o C     12. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Գոնե քրդական կոտորածներից դաս կքաղե՞նք

14.10.2019 13:12 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Գոնե քրդական կոտորածներից դաս կքաղե՞նք


Սիրիայի քրդաբնակ տարածքներ թուրքական զորքերի ներխուժումը, ինչ խոսք, Հայաստանի համար եւս մեծ կարեւորություն ունի: Նկատի ունենք, որ այն մեզ համար աննգնահաատելի դաս է, որը սերտելով, շատ բան կարող ենք ստանալ եւ հակառակը, եթե եթե որոշենք այն չտեսնել կամ այլ եզրահանգումների գալ:

Քրդական առաջնորդները կներգրավվեն Սիրիայի կառավարության մեջ

Հայաստանի համար առաջին հերթին միանգամայն ուսանելի կապող է լինել այդ ներխուժման նկատմամբ ցուցաբերած Դամասկոսի առաջին ռեակցիան: Բնականաբար, դատապարտելով թուրքական ներխուժումը, Սիրիայի փոխարտգործնախարար Ֆեյսալ Միքդադը դեռ ներխուժման առաջին օրը նաեւ նշեց, որ Սիրիայի իշխանությունները բազմիցս զգուշացրել են Սիրիայի հյուսիս-արեւելքում գտնվող քրդերին, որ ցանկացած օտարերկրյա աջակցություն վաղ թե ուշ ավարտվում է, ու պետք է սեփական պետության վրա հույս դնել: Միքդադի խոսքով` Սիրիայի իշխանությունները կպաշտպանեն Սիրիայի ամբողջ տարածքը եւ թույլ չեն տա օկուպացնել «նույնիսկ սիրիական հողի մեկ կտորը»: Բայց նաեւ. «Յուրաքանչյուր մեկը, ում չի հուզում հայրենիքը, պատիվը, ով այն շատ էժան վաճառել է, նա դեն է նետվելու: Շատ անգամ մենք հայրենիքի եւ Սիրիայի ժողովրդի դեմ նման դավադրությունների մեջ մտածներին զգուշացրել ենք, ասել ենք, որ նա, ով նետվում է ձեռքը օտար, ինքը զզվանքով կմերժվի: Այնպես որ, դա տեղի է ունենում... Մենք քրդերին ասում էինք, որ իրենք ամեն ինչ կորցնելու են...»: 
Թե ինչ է ակնարկում Միքդադը, դժվար չէ հասկանալ: Նախ, ժամանակին ուլտրալիբերալական փողերով սնվող ինչ-որ անձինք «հեղափոխության» անվան տակ երկիրը ներքաշեցին մի այնպիսի կեղտոտ աշխարհաքաղաքական խաղի մեջ, որը սիրիացիներին միայն մահ ու ավերածություններ բերեց: Նույն հուդաների 30 արծաթի պատճառով երկիրն էլ կոչնչանար, բայց նախ` սիրիացիների հայրենասիրությունը, ապա` ՌԴ-ի եւ Իրանի օգնությունը փրկեց ոչնչացումից:
Ու հիմա գանք Հայաստանին. Միքդադի «հայրենիքը, պատիվը շատ էժան վաճառող դավադիրներ» արտահայտությունը մեզ ոչինչ չի՞ ասում: Հայաստանում էլ չունե՞նք տարաբնույթ սորոսներից ստացած 30 արծաթով սեփական մորն էլ ծախելու ունակ նման «դավադիրների» մի ամբողջ բանակ: 
Հաջորդ դասը քրդերի հետ կատարվածն է: Ուզում էին միանգամայն հասկանալին` սեփական պետություն: Բայց ո՞ւմ միջոցով, նույն ուլտրալիբերալների, որոնք պարտվելով, արդեն թքած ունեն նույն Քուրդիստանի գաղափարի վրա եւ քրդերին կանգնեցրին 21-րդ դարում ցեղասպանության ենթարկվելու շեմին:
Ու հիմա ի՞նչ կասեն թուրքի հետ խաղաղություն քարոզողներն ու «ներկայիս թուրքն առաջվա թուրքը չէ» քարոզողները: Անկարային պետք էր ընդամենը մեկ հարմար աշխարհաքաղաքական առիթ, որ արյունոտ յաթաղանը կրկին գործի դներ:
Իսկ քանի՞ անգամ է փորձել այդ յաթաղանն ուղել Հայաստանի դեմ: 1990-ականների սկզբներին նման փորձերը հաջորդում էին մեկը մյուսին, պարզապես իրավիճակը թույլ չտվեց. մեր որոշ «խելքի պուտուկներ» դեռ այն ժամանակ էին պահանջում ռուսներից` հեռանալ, եւ միայն վերջին պահին, երբ թուրքական զորքերը կազմը պատրաստ մեր սահմանների մոտ էին, գնացին, խնդրեցին, եւ միայն ռուսական դրոշի ներկայությունը կանգնեցրեց թուրքերին: Ու արդեն մոտ 30 տարի է, որ կանգնեցնում է, չնայած` Արցախում մեր հաղթանակներին: Ու ինչ է հիմա կատարվում. նույն «30 արծաթասերները» բացահայտ են պահանջում` ռուսական դրոշը հեռացնել: Ընդ որում, այնպիսիք, ովքեր լավ էլ պետության ներկայիս վերնախավի հետ նստում-վեր են կենում: Սրանք դեռ երեւացողներն են, ու որքան են «տակից» գործող «հայրենիքը, պատիվը շատ էժան վաճառող դավադիրները» ու «փամփուշտներից զարդեր ձուլելու» քարոզիչներ: Ուր ենք հասել. սովորական բանակային ծառայությունից թռածներն անգամ ելել, պատերազմական հերոսներին են վարկաբեկում: Լավ, արդենք մեկին կարողացան կաշառել, մյուսներին` վախեցնելով լռեցնել, երրորդին` բանտերում փակել: Ու դրանից հետո ո՞վ է սահման պահելու, մեծախոս այն դասալիքները, ովքեր առաջին իսկ պայթյունից հետո ի զորու են տակնե՞րը լցնել: Իսկ առավոտից գիշեր Մոսկվային հայհոյող տարաբնույթ սորոսածինները կարո՞ղ են մեկ պարզ հարցի պատասխան տալ: Քրդերի դեպքում նույն Մոսկվայի դիրքորոշումը փաստացի սա էր. «Գնացեք, ձեզ վճարողներից օգնություն խնդրեք, մենք գործ չունենք»: Եվ ի՞նչ եք անելու, եթե մեր հետ կապված եւս ասեն. «Լավ, քանի որ պահանջում եք, մենք մեր դրոշը հանում ենք Հայաստանից, ձեռքներս լվանում ենք: Գնացեք, ձեզ համար ազատ, անկախ ու հպարտ ապրեք»: Ու քանի որ քրդերից հետո արդեն միայն ամենաանուղղելի մոլագարը կասի, թե թուրքական բանակը Հայաստան եւս չի ներխուժի, ապա կարո՞ղ են ասել, ո՞վ է այդ սահմանը պահելու: Չէ, հույս չունենաք, թե ներկայիս մեծախոսները. նրանց առաջին իսկ միտքը` «հայ դե Փարիզն», ավելի ճիշտ, ժամանակակից ոգով, «հայ դե Կանադան» է լինելու, տներն էլ արդեն առել են: Ու ինչպես քրդերի դեպքում, էլի տուժողը մեր ժողովուրդն է լինելու: Իսկ կոտորածներ, ինչպես տեսանք, 21-րդ դարում եւ ներկայիս «քաղաքակիրթ» աշխարհի աչքի առաջ էլ շատ լավ կարող է տեղի ունենալ: 
Իսկ եթե կան այնպիսիք, ովքեր ոչ թե 30 արծաթի համար, այլ, մոռանալով «սարեր չմագլցող անգլիական նավերի» հին դասը, իրոք հավատում են, թե «Արեւմուտքը կօգնի», լավ կանեն, որ նայեն, թե քրդերին ինչպես «օգնեցին»` կոտորածի շեմին հասցնելով:
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ
 

«Ադրբեջանն անցկացնում է աննախադեպ թվով զորավարժություններ»

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА