o C     13. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԱԼԻԵՎ-ՓԱՇԻՆՅԱՆ ԱՇԽԱԲԱԴՅԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄՆ ՈՒՐ ԿՀԱՍՑՆԻ

15.10.2019 19:00 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
ԱԼԻԵՎ-ՓԱՇԻՆՅԱՆ ԱՇԽԱԲԱԴՅԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄՆ ՈՒՐ ԿՀԱՍՑՆԻ

Այս օրերին Հայաստանում ակտիվ քննարկման, շատերի համար էլ հրճվանքի առիթ է դարձել Աշխաբադում ԱՊՀ պետությունների ղեկավարների նիստի ժամանակ Ալիեւ-Փաշինյան բանավեճը՝ Նժդեհի հետ կապված: Սակայն իրականությունն այն է, որ այստեղ հրճվելու մի առանձնահատուկ բան էլ չկա. Ալիեւը կրկնեց այն, ինչը մի հարյուր անգամ ասել է, Փաշինյանն էլ պատասխանեց մինչ այս նույնքան անգամ հնչեցվածը: Եվ վերջ, գործնական տեսանկյունից այդ «բանավեճը» որեւէ նշանակություն չունի:

ԱՐՑԱԽՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ ՏԵՂԱՓՈԽՎՈՒՄ Է ՄՈՍԿՎԱ-ԵՐԵՎԱՆ-ԲԱՔՈՒ ՁԵՎԱՉԱ±Փ

 

ԱՐՑԱԽՅԱՆ ԻՐԱՎԻՃԱԿԸ

Բայց ահա մի այնպիսի աղմուկ են սարքել, որ դրա ֆոնին անգամ Ալիեւ-Փաշինյան մոտ երկժամանոց առանձնազրույցը երկրորդ պլան մղվեց: Մինչդեռ գործնականում հենց այդ հանդիպումն էր ինչպես Երեւանի, այնպես էլ Բաքվի համար աշխաբադյան այդ միջոցառումների ամենաէական դրվագը: Այս տեսանկյունից Նժդեի շուրջ սարքած աղմուկն ակնհայտորեն Ալիեւ-Փաշինյան հանդիպման հանդեպ ուշադրությունը շեղելու իմաստ ուներ: Իսկ որ հանրային ուշադրությունն այդ հանդիպումից հնարավորինս հեռու պահելն իմաստ ուներ ինչպես Փաշինյանի, այնպես էլ՝ Ալիեւի համար, իր որոշակի տրամաբանությունն ունի` ելնելով նաեւ հետեւյալից: Այսպես, այն, որ Աշխաբադում լինելու էր Ալիեւ-Փաշինյան հանդիպում, ավելի վաղ տեղեկացնելու առիթ ունեցել էինք (iravunk.com/news/95656): Ընդ որում, այդ լուրը հաստատած աղբյուրը տեղեկացրել էր նաեւ, որ հանդիպումը գտնվելու է Վլադիմիր Պուտինի «անձնական վերահսկողության» տակ եւ նրա «նախաձեռնությամբ»: Աղբյուրը նաեւ պնդում էր, որ այդ հանդիպումը կդառնա վերջին շաբաթներին Արցախի շուրջ ընթացող բուռն, բայց հրապարակավ քիչ տեսանելի զարգացումների տրամաբանական շարունակությունը...

ՓԱՇԻՆՅԱՆԸ ՍՏԻՊՎԱԾ ՎԵՐԱԴԱՐՁԱՎ ՆՈՒՅՆ ԿՈՏՐԱԾ ՏԱՇՏԱԿԻՆ

Սակայն նախ հիշեցնենք այդ վերջին զարգացումները: Ներկայիս փուլի մեկնարկը տվեց Նյու Յորքում կայացած Մամեդյարով-Մնացականյան հանդիպումը, որից հետո Մինսկի խմբի արած հայտարարությունն առավել քան կոշտ էր. «Վկայակոչելով մարտի 9-ի իրենց հայտարարությունը՝ համանախագահները կողմերին կոչ են արել նվազագույնի հասցնել հռետորաբանության օգտագործումը, որը խափանում կամ կանխորոշում է բանակցությունների արդյունքները»: ՄԽ-ի մարտի 9-ի հայտարարությունը վերաբերում է հայտնի 3 սկզբունքներին եւ 6 կետերին, որոնք համանախագահ երկրները դնում են հակամարտության կարգավորման հիմքում: Այսինքն, ՄԽ-ն եւս մեկ անգամ վերահաստատեց, որ հենց այս առաջարկն է եղել եւ մնում բանակցային գործընթացի հիմնական օրակարգը: Սակայն ՄԽ-ի այդ կոշտ եւ միաժամանակ լիովին հասկանալի մեսիջից հետո անգամ «հռետորաբանության օգտագործումը» չնվազեց: Ըստ ամենայնի, այդ հարցում լուծում չեղավ նաեւ Երեւանում կայացած` Պուտին-Փաշինյան հանդիպումը: Արդյունքում, Պուտին-Փաշինյան, մեղմ ասած՝ չհաջողված հանդիպումից հաշված ժամեր անց ՌԴ ԱԳ նախարար Լավրովը շատ ավելի հասցեական եւ դետալային տեսքով բացատրեց, թե ինչ եւ ում նկատի ունի ՄԽ-ն եւ համանախագահ երկրները «բանակցությունների արդյունքները խափանող կամ կանխորոշող հռետորաբանություն» արտահայտության տակ: Հիշեցնենք, իր այդ հայտնի լուրջ մտահոգությունների տեղիք տվող եւ վերջնագիր հիշեցնող հայտարարությամբ նախ Լավրովը եւս մեկ անգամ ֆիքսեց, որ կա կոնկրետ կարգավորման ծրագիր, որի շուրջ համանախագահ երկրները միակարծիք են եւ հաստատակամ: Ապա, որ այդ գործընթացն «արգելակված» է Փաշինյանի կողմից: Իսկ նման անձնավորված մեղադրանքից հետո ենթադրելի էր, որ դրան ավելի լուրջ կոշտություն կհաջորդի, եթե «սայլը տեղից չշարժվի»: Ու երբ սրան էլ գումարում ենք վերջին շաբաթներին ՌԴ-ից եկող բազմաթիվ այլ ծանր ազդակները, պատկերն ամբողջական է դառնում: Լավրովի այդ հայտարարությանն էլ հաջորդեց ՌԴ նախագահի ծննդյան օրվա կապակցությամբ նրա հետ Փաշինյանի հեռախոսազրույցը, որի մասին պաշտոնական հաղորդագրությունում նաեւ այս միտքը կա. «Զրուցակիցներն անդրադարձել են նաեւ օրերս Երեւանում՝ Եվրասիական բարձրագույն խորհրդի նիստից հետո կայացած հանդիպման ժամանակ ձեռքբերված պայմանավորվածությունների կատարման ընթացքին»: 10 րոպեանոց հանդիպման ժամանակ այդ ի՞նչ պետք է պայմանավորվեին, որ այսքան արագ էլ դա քննարկելու կարիք լիներ: Իսկ մեր աղբյուրը պնդում է, որ հենց այդ հեռախոսազրույցի ժամանակ էլ հստակեցվել է Ալիեւի հետ հանդիպման հարցը, իսկ դա իմաստ կունենար, եթե հստակ լիներ, որ բանակցային «արգելակումից» դուրս գալու հեռանկար կա:

Ե՞րբ կգա Նիկոլ Փաշինյանի՝ Սերժ Սարգսյանին ձերբակալելու օպերացիայի ժամանակը (Տեսանյութ)

 

ԻՆՉ ՀՈՒՇԵՑ ԱՇԽԱԲԱԴԸ

Նկարագրված իրավիճակը միանգամայն տրամաբանական է դարձնում այն, որ Աշխաբադում տեղի ունեցած հանդիպումը Պուտինի վերահսկողությամբ, Լավրովի ասած, «արգելակումից» դուրս գալու իմաստ ուներ: Ընդ որում, Ալիեւ-Փաշինյան հանդիպման մասին վարչապետ Փաշինյանի խոսնակի հակիրճ ու գրեթե բան չասող մեկնաբանության տակ անգամ այդ իմաստը կարելի է տեսնել. «Անդրադարձել են Արցախի հակամարտության շուրջ ստեղծման իրավիճակին, վերջին հայտարարություններից հետո որոշակի լարվածության մեղմման քայլերին, առաջիկա միջոցառումներին եւ շփումներին»: Այսինքն, եթե խոսել են «վերջին հայտարարությունների» եւ դրանց հետեւանքների մասին, ապա նշեցինք, թե այդ հարցով անձնավորված մեղադրանքները համանախագահներն ում են հասցեագրում: Ուստիեւ հասկանալի է, թե գոնե համանախագահ երկրների պատկերացմամբ, ում եւ ինչ քայլերի արդյունքում է, որ «լարվածության մեղմացում» պետք է լինի: Հաջորդը. «առաջիկա միջոցառումների եւ շփումների» հարցով քննարկումը նախ հուշում է ամենապարզը, որ նման «միջոցառումներ եւ շփումներ» սպասվում են: Իսկ եթե լինելու են «միջոցառումներ եւ շփումներ», նշանակում է՝ կա բանակցային գործընթացն «արգելակումից» հանելու խնդիր, ավելի ճիշտ՝ համանախագահ երկրներից եկող պահանջ: Նկատենք նաեւ, որ Աշխաբադից վերադառնալու հենց հաջորդ օրը Փաշինյանը եւս մեկ հեռախոսազրույց ունեցավ Պուտինի հետ: Այս անգամ էլ, ըստ պաշտոնական հաղորդագրության. «Ի շարունակություն երեկ Աշխաբադում ԱՊՀ գագաթաժողովի շրջանակում ունեցած զրույցի՝ քննարկել են Սիրիայի հյուսիսում ստեղծված իրավիճակը: Անդրադարձ է կատարվել նաեւ տարածաշրջանային նշանակության այլ հարցերի»: Միգուցեեւ Սիրիայի հետ կապված Պուտինը նաեւ Փաշինյանի հետ ինչ-որ բաներ խոսեր. ի վերջո, այդ երկրում կա հայկական զորամիավորում եւ գաղթօջախ: Բայց երբ «Սիրիայի հյուսիսի» հետ միաժամանակ «տարածաշրջանային նշանակության այլ հարցերից» են խոսում, ապա այդ երկու ուղղությունները խորքային իմաստով կապող մեկ օղակ կա՝ Արցախը: Կարճ ասած, եթե ենթադրենք, որ Աշխաբադում քննարկվել է նաեւ Սիրիայի հարցը, եղել են որոշ պայմանավորվածություններ, ապա պետք է որ Պուտինն այդ թեմայով զրուցեր նաեւ մասնակից մյուս առաջնորդների հետ: Բայց չէ, Կրեմլի պաշտոնական կայքը ներկայացնում է միայն Փաշինյանի հետ հեռախոսազրույցը, այսինքն, Պուտինը հենց նրանից պետք է ինչ-որ բան պարզեր: Եվ այս ամենի համադրությունը տանում է այն մտքին, որ խոսքը Ալիեւի հետ հանդիպման մասին է, այսինքն, թե դրա արդյունքում ինչ է որոշել Փաշինյանը՝ բանակցային «արգելակումից» դուրս գալու հարցով:

ՊԵՏՔ ԷՐ ԳՆԱԼ ԲԱՔՈՒ ԵՒ ՀԱՐԱՄ ԱՆԵԼ ԱԼԻԵՒԻ ԽՐԱԽՃԱՆՔԸ, ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆ

 

ՍՊԱՍԵԼԻՔՆԵՐԸ

Այսպիսով, Աշխաբադից հետո Փաշինյանը կմնա, Լավրովի ասած՝ բանակցային «արգելակման» դիրքերում: Իհարկե, կարող է, բայց թե դրան ինչ կհաջորդի, նրան նաեւ հրապարակավ հուշեցին: Իսկ եթե ոչ, ի՞նչ ուղղությամբ պետք է «արգելակումից» դուրս գա: Ճիշտ է, Փաշինյանը Պուտինին Կազիմիրովի գիրքը նվիրեց, եւ մեր իշխանական աղբյուրները պնդում են, թե դա ռուս դիվանագետի երբեմնի մոտեցումների հաշվին «Մադրիդյան սկզբունքներից» հրաժարվելու եւ բանակցային նոր օրակարգ ստեղծելու իմաստ ուներ, բայց հազիվ թե դա որեւէ բանի հանգեցնի: Նախ, այս պահին օրակարգային փաստաթղթի առնչությամբ կա համանախագահ երկրների կոմպրոմիսը, իսկ ցանկացած այլ նոր օրակարգ ենթադրում է տարիների քննարկումներ եւ նոր կոմպրոմիսի խնդիր: Երկրորդը. այդ օրակարգի հետ կապված ակնհայտորեն կա նաեւ Ալիեւի համաձայնությունը, եւ այս պահին նրան այլ օրակարգ առաջադրելը կարող է ամենաանկանխատեսելի հետեւանքներն ունենալ: Վերջապես, հանգուցալուծմանը շատ մոտ է սիրիական հակամարտությունը, եւ, թերեւս, դրան կհաջորդի նաեւ Իրանի շուրջ մթնոլորտի էական մեղմացումը: Այսինքն, ընդհանուր տարածաշրջանը տեղափոխվում է հանդարտեցման փուլ, որը, իհարկե, միանգամայն համահունչ է «Մետաքսի ճանապարհով» նախատեսվող մեծ առեւտրատնտեսական զարգացումների ծրագրերին: Դա նաեւ Արցախի հետ կապված է գոնե ժամանակավոր հանգուցալուծում պահանջում, այսինքն՝ այս պահին գլոբաալ ուժերը նոր բանակցային նախագծերի անցնելու ոչ միայն ցանկություն, այլ ժամանակ էլ չունեն: Այսինքն, կա ընդհանուր կոնցենսուս՝ բացի Փաշինյանից, իսկ նա այն դիրքերում չէ, որ կարողանա օրակարգ փոխել: Արդյունքում` Աշգաբադին անմիջապես հաջորդեց համանախագահների հերթական տարածաշրջանային այցը: Ըստ ամենայնի, նրանց հիմնական խնդիրն է լինելու հայտնի վեցկետանոց ծրագրի շուրջ կողմերի (տվյալ դեպքում ավելի շուտ՝ Փաշինյանի) դիրքորոշումների վերջնական հստակեցումը: Երկկողմ համաձայնության դեպքում կկայանա եւս մեկ Մամեդյարով-Մնացականյան հանդիպում՝ Ալիեւ-Փաշինյան պաշտոնական հանդիպման կազմակերպման համար: Չի՞ լինի այդ հստակեցումը, մեծ է հավանականությունը, որ այդ գործընթացն «արգելակող» կողմը կենթարկվի «բանակցությունները ձախողող կողմի» վերածվելու ռիսկի՝ դրանից սպասվող բոլոր հասկանալի հետեւանքներով հանդերձ:

«Չի´ հաջողվելու քեզ, Նիկոլ, այս երկիրը պահել ենք ու պահելու ենք». Գեւորգ Գեւորգյան

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА