o C     13. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՍԻՐԻԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄՆ ԱՎԱՐՏՎՈՒՄ Է

15.10.2019 21:00 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
ՍԻՐԻԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄՆ ԱՎԱՐՏՎՈՒՄ Է

Սիրիայի հյուսիսի քրդաբնակ հատված թուրքական բանակի ներխուժման պատմությունը ստացավ կտրուկ շրջադարձ: Երեկ հաստատվեց, որ վերջին օրերին քրդերը, որ ակտիվ բանակցությունների մեջ էին, նախ՝ Խմեյմիմ ավիաբազայում հակամարտող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի, ապա պաշտոնական Դամասկոսի հետ ձեռք են բերել կոնկրետ պայմանավորվածություն:

ԱՍԵՆՔ ԿՈՆԳՐԵՍԸ ՃԱՆԱՉԵՑ, ՀԵՏՈ՞...

Թե Ասադ-քրդեր այդ պայմանավորվածությունները դետալային ինչ ընթացք եւ տեսք կստանան, հարցի երկրորդ կողմն է: Իսկ գլխավոր իմաստը հետեւյալն է. պայմանավորվածությունների արդյունքում սիրիական բանակը մուտք է գործում եւ վերահսկողության տակ վերադարձնում երկրի հյուսիս-արեւելքում գտնվող տարածքը՝ դրանով նաեւ պատնեշ ստեղծելով հարձակվող թուրքական բանակի ճանապարհին: Իսկ ահա քրդական ուժերի ղեկավարությունը, համաձայն նույն տեղեկատվության, պարտավորվել է Դամասկոսի վերահսկողության տակ վերադարձնի Եփրատ գետից արեւելք գտնվող բոլոր տարածքները եւ ճանաչի Բաշար Ասադի իշխանությունը: Այսինքն, հրաժարվում են սիրիական տարածքների վրա Քուրդիստան պետություն ստեղծելու ծրագրերից՝ մնալով Սիրիայի քաղաքացիներ եւ այդ կերպ ստանալով պետության պաշտպանությունն ու ազատվելով թուրքական կոտորածից: Ընդ որում, որոշ հատվածներում նախօրեից այս ծրագիրն արդեն գործունեության մեջ է: Այսպես, նախ ի հայտ եկան տվյալներ, որ սիրիական բանակն արագորեն մտել է հյուսիսային Եփրատին արեւմուտքից հարող Մանբիջի տարածաշրջան ¥տե՛ս քարտեզը¤ եւ պատրաստվում է այնտեղից անցում կատարել Եփրատից արեւելք՝ Թուրքիային սահմանակից Քոբանի քաղաքի գոտի: Սիրիական ուժերի տեղաշարժ կա նաեւ Ռաքքայի հատվածում: Վերջապես, երեկ նաեւ հայտնի դարձավ, որ Եփրատի հարավային հատվածում՝ Դեր Զորի մոտ տեղակայված սիրիական զորքերում բարձր մարտական պատրաստականություն է հայտարարվել: Իսկ դա նշանակում է, որ այս ուղղությամբ եւս սիրիական ուժերը, ըստ ամենայնի, կանցնեն գետը՝ դրանով ամբողջացնելով Եփրատից արեւելք քրդերի կողմից վերահսկվող ողջ հատվածը պետական ենթակայության տակ վերադարձնելու գործընթացը: Ի դեպ, մեկ կարեւոր հանգամանք եւս. դեռ ռուսների, Ասադի եւ քրդերի միջեւ պայմանավորվածության լուրն ի հայտ չեկած, ԱՄՆ-ն հայտարարեց Սիրիայից զորքերի դուրսբերման գործընթացի մեկնարկի մասին: Այս փուլում կհանեն 1000 զինվորական, եւ հենց նրանց, որոնք գտնվում էին հիշատակված Մանբիջի տարածաշրջանումԻսկ դա հուշում է, որ ամերիկացիներն ակնհայտորեն տեղյակ էին այդ գործարքից եւ առնվազն չխոչընդոտեցին դրան: Իսկ դա մեկ բան է հուշում, որ իրականում այս խաղը շատ ավելի գլոբալ էր, եւ պետք է խոսել ոչ թե ռուսներ-Ասադ-քրդեր, կամ նույնիսկ՝ ՌԴ-Իրան-Թուրքիա, այլ այդ ամենից էլ առաջ` Պուտին-Թրամփ պայմանավորվածությունների մասին: Նաեւ մեկ ուշագրավ դրվագ. այս օրերին, թեեւ Եվրոպայի առաջատարներ Գերմանիան եւ Ֆրանսիան իրենց են կոտորում՝ դատապարտելով թուրքական ներխուժումը: Անգամ այդ նպատակով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ հրավիրվեց: Սակայն այդ աղմուկին պարզապես ուշադրություն դարձնող չկա: Իսկ դա նշանակում է, որ Եվրոպան որեւէ կերպ ներառված չէ այդ պայմանավորվածությունների մեջ, այլ նաեւ, որ Մերձավոր Արեւելքի խաղատախտակին պարզապես որեւէ լուրջ դերակատարություն չունի: Նաեւ հիշեցնենք, որ թուրքական ներխուժման հենց նման հանգուցալուծման մասին կարծիք հայտնելու առիթ ունեցել ենք: Այսինքն, որ դա Թրամփի համար կդառնա ամերիկյան զորքերը Սիրիայից հանելու առիթ է, նաեւ աչքի առաջ ունենալով, որ առաջացող վակուումն անմիջապես էլ կլցվի Մոսկվայի կողմից: Այսինքն, սիրիական պատերազմն ավարտվում է, եւ այնտեղ աշխարհաքաղաքական ուժերից մնում է ռուսական զորքը: Իսկ թե դա ինչ է նշանակում, մեկնաբանելն էլ է ավելորդ: Ի դեպ, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Սաուդյան Արաբիա կատարած երեկվա այցի արդյունքներն այն ցուցիչներից են, որոնց մատնանշում են, թե այս նոր իրավիճակն արդեն իսկ ինչ փոփոխություններ է առաջ բերել ողջ Մերձավոր Արեւելքում:

Էրդողանը պահանջում է հանձնել քուրդ հրամանատարին

Ք. ՍԱՐԳՍՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА