o C     13. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Էլթոն Ջոնը Մայքլ Ջեքսոնին անվանել է է հոգեկան հիվանդ

14.10.2019 20:05 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Էլթոն Ջոնը Մայքլ Ջեքսոնին անվանել է է հոգեկան հիվանդ

Բրիտանացի երգիչ և կոմպոզիտոր Էլթոն Ջոնը 2009 թվականին մահացած երգիչ Մայքլ Ջեքսոնին իր նոր գրքում անվանել է հոգեկան հիվանդ: Այս մասին հայտնում է TMZ– ն:

Ինչպես նշվում է, Ջոնի «Ես» ինքնակենսագրական վեպը վաճառքի կհանվի հոկտեմբերի 15-ին:

Թրամփի շտաբում «շատ հիմար» են անվանել Twitter-ի քաղաքական գովազդի արգելքը

Դրանում արտիստը խոսում է իր կարիերայի մասին և ներկայացնում փոփ արքայի կյանքի պատմությունը:

«Ես ճանաչում էի Մայքլին, երբ նա 13 կամ 14 տարեկան էր... Նա պարզապես հմայիչ երեխա էր, որին միայն հնարավոր է պատկերացնել: Բայց ինչ-որ պահի... նա սկսեց հեռանալ աշխարհից, իրականությունից, ինչպես Էլվիս Փրեսլին», - գրել է Ջոնը:

Կոմպոզիտորը նաև կարծում է, որ Ջեքսոնը կարող էր կորցնել իր միտքը կյանքի վերջին տարիներին` տարբեր դեղերի պատճառով:

«Նա իսկապես հոգեկան հիվանդ էր, դարձել էր անհանգիստ մարդ», - հավելել է Ջոնը:

Բրիտանացի երգիչը նաև հավելել է, որ ինչ-ինչ պատճառներով դժվար էր Ջեքսոնի համար մեծահասակների շրջապատում գտնվել:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА