o C     17. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«2050 թվականին ՀՀ բնակչությունը կարող է կազմել ընդամենը 1 կամ 1,8 մլն». Գեւորգ Պողոսյան (Տեսանյութ)

15.10.2019 20:30 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
«2050 թվականին ՀՀ բնակչությունը կարող է կազմել ընդամենը 1 կամ 1,8 մլն». Գեւորգ Պողոսյան (Տեսանյութ)

ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, ս.գ.դ., պրոֆեսոր ԳԵՎՈՐԳ ՊՈՂՈՍՅԱՆԻ գնահատմամբ` մեր բնակչության աճն ապահովելը ռազմավարական նշանակություն ունի Հայաստանի համար:

​​​​​​​«Հատ-հատ պատասխան եք տալու, արա՛…». Մենուա Հարությունյան

- Բնակչությունն ավելացնելու համար ունենք երկու ճանապարհ. առաջինը հայրենադարձությունն է, եթե կարողանանք կազմակերպել, եւ երկրորդը` ընտանիքի ամրապնդումն է եւ երկրորդ, երրոդ երեխա ունենալը խրախուսելը: Երկուսն էլ բավականին դժվար իրականացվող են: Ասում են, թե  երեխաների թիվն ընտանիքում նվազելու հիմնական պատճառը սոցիալ-տնտեսական իրավիճակն է, բայց իրականում այդպես չէ, որովհետեւ երբ նայում ենք, աշխարհում կան շատ աղքատ երկրներ, որտեղ երեխաներն անթիվ, անհամար ծնվում են, եւ կան բարվոք եվրոպական երկրներ, որտեղ  նվազում է երեխաների թիվը, չնայած իրենք ապահովված են: Դրա համար շատ կարեւոր է փորձել մշակել այնպիսի քաղաքականություն պետության կողմից, որը կնպաստի ընտանիքների ամրապնդմանը: Բայց առայժմ եղած ծրագրերը ոչ արդյունավետ են գործում: Իհարկե, չեմ ուզում սրել իրավիճակը, բայց եթե ծնելիության նվազման միտումները չկարողանանք հաղթահարել, ապա 2050 թվականին ՀՀ բնակչությունը կարող է կազմել ընդամենը 1 կամ 1,8 միլիոն, ինչն արդեն լուրջ սպառնալիք է մեր երկրի անվտանգության համար:

Եկավ ձեռքս սեղմեց ու ներողություն խնդրեց, ես ներեցի... Էլի ա խնդրելու.Գեվորգ Պետրոսյանըՙ Ալեն Սիմոնյանին

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հ.Գ.- Թեմայի մասին առավել մանրամասն դիտեք տեսանյութում. 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА