o C     17. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Ամեն ինչ կախված է նրանից, թե Դամասկոսը, Մոսկվան եւ Անկարան ինչ կպայմանավորվեն»

15.10.2019 20:45 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԹԵՄԱ
«Ամեն ինչ կախված է նրանից, թե Դամասկոսը, Մոսկվան եւ Անկարան ինչ կպայմանավորվեն»

Թուրք-սիրիական ռազմական գործողությունների վտանգների ու հետեւանքների, մասնավորապես` Սիրիայում Թուրքիայի կողմից կազմակերպված «Խաղաղության ակունք» ռազմական օպերացիայի մասին` ընդդեմ Քրդստանի աշխատավորական կուսակցության եւ «Իսլամական պետության», լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսեց ԵՊՀ Հայագիտության հետազոտությունների ինստիտուտի հայ-քրդական առնչությունների բաժնի գիտաշխատող, արաբագետ ՍԱՐԳԻՍ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ հետ:

Գողականների հարցում համաձայնության չեն եկել

- Սա սիրիական հակամարտության շրջադարձային փուլերից մեկն է: Այն տեղի ունեցավ հիմնականում ԱՄՆ-ի համաձայնությամբ, թե թուրքերն ինչ խորությամբ պետք է մտնեն: Եվ եթե թուրքերը մտել են, ապա սա ցույց է տալիս, որ որոշակի պայմանավորվածություն կա: Ժամանակը ցույց կտա, թե թուրքերը որքան են պատրաստ առաջ շարժվել: Ինչքան շատ հեռանան սահմանից, այնքան դժվար կլինի նրանց համար պահել այն տարածքը, որտեղ մուտք են գործել: Ասեմ, որ պատկերը շատ ավելի վատն է, քան մենք կարող էինք սպասել: Թուրքիայի բանակը ազգային բանակ համարելը մեղմ է ասված, քանի որ այնտեղ կան նաեւ իսլամիստներ, թուրքական տարբեր խմբավորումներ, որոնք բռնություններ են իրականացնում: Արդեն նկատվում է, որ քրդերն, ըստ էության, Դամասկոսի հետ պայմանավորվում են, եւ սիրիական բանակը քրդական վերահսկողության տարածքներ են մտնում, եւ սա կարող է զսպել թուրքերի առաջխաղացումը: Ամեն ինչ կախված է նրանից, թե Դամասկոսը, Մոսկվան եւ Անկարան ինչ կպայմանավորվեն, այստեղ կարեւոր է նաեւ Վաշինգտոնի դերակատարումը:

Ինչու հրաժարական տվեց անցումային արդարադատության «անցումային» փոխնախարարը

Ո՞րը կարող է լինել լուծումը:

Սա էլ լուծում է, մինչեւ այս էլ լուծում էր, որ քրդերը պետք է վերահսկեն այս հատվածը, բայց քանի որ տարածաշրջանային խաղացողների մեջ կար պայմանավորվածություն, եւ այդ առումով Թուրքիան սպառնալիք էր զգում` քրդական ներկայության հետ կապված Սիրիայի հյուսիսում, եւս մի լուծում է առաջարկել, որ իրենք պետք է լինեն այս հատվածում£ Սիրիական հակամարտությունում լուծումները լոկալ են: Գլոբալ առումով հակամարտության լուծում չկա, բայց լոկալ առումով այս հատվածի համար լուծումը ժամանակը ցույց կտա:

«Հիմա ո՞վ ա տղեն՝ դո՞ւք, թե՞ Նազիկ Ամիրյանը»

Պարոն Գրիգորյան, այս օրերին համացանցում երկու կողմից էլ տարածվում են բավական հուզիչ լուսանկարներ ռազմական գործողությունների հետեւանքով ստեղծված իրավիճակի մասին: Ի՞նչ կասեք այս մասին:

Այդ նկարների տարածելը ձեռնտու է Թուրքիային, որ ցույց տա, թե այս հատվածում այնքան թեժ է վիճակը, որ քրդերին մղեն տարածաշրջանը լքելուն: Բայց լուսանկարներ, տեսանյութեր այս թեժ մարտերից էլ կան, ես տեսել եմ, թե ինչպես են գնդակահարում անմեղ մարդկանց: Լայնամասշտաբ ռազմական գործողություններ չկան, բայց լոկալ առումով թեժ մարտեր են:

«4.9 ՏՈԿՈՍ ԱՃ ԿԱՆԽԱՏԵՍԵԼԸ ՈՉ ԱՅԼ ԻՆՉ Է, ՔԱՆ ԱՆՆԱԽԱԴԵՊ ՈՉ ԿՈՄՊԵՏԵՆՏՈՒԹՅՈՒՆ»

Իսկ այդ թեժ մարտերի տարածքներում հայեր եղե՞լ են:

Թեժ մարտերի տարածքում հայեր եղել են, բայց երբ լարվել է իրավիճակը, իրենց կամքով դուրս են եկել: Կարծում եմ` պետք է երկրորդ քայլը լինի այն, որ աշխատանք տարվի հայ համայնքի հետ: Այս իրավիճակից դուրս գալու միակ լուծումը միասնական քայլերն են` համայնքի ճակատագրի մասով, որ ամեն անգամ այս թեժ պահերին, երբ հայ օջախները թիրախավորվում են, չխոսենք, թե ինչ պետք է անել:

«Սա ճանապարհ է, որը տանելու է Պոլսո պատրիարքության կործանման» (Տեսանյութ)

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА