o C     19. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

62-ամյա տղամարդը բուժքրոջ ներարկումից հետո մահացել է

14.10.2019 10:33 ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ
62-ամյա տղամարդը բուժքրոջ ներարկումից հետո մահացել է

ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում հոկտեմբերի 12-ին Արագածոտնի մարզում տեղի ունեցած արտակարգ դեպքի փաստով: Այդ օրը՝ ժամը 19:50-ի սահմաններում, «Ապարան» բժշկական կենտրոնից ոստիկանության Ապարանի բաժին ահազանգ է ստացվել, որ մահացած վիճակում իրենց մոտ է տեղափոխվել մի տղամարդ:

«Էրեբունի» ԲԿ–ում 47-ամյա հղի կին է մահացել

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածն Արագածոտնի մարզի Շենավան գյուղի 62-ամյա բնակիչ Հայկ Հ.-ն է: Պարզվել է նաև, որ նրան Շենավան գյուղի բժշկական ամբուլատորիայի բուժքույր, 44-ամյա Ռեբեկա. Ս.-ն իր տանը ներարկել է «Ցեֆտրոքսիոն աստերիա» տեսակի դեղամիջոց, որի հետևանքով Հայկ Հ.-ն ընկել է ռեակցիայի մեջ և մահացել:

Քննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА