատիստներից մասնակցում են նաեւ Գաբրիել Սարգսյանը, Սերգեյ Մովսեսյանը, Հրանտ Մելքումյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Վլադիմիր Հակոբյանը, Կարեն Մովսիսյանը եւ Էլինա Դանիելյանը: Դրամական մրցանակների համար պայքարում են նաեւ ամերիկահայ Վարուժան Հակոբյանն ու Սամուել Սեւյանը, Ռուսաստանը ներկայացնող Դավիթ Պառավյանը: Մրցաշարի մրցանակային ընդհանուր հիմնադրամը 400 հազար դոլար է, որը բաշխվելու է լավագույն արդյունքի հասած 30 շախմատիստների միջեւ: Հաղթողը կպարգեւատրվի 70 հազար դոլարով, 2-րդ եւ 3-րդ մրցանակակիրները կստանան համապատասխանաբար 50 եւ 40 հազար դոլար: Հայաստանի ներկայացուցիչներից առայժմ լավագույն արդյունքն ունեն Արոնյանն ու Սարգսյանը՝ 3-ական միավոր: Նրանք առաջատարներից հետ են կես միավորով: Մրցաշարի չորրորդ տուրում Հայաստանի ներկայացուցիչներից Լեւոն Արոնյանը սպիտակներով մրցեց ԱՄՆ-ի ներկայացուցիչ Սամուել Սեւյանի հետ եւ հասավ հաղթանակի: Գաբրիել Սարգսյանը սպիտակներով ոչ-ոքի խաղաց ռուսաստանցի Վլադիմիր Ֆեդոսեեւի, Ռոբերտ Հովհաննիսյանը՝ ուկրաինացի Անտոն Կորոբովի հետ: Վլադիմիր Հակոբյանն էլ սեւերով միավորը կիսեց անգլիացի Դեւիդ Հաուելի հետ: Էլինա Դանիելյանը սեւերով պարտվեց ֆրանսիացի Էրվին Լամիին, Սերգեյ Մովսեսյանը՝ մադագասկարցի Ռակոտոմահարոյին, Հրանտ Մելքումյանը՝ լեհ Ռադոսլավ Վոյտաշեկին: Կարեւոր մրցապայքարի մեջ էին նաեւ հայ պատանի շախմատիստները.Հնդկաստանի Մումբայ քաղաքում կայացել է մինչեւ 14, 16 եւ 18 տարեկանների շախմատի աշխարհի պատանեկան առաջնությունը: Հայաստանի 8 ներկայացուցիչներից երկուսը դարձան մրցանակակիրներ: Հայ շախմատիստներից առավել հաջող հանդես եկավ Շանթ Սարգսյանը, ով հավակնում էր մինչեւ 18 տարեկան պատանիների աշխարհի չեմպիոնի տիտղոսին: Սակայն ավարտական՝ 11-րդ տուրում Շանթը հնդիկ Կալյան Արջունի հետ մրցախաղում բավարարվեց ոչ-ոքի արդյունքով ու վաստակած 8,5 միավորով դարձավ աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր՝ ընդամենը կես միավորով հետ մնալով աշխարհի չեմպիոնի տիտղոսին արժանացած հնդիկ շախմատիստ Ռամեշբաբա Պրագնանանդհայից:

Շախմատի ընտրանին հաղթեց Չեխիային

ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА