o C     15. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ռուսական թատրոնում կայացավ «Իմ անունն է Կոմիտաս» ներկայացման առաջնախաղը

15.10.2019 01:40 ՄՇԱԿՈՒՅԹ
Ռուսական թատրոնում կայացավ «Իմ անունն է Կոմիտաս» ներկայացման առաջնախաղը

Օրերս Կ.Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի բեմ բարձրացավ Վ. Հունանյանցի «Իմ անունն է Կոմիտաս» դրաման` ՀՀ վաստակավոր արտիստ Ռոբերտ Հակոբյանի ռեժիսուրայով: Ներկայացումը նվիրված է Կոմիտաս վարդապետի ծննդյան 150-ամյակին: 

«ՀուԶանք ու Զանգ» ներկայացման համար հատկացվել է 2,7 մլն դրամ դրամաշնորհ․ ԿԳՄՍՆ

Պիեսը հիմնված է վիրահայ ճանաչված լուսանկարիչ, ռուսագիր գրող, լրագրող Վալերի Հունանյանցի աշխատության վրա և պատմում է հայ ժողովրդի մեծանուն կոմպոզիտորի կյանքի պատմությունը՝ հետադարձ հայացք գցելով 1915թ. Օսմանյան կայսրությունում հայերի դեմ իրագործված վայրագություններին, որի ականատեսն է եղել Կոմիտասը: 

Ներկայացման մեջ ներգրավված են թատրոնի և՛ երիտասարդ, և՛ ավագ սերնդի դերասանները: 

Ներկայացման բեմականացումն իրականացրել են Մարինա Մարինոսյանն ու Ռոբերտ Հակոբյանը, բեմանկարիչ՝ Արթուր Հարությունյան, զգեստների նկարիչ` Ինեսա Սևունց, խորեոգրաֆիան`Նունե Կիրակոսյանի: 

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА