o C     12. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Brexit-ի օրը հայտնի է

14.10.2019 17:56 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Brexit-ի օրը հայտնի է

Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ Երկրորդը հայտարարել է, որ հոկտեմբերի 31-ին երկրի կառավարությունն իրականություն կդարձնի Մեծ Բրիտանիան Եվրամիությունից դուրս բերելու գործընթացը (Brexit), ինչպես նաև կընտրի ԵՄ-ի հետ համագործակցության նոր սխեմա: Այդ մասին հայտնում է РИА Новости-ն:

Ադրբեջանի վարչապետը հրաժարականի դիմում է ներկայացրել. հայտնի է նոր վարչապետի թեկնածուի անունը

Ըստ թագուհու՝ նոր համաձայնագրի հիմքում կլինեն ազատ առևտրի և փոխշահավետ համագործակցության սկզբունքները:

«Իմ նախարարները կներկայացնեն նոր կարգավորումներ ձկնորսության, գյուղատնտեսության և առևտրի ոլորտների համար՝ օգտագործելով ԵՄ-ից դուրս գալուց հետո բացվող բոլոր հնարավորությունները»,- ասել է Էլիզաբեթ Երկրորդը:

Թագուհին նաև նշել է, որ բրիտանական կառավարությունը կաջակցի գիտության ճյուղերի զարգացմանը, երկիրը կմասնակցի տիեզերական հետազոտություններին, ինչպես նաև քայլեր կձեռնարկվեն երկրի բանակի մարտունակության պահպանման ուղղությամբ: 

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА