o C     13. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԶԱՐՄԱՆՔ

15.10.2019 20:40 ԶԱՐՄԱՆՔ
ԶԱՐՄԱՆՔ

Նման է, որ ԴԱՎԻԹ ՍԱՆԱՍԱՐՅԱՆԸ Արթուր Վանեցյանի գլուխն է կորցրել, քանզի զարմանալիորեն ընդունելով հրեշտակի տեսք հայտարարում է, որ սուտ է այն տեղեկությունը, որ ինքը երեխայի է վրաերթի ենթարկել: Մինչդեռ 12.09.2019-ին` ժամը 14:30-ի սահմաններում, Դավիթ Սանասարյանը Կիեւյան 4 հասցեում գտնվող շենքի կամարանցումի (դալան) մոտ վրաերթի է ենթարկել 6-ամյա Ա.Ղեւոնդյանին: Երեխային վրաերթի ենթարկելուց հետո Դավիթը որեւէ բան չի ձեռնարկել: Պատահական անցորդներից մեկը զանգել է Ա.Ղ.-ի մայրիկին, ով էլ երեխային տեղափոխել է «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն: Դավիթ Սանասարյանը տեղեկանալով, որ իր կողմից վրաերթի ենթարկված երեխան տեղափոխվել է Հանրապետական հիվանդանոց, գնացել է այնտեղ եւ տեղում պայմանավորվածություն  ձեռք բերել բժիշկ Արսեն Գեւորգյանի հետ, որպեսզի դեպքը ոստիկանությունում չգրանցվի որպես վրաերթ, այլ գրանցվի որպես բակում խաղալու ընթացքում ստացած կենցաղային վնասվածք: Վրաերթի արդյունքում երեխան ստացել է լուրջ վնասվածքներ, որոնք կարող են հանգեցնել հաշմանդամության: Դավիթ Սանասարյանը որեւէ կերպ չի աջակցել երեխայի ծնողներին բուժման ծախսերը հոգալու հարցում` ավելին, ըստ ծնողների, սպառնացել է` ասելով, որ «ինքը որեւէ պրոբլեմ չունի»: Եվ համացանցում արդեն շատ-շատերը տեսել են տեսանյութը, ուր փոքրիկն ու նրա մայրը պատմում են, թե ինչպես է տեղի ունեցել այդ ամենը...

ԶԱՐՄԱՆՔ

Իսկ գրպանային ընդդիմության` ԼՀԿ-ի պատգամավոր ԱՆԻ ՍԱՄՍՈՆՅԱՆԸ անդրադարձել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան գրառումը արտաքին գովազդ դարձնելու համար. «ՀՀ Կառավարությունը բյուջեից տրամադրել է 48 միլիոն 900 հազար դրամ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան գրառումը արտաքին գովազդ դարձնելու եւ երկրով մեկ տարածելու համար»: Իհարկե, այդ 100 հազար դոլար մսխելը շատ վրդովեցուցիչ է, սակայն զարմանալի է, իսկ ինչո՞ւ ԼՀԿ-ականները չեն ուզում տեսնել նույն Նիկոլի համար նոր զրահապատ ավտոմեքենայի, եւ ընտանիքի անդամների համար այլ նոր ավտոմեքենաների գնման վրա ծախսված առավել քան կես միլիոն դոլարը: Երեւի թե Հրանտ Բագրատյանը զարմանալիորեն իրավացի է, որ այս իշխանությունը մեջներից ամենաթալանչին է:

ԶԱՐՄԱՆՔ

Սակայն այդ իշխանության համար բավականին վատ լուր կա ՍՏՐԱՍԲՈՒՐԳԻՑ, եւ այս անգամ եվրոպական կառույցները զարմանալիորեն օպերատիվ են գործել: Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործող ՀՀ Սահմանադրական դատարանի դիմումը քննելու համար Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ձեւավորվել է 17 դատավորներից բաղկացած հանձնաժողով: Մինչ այդ, ՄԻԵԴ-ը բավարարել էր ՀՀ Սահմանադրական դատարանի` խորհրդատվական եզրակացություն տալու խնդրանքը: Հանձնաժողովի նախագահը սահմանել է նաեւ այն ժամկետները, որոնց ընթացքում շահագրգիռ կողմերը կարող են նյութեր տրամադրել` այս դիմումի քննության ընթացքն ապահովելու համար: Խոսքը ՀՀ կառավարության եւ այլ մարմինների մասին է:

ԶԱՐՄԱՆՔ

Զարմացած է
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА