o C     16. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԻՆՉԻ ԾԽԱԾԱԾԿՈՒՅԹՆ ԵՆ ԱՊԱՀՈՎՈՒՄ ՔԱՅԼՈՆԵՐԻ «ՔԱՐՈԶՉԱԿԱՆ ԶՈՐՔԵՐԸ»

15.10.2019 19:15 ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
ԻՆՉԻ ԾԽԱԾԱԾԿՈՒՅԹՆ ԵՆ ԱՊԱՀՈՎՈՒՄ ՔԱՅԼՈՆԵՐԻ «ՔԱՐՈԶՉԱԿԱՆ ԶՈՐՔԵՐԸ»

Եվ այսպես, կենացները քաղցրանում են: Սահմանադրական դատարանը, այն էլ` Հրայր Թովմասյանի բացակայությամբ, մերժեց վարույթ ընդունել ԱԺ-ի դիմում-օրենքը Հրայր Թովմասյանի պաշտոնանկության վերաբերյալ: Դե, իհարկե, կարելի է պատկերացնել Վահե Գրիգորյանի դեմքի արտահայտությունը, ինչպես նաեւ դոմինոյի տարբերակով այդ դեմքի արտահայտության տարածումը թավշիստների ճամբարում: Եվ իհարկե հասկանալի է, թե ինչպիսի վայնասուն են դրել իշխանական քարոզչամեքենայի բոլոր օղակները:

«ՍԱՏԱՆԱ ՔՇՈՂ» ՎԱՐՉԱՊԵՏԻ ԳԼԽԻ «ՏԱՌԱԿԱՆՆԵՐԸ»

 

ԴԵՐԱՍԱՆՈՒԹՅՈՒՆ` ԵՐԿՐՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ՄԱԿԱՐԴԱԿՈ՞Վ

Ո՛չ ներկայիս մազութային սուլթանը, ո՛չ էլ նրա հայրիկը երբեւէ, որեւէ միջպետական հարթակում չեն խոսել Գարեգին Նժդեհի մասին: Երեւի թե, «հանցավոր ռեժիմի» երկրորդ եւ երրորդ նախագահների օրոք թշնամի պետության մտքով չէր անցնում այդ թեմային անդրադառնալ: Բայց ահա Աշգաբադում Իլհամ Ալիեւը որոշեց զազրելի ստեր ասել Գարեգին Նժդեհի մասին, ձեռի հետ էլ Նիկոլին ակնարկելով, թե պետք է ձերբազատվի «նախորդ հանցավոր ռեժիմի» դրած արձանից: Նիկոլ Փաշինյանը նրան պատասխանեց բավականին կոշտ: Ու լրատվական դաշտով միանգամից գլորվեց գովասանքի ալիքը, այդ թվում` եւ որոշ ընդդիմադիրների կողմից: Իսկ քայլոների ճամբարում պարզապես հրճվանքով գովերգում էին Նիկոլի ազգային կերպարը եւ նրա համարձակությունը: Բայց համացանցի ուշադիր օգտատերերը նկատեցին հետաքրքիր դետալ: Ե՛վ Ալիեւն էր կարդում Նժդեհի մասին իր զրպարտագիրը, ե՛ւ Փաշինյանը թղթից վերարտադրում էր իր պատասխանը` ի պաշտպանություն Գարեգին Նժդեհի եւ ընդդեմ պատմությունը կեղծելու: Հիմա հարց` Նիկոլը որտեղի՞ց գիտեր, որ Իլհամը պետք է Նժդեհին վատաբաներ, որպեսզի նախօրոք գրավոր մշակեր իր պատասխանը: Իհարկե նիկոլապաշտ ֆանատների համար դժվար չէ երեւակայել, որ Նիկոլը մարգարե լինելով է դա կռահել, սակայն ոչ ֆանատ, այլ պարզապես մտածող քաղաքացին չի կարող չհարցադրել, թե որտեղից գիտեր: Թերեւս միակ տրամաբանական վարկածը կլինի այն, որ դա նախօրոք համաձայնեցված խաղ էր: Կա՛մ «լիֆտընկերներ» Իլհամն ու Նիկոլը նախօրոք պայմանավորվել էին, կա՛մ երկուսին էլ նախօրոք հանձնարարվել էր այն շրջանակների կողմից, որոնք երկուսի համար էլ տեր են: Այսինքն` բոլոր դեպքերում, ստացվում է, որ Նժդեհի թեմայով ծխածածկույթ են ապահովում ինչ-որ շատ կարեւոր բանից ուշադրությունը շեղելու համար: Հիմա ո՞րն է այդ շատ կարեւոր բանը: Մեկը Ստամբուլյան կոնվենցիայի վավերացումն է, որը որպեսզի հանրային պայթյունի առիթ չդառնա, հարկ է ծածկել ինչ-որ հերոսական, «ռազմահայրենասիրական» շարժուձեւով: Մանավանդ այն պայմաններում, որ Վենետիկյան հանձնաժողովը եզրակացրել է, որ այդ տխրահռչակ կոնվենցիան չի հակասում ՀՀ Սահմանադրությանն ու օրենքներին: Եվ հիմա միակ մարմինը, որը կարող է փակել այդ զազրելի փաստաթղթի վավերացման ճանապարհը, էլի Սահմանադրական դատարանն է, որն ապացուցել է իր մարտունակությունը: Բայց հարց է ծագում` իսկ արդյո՞ք չկա գործարք Նիկոլի վարչախմբի եւ անդրազգային շրջանակների միջեւ, որ առաջինը հանձն է առնում վավերացնել Ստամբուլյան կոնվենցիան եւ այլ զազրելի քայլեր անել, իսկ երկրորդը աչք է փակելու բացահայտ բռնի ու հակաօրինական տարբերակով Սահմանադրական դատարանի հնարավոր ուժային զավթման հանգամանքների վրա: Համ էլ մեկ ուրիշ հարցի շուրջ Նժդեհի վերաբերյալ սարքած սկանդալը կարող է ծխածածկույթ լինել: Ի վերջո ոչ ոք, կարծես թե, ծպտուն չհանեց, թե կուլիսներում «լիֆտընկերները» ի՞նչ են խոսել Արցախի հարցի շուրջ: Եվ արդյո՞ք նաեւ այդ հարցի շուրջ չկա գործարք` նույն անդրազգային շրջանակների հետ...

ՔԱՅԼՈՆԵՐԸ ՎԱԽԵՆՈ՞ՒՄ ԵՆ «ԳՈՄԻԿԻ ԲԱԶԱՐԻ» ՏԱԿ ՄՆԱԼ

 

ԻՍԿԱԿԱՆ ՌԱԶՄԻԿՆԵՐԸ ԵՎ ԲԱԶՄՈՑԱՅԻՆ «ՍՏՐԱՏԵԳՆԵՐԸ»

Արդեն որերորդ օրն է, որ թավշիստական քարոզչամեքենայի բոլոր մակարդակի «քարոզչական զորքերը» կատաղի հարձակումներ են գործում Վիտալի Բալասանյանի դեմ: Փառապանծ գեներալի վրա ցեխ շպրտելու համար մոբիլիզացվել են նաեւ քայլո պատգամավորները, որոնք, եթե գեներալին մոտիկից տեսնեն, հաստատ փամփերսի կարիք կունենան, բայց ի՞նչ արած, վայրահաչելու վերին հրամանը կա: Ի դեպ, այսօր էլ Ստեփանակերտում Վիտալի Բալասանյանը մեծ ասուլիս է անցկացնելու, ու հավանաբար այդ ասուլիսը ոչ պակաս մղձավանջային կլինի քայլոների, սորոսականների եւ այլ ոչ ազգօգուտ տարրերի համար, քան գեներալի աղմուկ հանած եւ վայնասունի պատճառ դարձած հարցազրույցը: Հարկ է նշել, որ «բազմոցային զորքերի» մի մասն էլ իրենց հարվածները կենտրոնացրել է Սերժ Սարգսյանի ուղղությամբ` երրորդ նախագահի այցը Ամարաս եւ «Լույս» հիմնադրամի կողմից այդտեղ կատարված աշխատանքները դիտարկելով սոսկ որպես պատրվակ, որպեսզի Սերժ Սարգսյանը, Վիտալի Բալասանյանը, Պարգեւ սրբազանը եւ ռազմական էլիտայի այլ ներկայացուցիչներ հանդիպեն եւ «դավադիր ծրագրեր» կազմեն, թե ինչպես պետք է քշել նիկոլական իշխանությանը...

«ՀԱՐՍՆԱՑՈՒՆ» ՀՅՈՒՍԻՍԻ՞Ց Է, ԱՐԵՎՄՈՒՏՔԻ՞Ց, ԱՐԵՎԵԼՔԻ՞Ց...

Ինչեւէ, ամեն ինչ կարծես թե ավելի սուր ընթացք է ստանում, բայց ուշագրավ է եւ հետեւյալը: Հանկարծ այնպիսի զինավախ կերպարները, ինչպիսին են Դանիել Իոաննիսյանը եւ Ստյոպիկ Սաֆարյանը, սկսեցին բարբառել Սիրիա զորք ուղարկելու մասին, բարձրաձայն երազել, որ Հայաստանի սահմաններից դուրս մեր բանակը ռազմական փորձ ձեռք բերի, եւ այլն, եւ այլն: Հետաքրքիր է, այդ ինչո՞ւ հանկարծ պացիֆիստական կադրերը սկսեցին այդպիսի բարձրագոչ «ռազմահայրենասիրական» բաներ խոսել: Չլինի՞ դրանով էլ ինչ-որ վատ հոտ ունեցող բաներ են քողարկվում... Ճիշտ է, Ֆեյսբուքի հայկական հատվածում պարզապես հռհռում են այդ նորահայտ «զորավարների» վրա, ծնվում են նորանոր ծաղրանկարներ, բայց հո քյառթու սորոսականները հենց այնպես այդ դաշտը չե՞ն մտնում: Մանավանդ այն ֆոնի վրա, որ հակազգայնական Նիկոլը հանկարծ Նժդեհի համար կռիվ է տալիս...

ՍԱՏԱՆԻԶՄՆ ՈՒ ՍԱՏԱՆԱՆ ԷԼ ԴԺՎԱՐ ԹԵ ԿԱՐՈՂԱՆԱՆ ՕԳՆԵԼ ՆԻԿՈԼԻՆ

Հետաքրքիր է, այդ ի՞նչ անհայտ եւ անդրազգային ուժերի կողմից ծրագրված խոշոր օպերացիայի ծխածածկույթ են ապահովում բոլոր տեսակի «քարոզչական զորքերը», որոնց ձեռք են մեկնում նաեւ սորոսականները ու անձամբ ոչ մի օր չծառայած «գերագույն գլխավոր հրամանատարը»:

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА