o C     19. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Elki jamanak nerkayacreq...Ellips-ը կատարող է, լեզվի տեսչությունըՙ դե քայլեր է ձեռնարկում

14.10.2019 14:04 ԹԵՄԱ
Elki jamanak nerkayacreq...Ellips-ը կատարող է, լեզվի տեսչությունըՙ դե քայլեր է ձեռնարկում

Մինչ ՀՀ ԿԳՄՍ-նախարարության լեզվի կոմիտեն շարունակում է հանդես գալ իբրև ՝ լեզվի ջատագով կառույց, որ մեծապես անհանգստանում է հայոց լեզվի հահպանմամբ և այլն, այնուամենայնիվ Հայաստանում մայրենի լեզուն ոչ միայն ջախջախում են իշխանավորներն ու քաղաքական գործիչները, այլ նաև այլ կառույցներ: Ինչևէ, երբ ընտանիքի հայրն ու մայրը իրենց տեղում չեն, բնականաբար երեխաները նույնպես իրենց տեղում չեն լինի։ Ellips-ընկերության կողմից ավտոկայանատեղի (Parking)-ի կտրոնները պարզվում է գրվում են լատինատառ։ Ինչ խոսք լատինական այբուբենը պակաս գեղեցիկ չէ, քան հայերենը, բայց համադրությունը լացացնող է, իսկ պետական լեզունՙ հայերենը։ iravunk.com-ը կապ հաստատեց ընկերության հետ, պարզելու, թե ինչո՞վ է պայմանավորված այս ամենը, որտեղից ընկերության աշխատակից Սոֆյա Թորոսյանի խոսքը, առավել քան զարմանալի էր. «Ellips-սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը՝ պայմանագրային հիմունքներով տարբեր ընկերությունների հետ է համագործակցում է, ուստի Ellips-ընկերությունը հանդես է գալիս զուտ կատարողի դերում, այս դեպքում պահանջներն առաջադրվում են պատվիրատուի կողմից»: Իսկ թե ովքեր են պատվիրատուներ մեր զրուցակիցը չնշեց։

Հարկադիր կատարողն այսուհետ կարող է պարտապանի անունից պայմանագիր կնքել. իրազեկում

Iravunk.com-ն այս առումով կապ հաստատեց նաև ՀՀ լեզվի կոմիտեի հետ, որտեղից աշխատակից Անահիտ Եսայանի խոսքով դա օրենքով թույլատրելի չէ, չնայած այն հանգամանքին, որ կոնկրետ լատինատառի մասին օրդնքում կետ չկա, այնուամենայնիվ օտար լեզվի մասին օրենքում հստակ նշված է:

Այն հարցին թե ի՞նչ քայլեր են ձեռնարկվում զրուցակիցս պատասխանեց՝ «Դե քայլեր ձեռնարկվում են էլի...»:

Հետաքրիր է, այդ ինչ քայլեր են ձեռնարկվում, որ օր-օրի նոր Հայաստանում մշակութային սառցադաշտի սառույցի շերտը հաստանում է, երկրի ղեկավարը խոսում է ժարգոնով, իսկ շատերը ծափ են տալիս։

ՀԱՅԿ ԳԵՎՈՐԳՅԱՆ

 

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА