o C     13. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՎԱՐԴԱՆ ԲՈՍՏԱՆՋՅԱՆ. «ՎԻՏԱԼԻ ԲԱԼԱՍԱՆՅԱՆԻ ԱՍԱԾՆԵՐՆ ԱՀԱԶԱՆԳ ԷՐ»

15.10.2019 21:10 ՔԱՂԱՔԱԿԱՆ
ՎԱՐԴԱՆ ԲՈՍՏԱՆՋՅԱՆ. «ՎԻՏԱԼԻ ԲԱԼԱՍԱՆՅԱՆԻ ԱՍԱԾՆԵՐՆ ԱՀԱԶԱՆԳ ԷՐ»

ՀՀ-ում տեղի ունեցող գործընթացների, տնտեսության առկա վիճակի, 2020 թվականի` ինչպես իշխանականներն են ասում. «աննախադեպ» բյուջեի նախագծի մասին «Իրավունքը» զրուցել է ԱԺ նախկին պատգամավոր, տնտեսագետ ՎԱՐԴԱՆ ԲՈՍՏԱՆՋՅԱՆԻ հետ: Մեր զրուցակիցը նախ անդրադարձավ երկրի ներքաղաքական իրավիճակին՝ մտահոգություն հայտնելով.

​​​​​​​«Կամասուտրան եւս արվեստ է, կարո՞ղ է շուտով կամասուտրան էլ բեմադրվի»

- Անկախ որոշների ցանկությունների եւ երազանքների, իսկ իրականում, այսպես ասած, սին հույսերի, այսօր մեր երկրում սարսափելի անորոշություն է թե՛ ներքին քաղաքական կյանքում եւ թե՛ առավել եւս արտաքին քաղաքականության մեջ: Այսօր մեր երկիրը կանգնած է չափազանց մեծ վտանգների առաջ, ու ցավալի է, որ այս պայմաններում իշխանական թեւի ներկայացուցիչները, կարծես գունավոր ակնոց հագած, չեն ցանկանում տեսնել իրողությունները, որոնք որ առկախված են մեր երկրի ու պետականության առաջ: Ամեն բան անում են, որպեսզի իրական վիճակից շեղեն եւ հնարության ուշադրությունը գրավեն մանր-մունր, մտացածին թեմաների վրա: Օրինակ, հեռու չգնանք. ես շատ մեծ ցավ ապրեցի, որպես հայ մարդ, երբ Արցախի հերոս, գեներալ Վիտալի Բալասանյանի հարցազրույցում տեղ գտած իրողությունները, գուցե մի փոքր կոշտ, բայց՝ դիպուկ դիտարկումները այդքան ագրեսիվ, թշնամական ձեւով ընկալվեց մեր հասարակության որոշ շերտերի կողմից: Ժամանակն է հասկանալ, որ ազգի մեջ լինում են, կան ու կլինեն մարդիկ, ովքեր իրենց էությամբ, կյանքով, ֆիզիկական գոյությամբ են նվիրված ազգին: Եվ եթե անգամ նման նվիրյալները երբեմն ծայրահեղ բաներ էլ ասեն, հարկավոր չէ թրերով ու սվիններով ընդունել նրանց խոսքերը, հնչեցրած արտահայտությունները: Պարզապես պետք է ասվածի մտահոգությունը հասկանալ ու հետեւություններ անել: Ոչ թե չարանալ ու փորձել արժեզրկել պատերազմի բովով անցած, իր կյանքը չխնայած գեներալին: Իսկ Վիտալի Բալասանյանը եւ իր նման անձնավորությունները, ի տարբերություն շատ-շատերի, իրենց կյանքն են անմնացորդ նվիրաբերել մեր երկրին, պետականության կայացմանը, եւ մեզ նման հասարակ մահկանացուները առնվազն պետք է խոնարհվեն նման մարդկանց առաջ, ինչը որ գոնե ես անում եմ: Ես կուզենայի կոչ անել, որ բոլորը այդպես մտածեին: Ուզում եմ, որ մեր հանրությունը հասկանա, որ Վիտալի Բալասանյանի խոսքերում որեւէ վիրավորանք չկա, նրա ասածներն ահազանգ էր, որպեսզի մենք կարողանանք մոբիլիզացնել մեր խելքը, միտքը, մոտեցումը:

​​​​​​​«Դաստիարակությունս չեն ներում հասկանալ՝ սա ի՞նչ ծես է, ի՞նչի ազդեցության տակ են կամ ի՞նչ ոռնոցներ են». Թեհմինե Վարդանյան

 

Տնտեսական հեղափոխություն ուղղակի գոյություն ունենալ չի կարող Հայաստանում

- Պարոն Բոստանջյան, անդրադառնանք նաեւ իշխանությունների հայտարարած տնտեսական հեղափոխությանը: Ի վերջո, որքանո՞վ է այն ռեալ ստեղծված իրավիճակում:

- Իշխանությունների հնչեցրած, հայտարարած տնտեսական հեղափոխություն հասկացողություն, որպես այդպիսին, չկա: Ավելին, ուղղակի գոյություն ունենալ չի կարող Հայաստանում: Ես այս մասին գործող վարչապետին դեմ առ դեմ եւս հայտնել եմ: Իսկ ի՞նչ ասել է տնտեսական հեղափոխություն, հիմա բացեմ փակագծերը: Տնտեսական հեղափոխություն նշանակում է ընդգծված շրջադարձ, որի մասին Հայաստանի Հանրապետության նման փոքր հնարավորություններ ունեցող երկրում պարզապես ծիծաղելի է անգամ երազել: Այլ բան է, ասենք, տնտեսական բարեփոխումներ, որոնք կկարողանան բերել տնտեսական հարաբերությունների նոր, ավելի արդյունավետ վիճակի: Բայց դա տնտեսական հեղափոխություն կարող են անվանել առնվազն սահմանափակ մտածելակերպի մարդիկ:

«Այս ամենն այնքան պարադոքսալ է, որ չես ուզում հավատալ». Խոսրով Հարությունյան

 

«2020 թվականի բյուջեն որեւէ ձեւով արտառոց համարելն անգամ ծիծաղելի է»

- Ինչպես կգնահատեք 2020 թվականի բյուջեի նախագիծը, որն իշխանություններն անվանում են աննախադեպ:

- 2020 թվականի բյուջեն, համենայնդեպս՝ նախագծի տեսքով սովորական իներցիոն բյուջե է: Այն որեւէ ձեւով արտառոց, երեւելի, աննախադեպ համարելն անգամ ծիծաղելի է: Մեղմ ասած, նախատեսվում է նախորդ տարիների նման բյուջե: Հիմա բնական է, որ իշխանականները կասեն՝ բա ուսուցիչների, որոշակի շերտերի աշխատավարձերի բարձրացում է նախատեսվում: Բայց հասկանալի է, որ դա տեղի է ունեցել որոշակի տրանսֆորմացիաների արդյունքում: Ինչպես օրինակ` շուրջ տաս հազար ուսուցիչներ «շպրտվել են» դուրս, որոնց աշխատավարձերի գումարը վերաբաշխվել է մնացած ուսուցիչների վրա, եւ դա համարում են աշխատավարձերի բարձրացում¤ Այ, նմանատիպ տրանսֆորմացիաների արդյունքում են հասել այդ ոչ էական բարձրացումներին:

ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԻ ՔԱՎՈՐԸ ՄՆԱՑ ԶԱՐՄԱՑԱԾ

- Այսինքն` հեղափոխական, աննախադեպ բյուջե չէ՞:

- Իհարկե, միանշանակ: Հեղափոխական բյուջե չէր կարող լինել, ինչ հեղափոխական բյուջեի մասին է խոսքը: Մենք իներցիոն, համեստ բյուջեի մասին միայն կարող ենք խոսել:

Զրույցը` ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԻ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА