o C     17. 02. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՄԱԿ. Սիրիայում Թուրքիայի հարձակման հետևանքով ավելի քան 130 000 մարդ փախստական է դարձել

14.10.2019 12:01 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
ՄԱԿ. Սիրիայում Թուրքիայի հարձակման հետևանքով ավելի քան 130 000 մարդ փախստական է դարձել

Սիրիայի հյուսիսարևելյան շրջանում բնակվող ավելի քան 130 000 մարդ ստիպված են լքել իրենց տները` թուրքական զորքերի հարձակումների պատճառով: Корреспондент-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Միացյալ ազգերի կազմակերպությունը:

Ռուսաստանի և Թուրքիայի զինված ուժերը կապ են պահպանում Իդլիբում տիրող իրավիճակի շուրջ. Լավրով

Սիրիացիները հեռանում են Թել-Աբյադ և Ռաս էլ Այն սահմանամերձ քաղաքների մերձակա գյուղական շրջաններից: Այս երկու քաղաքի դեմ գրոհներ է իրականացնում թուրքական բանակը և արդեն հայտարարել է դրանք վերահսկողության տակ առնելու մասին:

Նշվում է, որ տարածաշրջանում մաքուր խմելու ջրի մատակարարման հետ կապված խնդիրներ կան, մասնավորապես՝ մի քանի ճամբարներում, որտեղ ավելի քան 82 000 փախստական է ապրում:

Տարածաշրջանում փակվել են նաև պետական և մասնավոր հիվանդանոցները:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА