o C     12. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Անկարան և Բաքուն քննարկել են Ղարաբաղի հարցը Սիրիայում ստեղծված իրավիճակի ֆոնին

14.10.2019 17:19 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Անկարան և Բաքուն քննարկել են Ղարաբաղի հարցը Սիրիայում ստեղծված իրավիճակի ֆոնին

Երկուշաբթի օրը Բաքվում կայացել է Ադրբեջանի և Թուրքիայի արտգործնախարարներ Էլմար Մամեդյարովի և Մևլյութ Չավուշօղլուի հանդիպումը:

«Նախարարները լայնորեն քննարկել են ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ ստեղծված իրավիճակը, ինչպես նաև Մերձավոր Արևելքում ընթացող գործընթացները: Նշվել է իրենց անվտանգության ապահովման համար երկու երկրների վարած քաղաքականության կարևորությունը»,- հայտնում է rusarminfo.ru-ն:

Պուտինն ու Էրդողանը հեռախոսով քննարկել են Սիրիայի իրադրությունը

Նշվում է նաև, որ Մամեդյարովը և Չավուշօղլուն հայտարարել են, որ Ադրբեջանի և Թուրքիայի միջև գործընկերությունը նպաստում է տարածաշրջանային և համաշխարհային կայունության և անվտանգության ամրապնդմանը:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА