o C     12. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Սեւ ու սպիտակի տարվող քաղաքականությունը կործանելու է դատական համակարգը. Գեներալի փաստաբանը ահազանգում է

14.10.2019 16:23 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԻՐԱՎՈՒՆՔ
Սեւ ու սպիտակի տարվող քաղաքականությունը կործանելու է դատական համակարգը. Գեներալի փաստաբանը ահազանգում է

Արցախի հերոս, Ազգային ժողովի նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի հիվանդությունները շարունակում են բացասական դինամիկա արձանագրել «Իրավունքի» հետ զրուցում անդրադառնալով տեւական ժամանակ կալանքի տակ գտնվող գեներալի առողջական վիճակին, ասաց վերջինիս փաստաբան, «Լեւ Գրուպ» փաստաբանական ընկերության հիմնադիր-ղեկավար Լեւոն Բաղդասարյանը, նախ նկատելով.

Նոյեմբերի 8-ից 10-ը Ծաղկաձորում տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետական կուսակցության կողմից կազմակերպված «ՊՈՊՈՒԼԻԶՄԸ ԵՎ ԱՎԱՆԴԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈւԹՅՈւՆԸ․ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐ ԵՎ ԼՈւԾՈւՄՆԵՐ» աշխատաժողովը

- Նախ տեղեկացնեմ, որ վերջերս ինձ բռնացրել եմ այն գիտակցության մեջ, որ մտել եմ հայտարարված սեւ ու սպիտակի արանքը եւ պայքարում եմ տեւական եւ ընտրովի արդարադատության դեմ: Ինչը դիտում եմ անթույլատրելի, որովհետեւ դրա հետեւանքները ուղղակի աղերս կարող են ունենալ պետական անվտանգության հետ: Մասնավորապես, Մանվել Գրիգորյանի դրվագով հիվանդությունների բացասական դինամիկան այնքան ակնհայտ է, որ բարձրաձայնում են արդեն բոլոր բժիշկները անխտիր: Նման դեպքում եթե խնդիր կա արդարադատություն իրականացնելու, ապա հիվանդ անձին պահել կալանքի տակ եւ փորձել այդ կերպ արդարադատություն իրականացնել` ուղղակի անթույլատրելի է: Որովհետեւ եթե կա այդ խնդիրը, որպեսզի իրականացվի արդարադատություն անձը հնարավորինս առողջ պետք է մասնակցի դատական գործընթացներին, որպեսզի իր իրավունքների եւ պարտսականությունների հետ կապված կարողանա իրեն օրենքով վերապահված լիրաժեք գործառույթները իրականացնի: Սակայն այսօր ես լուրջ խնդիր եմ տեսնում. ձեւավորվել է միջգերատեսչական հանձնաժողով, որի հիմնական խնդիիրը կայանում է հետեւյալում` մարդը կմահան՞ա, թե՞ ոչ: Այսինքն այն հարցադրումը, որը արել է մեղադրողը, մասնավորապես`Կառավարության հայտնի որոշման մեջ մտնո՞ւմ է, թե՞ ոչ: Իսկ կառավարության հայտնի որոշմումը որպես կանոն վերաբերում է պատժի հետագա կրելը հնարավոր է անձի կողմից, թե ոչ: Այսօր Գրիգորյանը ունի լուրջ խնդիրներ, որոնք կոմպպենսացվում է բժշիկների կողմից նրա հիմնական հիվանդություններով` շաքարը եւ թոքի քաղցկեղը: Բայց ընթացքում առաջացել են երկրորդային հիվանդություններ, որոնք արդեն իսկ վտանգ են սպառնում կյանքին: Նման անհանդուրժողականությունը նմանատիպ գործերով` դիտում եմ անթույլատրելի: Ես նորից եմ կրկնում, այո, եթե անձը կատարել է առերեւույթ հանցագոերծություն դրա համար թող ենթարկվի պատասխանատվությհան: Բայց միայն նրա համար, որ նախկինից եկած գործ է եւ անձին պահել կալանքի տակ ուղղակի մեղմ ասած անթույլատրելի է բխող բոլոր հետեւանքոներով:

- Պարոն Բաղդասարյան, նման իրավիճակում ի՞նչ հիմքով է դատարանը մերշում խափանման միջոց կալանքը փոխելու միջնորդությունները:

- Ինչպես հարցազրույցի սկզբում նշեցի, գործ ունենք ընտրովի արդարադատոջթյան հետ: Այո, Մանվել Գրիգորյանի դրվագով ուղղակի միտում եմ տեսնում դատարանի կողմից նրան կալանքի տակ պահելու: Եթե դատարանը գտնում է, որ միջգերատեսչական հանձնաժեղովի եզարկացությունից հետո միայն պետք է դիրքորոշում հայտնի, ապա ես դա դիտում եմ ավելի քան ոչ իրավաչափ: Ինչո՞ւ, որովհետեւ բժշկական տարբեր կոնսուլիումները փաստում են հետեւյալը. առաջին հիվանդությունների  բացասական դինամիկան, երկրորդ, որ անձի կյանքին վտանգ է սպառնում, եւ երրորդ, որ խոչընդոտներ կան կալանքի հետ կապված: Կրկնում եմ` դատարանի նման մոտեցումը դիտում եմ անթույալտրելի:

Բազմիցս բարձրաձայնել եմ, որ Գրիգորյանի գործը ապօրինի կալանքի եւ խոշտանգման փաստով գտնվում է ՄԻԵԴ-ի տիրույթում եւ սարերի հետեւում չէ ՄԻԵԴ-ի գնահատականը:

Զրույցը` ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԻ

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА