o C     19. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Մալյանի և «ՎԵՏՕ»-ի հաղթանակը. Սորոսի գրասենյակն այլևս նախկինը չէ

14.10.2019 14:22 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԻՐԱՎՈՒՆՔ
Մալյանի և «ՎԵՏՕ»-ի հաղթանակը. Սորոսի գրասենյակն այլևս նախկինը չէ

Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունը, զուտ որպես հասարակական խորը ցնցում, բավական հետաքրքիր իրավիճակ ստեղծեց հանրային մտայնությունների տիրույթում, առաջացնելով վերարժևորման կամ վերագնահատման հանրային պահանջ, հասարակությունում գործող որոշակի կառույցների հանդեպ։

Վարչապետին պետք է ազատագրել Սորոսի ճիրաններից, ցույց է նախատեսվում. Նարեկ Մալյան

Իհարկե, այդ ամենը չի կարող ինքնաբերաբար կատարվել, քանի որ որքան էլ ասենք պատմությունը ժողովուրդներն են գրում, սակայն կերտողները անհատներն են։ Մեզ մոտ տեղի ունեցածի մասով, բավական հետաքրքիր է ուսումնասիրել հատկապես «ՎԵՏՕ» շարժման պայքարը «ԲՀՀ-Հայաստան»-ի դեմ, որը հասարակության մոտ հաճախ կոչվում է «Սորոսականների հիմնադրամ»։

Ինչ տեղի ունեցավ։ Փորձենք ուրվագծել ընդհանուր գծերով, այս կառույցի առնչությամբ հանրային ընկալման տեկտոնիկ փոփոխությունը, որին հասել են «ՎԵՏՕ» շարժման մասնակիցները՝ Նարեկ Մալյանի գլխավորությամբ։

Եվ այսպես, տարիներ շարունակ «Բաց հասարակության հիմնադրամներ»-ը Հայաստանում գործել է տարբեր ծրագրեր իրականացնելով, տարեկան մի քանի միլիոն դոլարանոց բյուջե ունենալով, սակայն հասարակության մեջ ոչ ոք մեծ հաշվով տեղյակ չի էլ եղել, թե իրականում ի՞նչ է անում այդ կառույցը, ինչու՞ է անում, եւ ի՞նչ շահեր հետապնդելով է անում եւ այլն։

Կազմակերպությունն էլ գտնվել է բավականին լավ կոմֆորտային գոտում։ Վերջին շրջանում, սակայն «ՎԵՏՕ»-ի քարոզչական աշխատանքի շնորհիվ, հասարակության մեջ կարելի է ասել «ցեց է ընկել» եւ մարդիկ սկսել են հետաքրքրվել, թեկուզ եւ փոքրաթիվ, թե ովքեր են այդ հիմնադրամում «ասողները» եւ «շահառուները», ինչ են անում նրանք ընդհանրապետ, որպես ծավալած գործունեություն, եւ առհասարակ պե՞տք է  Հայաստանին նման հիմնադրամ թե՞ ոչ, երբ այդ հիմնադրամի հովանավոր հայր Ջորջ Սորոսի հայրենի Հունգարիայում անգամ այն արգելված է։

Սա բերեց նրան, որ հիմնադրամը դուրս եկավ իր այսպես ասած «տաքուկ կոմֆորտ զոնայից», դարձավ հանրային քննարկումների առարկա, ու կամաց-կամաց ձեւավորվեց որոշակի հանրային ընկալում այս կառույցի հանդեպ, որը կծավալվի արդեն նպաստավոր պայմանների առկայության դեպքում։

Այս քննարկումները նաեւ հնարավոր շատ «շահառուների» մոտ որոշակի վերապահում առաջացրեց։ Մարդիկ սկսեցին արդեն զգուշավորությամբ ու կասկածամտությամբ նայել հիմնադրամին ու արդյունքում հաճախ կարելի է տեսնել հիմնադրամի դրամաշնորհային ծրագրերի մասին ազդեր՝ շաբաթներ շարունակ դրված ֆեյսբուքյան գովազդի տակ։ Ժողովրդի լեզվով ասած, սա բերեց նրան, երբ «փող կա՝ ուզող չկա վիճակը ստեղծվեց»։

Սա ինքնին արդեն գաղափարական կարևոր ու հանգրվանային հաղթանակ է, որը արձանագրեց «ՎԵՏՕ»-ն եւ հաջորդ քայլերում արդեն ավելի խորքային վերարժևորման ու վերագնահատման պրոցեսներ տեղի կունենան մեր հասարակության մեջ։

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА