o C     19. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԼԵՎՈՆ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ. «ՍԱՐԵՐԻ ՀԵՏԵՎՈՒՄ ՉԷ ՄԻԵԴ-Ի ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ»

15.10.2019 21:20 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
ԼԵՎՈՆ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ. «ՍԱՐԵՐԻ ՀԵՏԵՎՈՒՄ ՉԷ ՄԻԵԴ-Ի ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ»

Արցախի հերոս, Ազգային ժողովի նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի հիվանդությունները շարունակում են բացասական դինամիկա արձանագրել, «Իրավունքի» հետ զրույցում անդրադառնալով տեւական ժամանակ կալանքի տակ գտնվող գեներալի առողջական վիճակին, ասաց վերջինիս փաստաբան, «Լեւ Գրուպ» փաստաբանական ընկերության հիմնադիր-ղեկավար Լեւոն Բաղդասարյանը.

​​​​​​​«Իրեն հարգող տղամարդու համար չի կարող մեկ լինի, թե ինչ է կատարվում իր տանը» (Տեսանյութ)

 

- Նախ տեղեկացնեմ, որ վերջերս ինձ բռնացրել եմ այն գիտակցության մեջ, որ մտել եմ հայտարարված «սեւ ու սպիտակի» արանքը եւ պայքարում եմ տեւական եւ ընտրովի արդարադատության դեմ: Ինչը դիտում եմ անթույլատրելի, որովհետեւ դրա հետեւանքներն ուղղակի աղերս կարող են ունենալ պետական անվտանգության հետ: Մասնավորապես, Մանվել Գրիգորյանի դրվագով հիվանդությունների բացասական դինամիկան այնքան ակնհայտ է, որ բարձրաձայնում են արդեն բոլոր բժիշկներն անխտիր: Նման դեպքում հիվանդ անձին պահել կալանքի տակ եւ փորձել այդ կերպ արդարադատություն իրականացնել, ուղղակի անթույլատրելի է: Որովհետեւ, որպեսզի իրականացվի արդարադատություն, անձը հնարավորինս առողջ պետք է մասնակցի դատական գործընթացներին, որպեսզի իր իրավունքների եւ պարտականությունների հետ կապված կարողանա իրեն օրենքով վերապահված լիարժեք գործառույթները իրականացնել: Սակայն այսօր ես լուրջ խնդիր եմ տեսնում. ձեւավորվել է միջգերատեսչական հանձնաժողով, որի հիմնական խնդիրը, ըստ էության, հետեւյալն է՝ պարզել, թե տվյալ հիվանդություններն ունեցող մարդը կմահանա՞, թե՝ ոչ: Մինչդեռ Գրիգորյանն ունի լուրջ խնդիրներ, այդ թվում՝ շաքարային դիաբետը եւ թոքի քաղցկեղը: Բացի այն, ընթացքում առաջացել են երկրորդային հիվանդություններ, որոնք արդեն իսկ վտանգ են սպառնում կյանքին: Նման անհանդուրժողականությունը նմանատիպ գործերով դիտում եմ անթույլատրելի: Ես նորից եմ կրկնում, այո, եթե անձը կատարել է առերեւույթ հանցագործություն, դրա համար թող ենթարկվի պատասխանատվության: Բայց միայն նրա համար, որ նախկինից եկած գործ է, եւ անձին պահել կալանքի տակ, ուղղակի, մեղմ ասած, անթույլատրելի է՝ բխող բոլոր հետեւանքներով:

Հարսանիք Շուշիում օպերացիան սկսված է. Արմեն Գրիգորյանը լուսանկարով է կիսվել

- Պարոն Բաղդասարյան, նման իրավիճակում ի՞նչ հիմքով է դատարանը մերժում խափանման միջոց կալանքը փոխելու միջնորդությունները:

- Ինչպես հարցազրույցի սկզբում նշեցի, գործ ունենք ընտրովի արդարադատության հետ: Այո, Մանվել Գրիգորյանի դրվագով նրան կալանքի տակ պահելու ուղղակի միտում եմ տեսնում դատարանի կողմից: Եթե դատարանը գտնում է, որ միջգերատեսչական հանձնաժողովի եզրակացությունից հետո միայն պետք է դիրքորոշում հայտնի, ապա ես դա դիտում եմ ավելի քան ոչ իրավաչափ: Ինչո՞ւ, որովհետեւ բժշկական տարբեր կոնսուլիումները փաստում են հետեւյալը. առաջին, հիվանդությունների բացասական դինամիկան, երկրորդ, որ անձի կյանքին վտանգ է սպառնում, եւ երրորդ, որ խոչընդոտներ կան կալանքի հետ կապված: Կրկնում եմ` դատարանի նման մոտեցումը դիտում եմ անթույլատրելի: Բազմիցս բարձրաձայնել եմ, որ Գրիգորյանի գործը` ապօրինի կալանքի եւ խոշտանգման փաստով գտնվում է ՄԻԵԴ-ի տիրույթում, եւ սարերի հետեւում չէ ՄԻԵԴ-ի գնահատականը:

«ՊԵՏԱԿԱՆ ԱՄԵՆԱԲԱՐՁՐ ՄԱԿԱՐԴԱԿՈՎ ՓՈՐՁՈՒՄ ԵՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼ ԸՆՏՐՈՎԻ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅՈՒՆ»

Զրույցը`
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԻ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА