o C     13. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ինչպես «Իրավունքը» նշեց 30-ամյակը (ամբողջական տեսանյութ)

15.10.2019 00:01 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
Ինչպես «Իրավունքը» նշեց 30-ամյակը (ամբողջական տեսանյութ)

1988թ.-ի փոթորկալից իրադարձությունների, հանրահավաքների, ցերեկային եւ գիշերային ցույցերի ժամանակաշրջանում ծնվել, ամրացել եւ արդեն 30 տարի Հայաստանի քաղաքական դաշտում իր ուրույն ու պատվավոր տեղն է զբաղեցրել «Սահմանադրական Իրավունք» Միություն կուսակցությունը։ Այն հիմնադրվեց 1989թ.-ի ապրիլի 4-ին, սկզբում որպես 26 կոմիսարների շրջանի սահմանադրական խումբ: Իսկ 1988թ.-ի հունիսին Երեւանի Անկախության հրապարակում, կոչ արվեց ստեղծել կամավորների խմբեր` ՀԽՍՀ Գերագույն Խորհրդի պատգամավորների հետ աշխատելու համար։ Այդ օրերին եռացող հրապարակում հայտնվեց ցուցանակ` «26 կոմիսարների շրջան», որի տակ հավաքվեցին այն մարդիկ, ովքեր հետագայում ստեղծեցին «Սահմանադրական Իրավունք» Միությունը։ Նույն թվականի օգոստոսի 11-ին, ՍԻՄ-ը իր գաղափարախոսությունը լայնորեն տարածելու նպատակով որոշեց հիմնել «Իրավունք» թերթը, որը Սովետական Միության պայմաններում սկսեց հրատարակվել կիսաընդհատակում եւ այսօր իրավամբ կարելի է անվանել անկախ Հայաստանի ամենահին թերթը, որը հետագա տարիներին դարձավ նաեւ ամենաընթերցվող թերթը Հայաստանում: «Իրավունք» թերթի գլխավոր խմբագիրը Հովհաննես Գալաջյանն է, որը եղել է թերթի հենց առաջին խմբագիրը: Տարիների ընթացքում «Իրավունքը» ընդլայնվելով` դարձավ մի ամբողջ մեդիա հարթակ` 30 տարիների ընթացքում հրատարակելով գրքեր, ամսագրեր, ռուսական պարբերականներ: Ժամանակի մեքենայից հետ չմնալով` «Իրավունքն» ունեցավ նախ էլեկրոնային կայք` iravunk.com-ը, իսկ արդեն անցյալ տարվանից ունի նաեւ օնյալն հեռուստաալիք` Իրավունք TV-ին: 

«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք

Օրեր առաջ «Իրավունքը» թերթը մեծ շուքով նշեց 30-րդ տարեդարձը: Ներկա էին քաղաքական, հասարակական, մշակութային գործիչներ, հոգեւորականներ, դիվանագետներ, ինչպես նաեւ թերթի բարեկամներ: Մանրամասները դիտեք տեսանյութում.
 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА